Կորոնավիրուսի բռնկման ֆոնին ԵՄ-ն աշխատում է անվտանգ կիբերտարածության ապահովման ուղղությամբ

  • Ամսաթիվ: 24/03/20
  • Կիսվել:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ կիբերանվտանգության գործակալության (ENISA), ԵՄ հաստատությունների, մարմինների և գործակալությունների Համակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման թիմի (CERT-EU) ու Եվրապոլի կողմից տարածված համատեղ հայտարարության՝ ԵՄ մարմինները միասին աշխատում են կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ, քանի որ միլիոնավոր մարդիկ կորոնավիրուսի բռնկման ֆոնին անցնում են հեռակա աշխատանքի և հեռաուսուցման:

«Համավարակի բռնկումը տարածել է անհանգստություն և բազմաթիվ մարդկանց ստիպել է աշխատել տնից: Չարագործ տարրերն ակտիվորեն օգտագործում են այս նոր և դժվարին հանգամանքները՝ թիրախավորելով հեռակա աշխատող բիզնեսներին ու անհատներին: ԵՄ համապատասխան կառույցները միմյանց հետ սերտ կապի մեջ են՝ նշված վնասարար գործողություններին հետևելու, իրենց համապատասխան համայնքներում իրազեկվածության բարձրացման և մեկուսացած քաղաքացիների պաշտպանությանն օգնելու համար»,- ասված է մարտի 20-ին տարածված հայտարարության մեջ:

«Եվրոպական հանձնաժողովը, ENISA-ն, CERT-EU-ն և Եվրապոլը, ի թիվս այլոց, կշարունակեն հետևել իրավիճակի զարգացումներին և, ըստ անհրաժեշտության, համակարգել ԵՄ-ի ու աշխարհի համար առավել անվտանգ կիբերտարածության ապահովմանն ուղղված գործողությունները»:

Նորություններ

Ցուցադրել բոլորը