Վերջին երեք տարվա ընթացքում «EU4Digital» ծրագրի թիմը զբաղված է եղել Արևելյան գործընկերության երկրների թվային փոխակերպմանն աջակցելու գործով: Ուկրաինայում տեղական դերակատարների հետ սերտ համագործակցության արդյունքում ձեռք բերված առաջընթացը շոշափելի հնարավորություններ է ստեղծել երկրի բոլոր ծայրերի քաղաքացիների և գործարարների համար: Լավ կառավարման, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների արժեքները հիմնարար նշանակություն ունեն ի շահ ողջ տարածաշրջանի գործընկերությունների հաստատման գործում: Դրանք այժմ խարխլվում են Ուկրաինայում ծավալվող պատերազմի, ավերածությունների և հումանիտար ճգնաժամի պատճառով:
2019 թվականից EU4Digital-ի թիմը համագործակցում է ուկրաինացի գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ հաստատելով բարեկամական կապեր, որոնք հիմնված են տարածաշրջանի համար մեր ընդհանուր նպատակների վրա: Քանի որ տեղական փորձագետներից և համակարգողներից շատերը շարունակում են գտնվել Ուկրաինայում, մենք պատրաստակամություն ենք հայտնում աջակցելու նրանց այս բարդ պայմաններում, որում իրենք այժմ գործում են: Մենք խստորեն դատապարտում ենք ներխուժումն Ուկրաինա:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակին ԵՄ արձագանքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել՝ այցելելով հետևյալ էջեր՝
https://www.consilium.europa.eu/en/policies/eu-response-ukraine-invasion/
ԵՄ համերաշխությունն Ուկրաինային | Եվրոպական հանձնաժողով (europa.eu)