

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
Ամսաթիվ: 04/09/23
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պիլոտային գործողության պաշտոնական մեկնարկի մասին: Էլեկտրոնային առեւտրի ուղղության շրջանակներում էլեկտրոնային կոմերցիայի արագացմանն ուղղված այս նախաձեռնությունը նպատակ ունի մասնակից երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) հնարավորություն ընձեռել փորձարկել իրենց արտադրանքը ԵՄ շուկայում, ավելացնել անդրսահմանային վաճառքները եւ պոտենցիալ հիմք ստեղծել իրենց համապատասխան երկրներում նախագծերի հետագա զարգացման համար:
«Ազգային տաղավարային օգտահաշիվ» պիլոտային գործողությունը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակն է հեշտացնել անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիան ՓՄՁ-ների համար: Ծրագիրը կօգնի պետական սեփականություն հանդիսացող ազգային տաղավարային օգտահաշիվներ ստեղծել էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում Եվրամիության հիմնական առեւտրային հարթակներում եւ աջակցել մասնակից երկրների ՓՄՁ-ներին՝ օգտագործելու այդ օգտահաշիվները՝ առանց հետագա գրանցման, փաստաթղթավորման կամ նշված հարթակների կողմից ներկայացվող այլ պահանջների: Սա մասնակից ՓՄՁ-ներին թույլ կտա ցուցադրել եւ վաճառել իրենց արտադրանքը ԵՄ-ի վերոնշյալ առեւտրային հարթակներում՝ օգտվելով հաճախորդների գլոբալ բազայից եւ ընդլայնելով իրենց բիզնեսը ազգային սահմաններից դուրս:
Ազգային տաղավարային օգտահաշիվների սեփականատերերը պատասխանատու կլինեն դրանց կառավարման համար՝ ներառյալ ապրանքացանկերի ստեղծումը, գործառնությունների կառավարումը եւ հաճախորդներին աջակցությունը: Յուրաքանչյուր երկրում տեղական ՓՄՁ-ները հանդես կգան որպես պրոդուկտի սեփականատերեր, որոնք կարտադրեն եւ կմատակարարեն առեւտրային հարթակներում ցուցակված ապրանքները։
Ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորման հիմնական օգուտները
Ազգային տաղավարային օգտահաշիվը պրոդուկտի սեփականատերերին ԵՄ շուկաներում իրենց արտադրանքը փորձարկելու եւ անդրսահմանային վաճառքներն ավելացնելու եզակի հնարավորություն կտա: Պրոդուկտի սեփականատերերը կկարողանան հետեւել գործընթացին եւ սովորել ազգային օգտահաշիվների սեփականատերերից, իսկ հետո՝ պատրաստ լինելուն պես, նախապատրաստվել ինկուբացիոն շրջանից դուրս գալուն եւ իրենց նախընտրած առեւտրային հարթակներում սեփական օգտահաշիվը ստեղծելուն: Պիլոտային գործողությանը մասնակցելով՝ շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան ձեւավորել երկրի աճի եւ միջազգային առեւտրային հարաբերությունների ապագան:
- ԵՄ շուկայում ուժերի ստուգում
«Ազգային տաղավարային օգտահաշիվ» պիլոտային ծրագիրը ՓՄՁ-ներին թույլ է տալիս փորձարկել ԵՄ շուկայի հնարավորությունները՝ դրանց առաջարկելով պահանջարկը չափելու, սպառողների նախասիրությունները հասկանալու եւ սեփական մարքեթինգային ռազմավարությունները ճշգրտելու ցածր ռիսկային ու ծախսարդյունավետ միջոց: Այն ձեռնարկատերերին տալիս է նոր հորիզոններ եւ իրենց երկրի սահմաններից դուրս աճի ներուժ բացահայտելու անգնահատելի հնարավորություն։
- Անդրսահմանային վաճառքների ավելացում
«Ազգային տաղավարային օգտահաշիվ»-ը ՓՄՁ-ներին օգնում է ԵՄ-ի ճանաչված միջազգային առեւտրային հարթակների միջոցով մուտք գործել ԵՄ հաճախորդների հսկայական բազա՝ ցածր ռիսկայնությամբ եւ մասնագիտական օգնությամբ բարձրացնելով նրանց ճանաչելիությունը եւ գրավելով ավելի լայն լսարան:
- Զարգացման հիմքերի ստեղծում
«Ազգային տաղավարային օգտահաշիվ» պիլոտային ծրագիրը կարեւոր քայլ է դեպի մասնակից երկրներում էլեկտրոնային կոմերցիայի կայուն եւ ծաղկուն էկոհամակարգի զարգացում՝ առեւտրային հարթակների հետ փոխըմբռնումն ու գործընկերությունը խթանելու եւ ՓՄՁ-ների հետ հարաբերությունները զարգացնելու միջոցով։
- Գիտելիքի եւ հմտությունների բարելավում
«Ազգային տաղավարային օգտահաշիվ» պիլոտային ծրագրին մասնակցությունը շահագրգիռ կողմերին, ներառյալ ՓՄՁ-ներին եւ օգտահաշվի սեփականատերերին, կօժտի էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում գործառնությունների, միջազգային առեւտրի, շուկայավարման ռազմավարությունների եւ հաճախորդների սպասարկման վերաբերյալ անգնահատելի գիտելիքներով ու հմտություններով, ինչն էլ օգուտ կբերի ծրագրից դուրս գործող շահագրգիռ կողմերին։
2023 թվականի մայիս – դեկտեմբեր ժամանակահատվածի ժամանակացույց
Պիլոտային հայեցակարգն առաջին անգամ ներկայացվել է «EU4Digital» ծրագրի շահագրգիռ կողմերին 2023 թվականի մայիսի 11-ին: Առաջին փուլում Հայաստանն ու Ուկրաինան ընտրվեցին որպես «Ազգային տաղավարային օգտահաշիվ» ծրագրի պիլոտային երկրներ։ Էլեկտրոնային կոմերցիայի երկու հաջողակ հարթակներ՝ «Buy Armenian»-ը՝ Հայաստանից, եւ «Made with Bravery»-ն՝ Ուկրաինայից, ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատումից հետո ընտրվել են որպես պիլոտային ազգային օգտահաշիվների սեփականատերեր։ Նշված չափանիշների թվում են տեղական առեւտրային հարթակի առկայությունը, պիլոտային ծրագրին մասնակցելու պատրաստակամությունը, գործողությանն աջակցելու համար հասանելի մարդկային ռեսուրսները, իրավական սահմանափակումների բացակայությունը եւ միջազգային վճարումների հետ գործ ունենալու կարողությունը: «Ազգային տաղավարային օգտահաշիվ» պիլոտային ծրագրի լիարժեք գործարկումը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 11-ին՝ ազգային օգտահաշիվների սեփականատերերի հետ մեկնարկային հանդիպման ընթացքում: Նշված հանդիպման ժամանակ ներկայացվել է ազգային տաղավարային օգտահաշվի հայեցակարգը, բացատրվել, թե ինչպես է այն գործառնում, ինչպես նաեւ ներկայացվել են պիլոտավորման առավելությունները: Պիլոտային գործողությամբ ենթադրվող հաջորդ քայլերն են, նախ, պիլոտային առեւտրային հարթակների հաստատումը թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի համար, երկրորդ՝ յուրաքանչյուր երկրից պրոդուկտի սեփականատերերի (ՓՄՁ-ներ) ընտրությունը, հաջորդիվ՝ առեւտրային հարթակներում օգտահաշիվների ստեղծումն ու ԵՄ-ում ԱԱՀ-ի համար գրանցումը եւ, ի վերջո, առեւտրային հարթակներում ապրանքների վաճառքը։ Ավելի ուշ կիրականացվի պիլոտային գործողության հաջողության մոնիտորինգ եւ գնահատում, ինչը արդյունքներով կպատրաստվեն առաջարկություններ Արեւելյան գործընկերության երկրներում ազգային տաղավարային օգտահաշիվների համար։
Էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորի մասին
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը գործում է էլեկտրոնային առեւտրի թեմատիկ ուղղության շրջանակներում: «Ազգային տաղավարային օգտահաշիվ» պիլոտային ծրագրից զատ, այն նաեւ ներառում է Արեւելյան գործընկերության երկրներում օրենսդրության, ստանդարտների եւ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ընդհանուր փոփոխությունները գնահատելու գործողություններ, ինչպես նաեւ Էլեկտրոնային կոմերցիայի խորհրդատվական կենտրոնի միջոցով տրամադրում է էլեկտրոնային կոմերցիայի ուսուցում եւ անհատական պարապմունքներ։
- Հայաստան
- Ուկրաինա
- Էլեկտրոնային առևտուր
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին