EU4Digital-ը սկսում է eSignature-ի պիլոտային տարբերակի փորձարկման հերթական փուլը

  • Ամսաթիվ: 21/01/22
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը շարունակում է էլեկտրոնային ստորագրության (eSignature) պիլոտային տարբերակի փորձարկումը` այս անգամ ստուգելով անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության տեխնիկական փոխգործելիությունը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և ԵՄ անդամ Էստոնիայի միջև ու ակնկալելով շարունակել փորձարկումները այլ երկրների հետ:

Պիլոտային իրականացումը հիմնված կլինի Տեխնիկական հուշագրի վրա, որը նկարագրում է էլեկտրոնային ստորագրության պիլոտային գործունեության տեխնիկական ասպեկտները, փոխգործելիության մակարդակների տարբերակները և էլեկտրոնային ստորագրության միասնական ձևաչափը: Տեխնիկական հուշագրի հետ մեկտեղ, մասնակից երկրները տրամադրել են պիլոտային էլեկտրոնային ստորագրության ծառայության տրամադրման վերաբերյալ կարճ նկարագրություններ: Տեխնիկական հուշագիրը բանաձևելով և դրան աջակցելով՝ «EU4Digital» ծրագիրը նպատակ ունի թափ հաղորդել Արևելյան գործընկերության տարածաշրջանին՝ վստահության ծառայությունների անդրսահմանային փոխադարձ ճանաչմանը հասնելու գործում:

Էլեկտրոնային ստորագրության պիլոտային իրականացումը ներառում է էլեկտրոնային ստորագրության ստեղծման, ժամանակի դրոշմավորման, վավերացման և վկայագրի կարգավիճակի ստուգման բաղադրիչների փորձարկում, որոնք կիրառվում են սահմաններից դուրս էլեկտրոնային ստորագրությունների փոխգործելիությունը հնարավոր դարձնելու համար: Այս պիլոտային գործողությունը 2020-2021 թվականներին Մոլդովայի, Ուկրաինայի և Էստոնիայի միջև էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագրի հաջող ավարտի տրամաբանական շարունակությունն է:

EU4Digital-ի էլեկտրոնային ստորագրության պիլոտային գործողությունները երկրներին թույլ կտան փորձարկել հղացքների նախնական տարբերակները և այդպիսով բարձրացնել թվային վստահության ծառայությունների փոխադարձ ճանաչման պատրաստությունը: Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրությունը թվային միասնական շուկան դեպի Արևելյան հարևանություն ընդլայնելու հիմնական հնարավորություններից մեկն է: EU4Digital-ի փորձագետները ողջ գործընթացի ընթացքում երկրներին կաջակցեն վերացնել էլեկտրոնային ստորագրության փոխգործելիության անդրսահմանային խոչընդոտները: Էլեկտրոնային ստորագրության ընթացիկ պիլոտային գործողությունները կներառեն տեխնիկական ներդրման և փորձարկման փուլերը, որոնք տեղի կունենան մինչև 2022 թվականի փետրվարի վերջը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը