Եվրոպական միության և «EU4Digital» նախաձեռնության աջակցությամբ անցկացվող «The Global Hack» առցանց հաքաթոնին, որը նախատեսված է ընթացիկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հրատապ անհրաժեշտության լուծումների մասով գաղափարների փոխանակման ու արագ մշակման համար, մնացել է 3 օր:
Եվրոպական հանձնաժողովը մինչև 75.000 եվրո կտրամադրի «The Global Hack» հաքաթոնի հաղթող թիմերի մրցանակային ֆոնդին: Լավագույն գաղափարների ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 եվրո: Հաքաթոնը կազմակերպել են Accelerate Estonia-ն, Garage48-ը և Guaana-ն՝ Devpost-ի աջակցությամբ:
ԵՄ-ն նաև ներդրում կունենա սկսնակ ձեռնարկությունների (ստարտափների), փոքր բիզնեսի ու էլեկտրոնային առողջապահության ոլորտում կառավարության գործունեության հետ կապված մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև անհրաժեշտ ուղղություններում կենսունակ լուծումներ ապահովելու համար մասնագետների պատրաստման գործում:
Ապրիլի 9-ից 12-ն ամբողջությամբ առցանց ռեժիմով անցկացվելիք «The Global Hack» հաքաթոնին մասնակցելու համար հրավիրվում են իրենց բնագավառներում բոլոր արհեստավարժ մասնագետները, գիտնականները, տեխնոլոգիական ոլորտի նվիրյալները, գործարար առաջնորդները, նախագծերի ղեկավարները, մարքեթինգի փորձագետները, դիզայներներն ու նորարարներն՝ Արևելյան գործընկեր երկրներից և ամբողջ աշխարհից:
«The Global Hack»-ը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրների մարդկանց՝ գաղափարներով, նոու-հաուներով ու լավագույն փորձով միմյանց հետ կիսվելու և, այդպիսով, ստեղծարար ու ճկուն լուծումների հանգելու համար: Համաշխարհային կարգի մենթորների ու տաղանդաշատ թիմերի համախմբման միջոցով հնարավոր կլինի մշակել լուծումներ՝ հանուն վաղվա օրվա: Հաքաթոնը կներկայացնի նորագույն լուծումներ, որոնք կարող են ի ցույց դնել, թե ինչպես է հնարավոր թվային նորարարություններն օգտագործել տեղական հարևանությունները միմյանց կապելու և առավել խոցելի վիճակում գտնվող անձանց օգնելու համար:
Այս առցանց իրադարձությունն արդեն իսկ մեծ ուշադրության է արժանացել ամբողջ աշխարհում. ի թիվս այլոց, այն լուսաբանել են Forbes-ը, Silicon Republic-ը և CNN-ը: Այն նաև ներգրավել է համաշխարհային մակարդակի մենթորների այնպիսի աստղաբույլի, ինչպիսիք են՝ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ու հանրային առողջապահության մասնագետ և նյարդատեխնոլոգ Խալիան:
Յուրաքանչյուր ոք կարող է հավաքել 6-12 հոգանոց թիմ, ովքեր նվիրված են գաղափարին: Թիմի ղեկավարը պետք է գաղափարն ու դրա անվանումը գրանցի Guaana-յի միջոցով: Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց լավագույն և ամենալուսավոր գաղափարները, որպեսզի
գաղափարը՝ այլ օգտատերերի հետադարձ կապի և գործընկերներ գտնելու համար, ինչպես նաև՝ ծանոթանալ հայտի ներկայացման կանոններին:
Լրացուցիչ տեղեկատվություն
- «The Global Hack»-ի գլխավոր էջ
- «The Global Hack»-ի միջոցառումը՝ Facebook-ում
- Եվրոպական հանձնաժողովն աջակցում է «The Global Hack»-ին
- Հետևիր @Garage48-ին՝ Twitter-ում
- Ստարտափ Եվրոպա
- Accelerate Estonia
- Guaana
Կորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է
արձագանքեն ընթացիկ սոցիալ-տնտեսական ճգնաժամին և աջակցեն դրա հետևանքների վերացմանը: Reddit-ում գործող էջի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր