EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը սկսում է գործունեությունը ԱլԳ ՓՄՁ-ների համար

  • Ամսաթիվ: 20/03/23
  • Կիսվել:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) կարող են օգտվել EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի կողմից առաջարկվող լուծումներից: ԱլԳ շահագրգիռ կողմերը այս հնարավորությունների մասին տեղեկացան 2023թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած առցանց միջոցառման ժամանակ: «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի ուղղությունը համակարգող թիմն այդ միջոցառումը կազմակերպել էր II փուլի նորացված գործունեության շրջանակում՝ մեկնարկելու էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը, որը կգործի մինչև այս տարվա վերջ: Հետաքրքրված ՓՄՁ-ները կարող են դիմել EU4Digital-ի ծրագրային թիմին՝ ավելին իմանալու համար:

«EU4Digital» ծրագրի էլեկտրոնային կոմերցիայի հետ կապված գործունեության նպատակն է ամրապնդել ԱլԳ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի դերակատարների ինտեգրումը ԵՄ ցանցերին և աջակցել ԵՄ-ի ու ԱլԳ-ի միջև անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիան 50%-ով ավելացնելու վերջնական ռազմավարական նպատակին:

Կատարված աշխատանքը՝ որպես ապավեն

Առցանց միջոցառումը սկսվեց «EU4Digital» ծրագրի I փուլի ընթացքում արձանագրված համապատասխան ձեռքբերումների ակնարկով.

  • Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի ուսումնասիրություն և ԵՄ լավագույն պրակտիկաների հետ համեմատականների անցկացում.
  • ԱլԳ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգն ավելի արդյունավետ, բիզնեսների համար ավելի հեշտ և հաճախորդների համար ավելի անվտանգ դարձնելու համար առաջարկություններիպատրաստում, ինչպես նաև ՀայաստանիԱդրբեջանիՎրաստանիՄոլդովայի և Ուկրաինայիհամար անհատական հաշվետվությունների կազմում.
  • «վիրտուալ պահեստ» համակարգի փորձարկում, որտեղ մանրածախ առևտրով զբաղվողներն ու առևտրային հարթակները, առաքման օպերատորները և մաքսային մարմինները կիսվում են էլեկտրոնային տեղեկատվությամբ՝ դյուրացնելով ապրանքների ավելի արագ և հեշտ անդրսահմանային առաքումը.
  • դեպի ԵՄ և ԱլԳ էլեկտրոնային կոմերցիոն հոսքերի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց տարբեր խմբերի համար միջոցառումների կազմակերպում։

Մարտահրավերները, միտումները և օրինակները Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում

EU4Digital-ը վեր է հանել այն խնդիրները, որոնց բախվում են առցանց վաճառքներ դիտարկող ՓՄՁ-ները՝ ներառյալ ԵՄ-ում։ Միջոցառման մասնակիցները խիստ գործնական մոտեցան նման խնդիրների ուսումնասիրությանը՝ այդ նպատակով օգտագործելով գուլպաների արտադրությամբ զբաղվող «Funky Socks» ընկերության սեփականատեր Թոմի օրինակը: Այս դեպքում Թոմն ավելի քան երեք տարի գուլպաներ է վաճառում Մոլդովայում և այժմ ցանկանում է դուրս գալ միջազգային մակարդակ, բայց չգիտի, թե որտեղից սկսել: Նախ նա կցանկանար իմանալ, թե որ առևտրային հարթակն է լավագույնս համապատասխանում գուլպա վաճառելու նպատակին, և ինչպես սկսել վաճառել ԵՄ հիմնական առևտրային հարթակներում: Խնդիրները սկսվում են իրավական, չափորոշիչային և հարկային ասպեկտները չհասկանալուց և ներառում են լոգիստիկ խնդիրներն ու արտասահմանյան խոշոր առևտրային հարթակներ մուտք գործելու հետ կապված մեծ ծախսերը:

«EU4Digital» ծրագրի թիմը ներկայացրեց ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի ներկա միտումներն ու պրակտիկաները: Նրանք պատմեցին Էլեկտրոնային կոմերցիայի եվրոպական ասոցիացիայի (Ecommerce Europe) մասին, որը միավորում է Եվրոպայում առցանց ապրանքներ և/կամ ծառայություններ վաճառող ավելի քան 150,000 ընկերությունների: Շոշափվեցին նաև կազմակերպության կառուցվածքին, ռազմավարական առաջնահերթություններին և Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող ընկերությունների կողմից ասոցիացիային միանալու հնարավորություններին վերաբերող հարցեր։

Միջազգային խոշոր առևտրային հարթակների գերակայությունը և էլեկտրոնային կոմերցիայի կարևորությունն ընդգծվեցին այլ գործնական օրինակների միջոցով, ինչպիսին է գերմանական eBay-ի դեպքը: Այս թեմայի շրջանակներում ներկայացվեց պետականապատկան «ազգային հաշիվ-տաղավարի» գաղափարը, որը վաճառողներին թույլ է տալիս վաճառքի հանել իրենց ապրանքները առանց լրացուցիչ գրանցման, փաստաթղթերի կամ հիմնական առևտրային հարթակներից այլ պահանջների, փոխարենը տրամադրում է աջակցություն մարքեթինգի, հաճախորդների սպասարկման և այլ ոլորտներում: Այս օրինակը սերտորեն կապված է էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի շրջանակում առաջարկվող նմանատիպ պիլոտային լուծման հետ:

Էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի գործունեությունն ու առավելությունները

«EU4Digital» ծրագրի թիմը ներկայացրեց էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի հղացքը և նպատակները ու պատմեց, թե Արևելյան գործընկերության երկրների համար ինչու է ձեռնտու դրան մասնակցելը: EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մասնակից ՓՄՁ-ներին կառաջարկի լուծումներ և առավելություններ գործունեության երեք հիմնական ուղղությունների միջոցով.

  1. էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգին, իրավակարգավորմանը և չափորոշիչներին առնչվող առաջարկությունների թարմացում՝ ավելի անվտանգ և արագ առցանց գնումների հնարավորությամբ էլեկտրոնային կոմերցիայի զարգացման համար ավելի ամուր հիմքեր ստեղծելու նպատակով՝ շեշտը դնելով էլեկտրոնային կոմերցիայի միտումների վրա:

Մասնակից շահագրգիռ կողմերը կստանան ԱլԳ երկրների էլեկտրոնային կոմերցիայի միջավայրը ԵՄ-ում եղածի հետ ներդաշնակեցնելու առաջարկություններ։

  1. ԵՄ ընտրված խոշոր առևտրային հարթակում «ազգային հաշիվ – տաղավար» լուծման փորձարկում Արևելյան գործընկերության երկու ընտրված երկրների ներգրավմամբ, որի ընթացքում ՓՄՁ-ները կարող են փորձել առցանց վաճառք իրականացնել։

Մասնակից շահագրգիռ կողմերը կարող են անվճար փորձարկել լուծումը և ստանալ առաջարկություններ դրա հետագա օգտագործման վերաբերյալ:

  1. ՓՄՁ-ներին էլեկտրոնային կոմերցիայի հիմունքների ուսուցում և անհատական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև էլեկտրոնային կոմերցիայի հիմնավորված ուսումնական ծրագրի մշակում, որը կամրապնդի միջազգային խոշոր առևտրային հարթակներում (օրինակ՝ Amazon և eBay) վաճառքի հմտությունները։
    Մասնակից ՓՄՁ-ները, որոնք կցանկանան մուտք գործել միջազգային առևտրային հարթակներ և ընդլայնել իրենց վաճառքները սեփական առևտրային հաշիվների միջոցով, կստանան ուսուցման և խորհրդատվության հնարավորություն:

Այս գործողությունների միջոցով EU4Digital-ը նպատակ ունի մեծացնել ԵՄ երկրների հետ անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ծավալը՝ վերացնելով խոչընդոտները, փորձարկելով ԵՄ խոշորագույն առևտրային հարթակներում ԱլԳ ՓՄՁ-ների կողմից ծախսարդյունավետ կերպով վաճառքներ իրականացնելու հղացքը, և բարձրացնելով ներգրավված ու հնարավոր շահագրգիռ կողմերի իրազեկության մակարդակը։

Լրացուցիչ տեղեկատվություն

EU4Digital էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի ժամանակացույցն է 2023թ. հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածը։

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել eu4digital@lt.ey.com էլեկտրոնային փոստին:

Նորություններ

Ցուցադրել բոլորը