ԵՄ դրամաշնորհներ՝ Հայաստանում գործող նորարարական և տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ստարտափերին

  • Ամսաթիվ: 17/09/20
  • Կիսվել:

Ինչպես հայտնում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության ներքո իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի մասնակից մինչև 4 ստարտափներ ծրագիրը ավարտելուց հետո իրավասու են ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ։

Դրամաշնորհային սխեմայի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ստարտափերին իրենց պրոդուկտների և բիզնեսի զարգացման հարցում, արագացնել պրոդուկտների և բիզնեսի զարգացումը և խթանել լրացուցիչ ներդրումների ներգրավումը:

Սաղմնային փուլում գտնվող ստարտափների համար դրամաշնորհային սխեման պահանջում է մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման մեխանիզմ (100,000 եվրո դրամաշնորհային նախագծերի 50% համաֆինանսավորում): Սա թույլ կտա ապահովել ռիսկերի մեղմացում և կխրախուսի ներդրողների, գործարար հրեշտակների և սաղմնային փուլում ներդրումներ կատարող վենչուրային կապիտալի ֆոնդերի ներգրավումը: Դրամաշնորհային սխեման ուղղված է աջակցելու արդյունաբերական նախատիպերի մշակմանը, արտադրության մեկնարկին, շուկայի վավերացմանը, պրոդուկտների թողարկմանը և շուկա մուտք գործելուն:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը հաջողությամբ ավարտած ընկերությունները: Ստարտափ ծրագրին դրամաշնորհ կցելը նպատակ ունի բարձրացնել ծրագրի ընդհանուր մրցունակությունը և նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի արագ զարգացմանը: Ավելին, դրամաշնորհները հնարավորություն կտան հիմնադիրներին ինտենսիվացնել ծրագրի ընթացքում ստեղծված արդյունքները և օգտագործել դրամաշնորհային ֆինանսավորումը որպես խարիսխ` լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց հայտադիմումը ամբողջական փաթեթն ուղարկեն մինչև 2020թ. սեպտեմբերի 24-ը։

Ամբողջական տեղեկատվություն և պայմաններ

Նորություններ

Ցուցադրել բոլորը