

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ի միջոցառումներում սահմանվել են նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիան խթանելու առաջնահերթությունները
Ամսաթիվ: 01/09/23
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում նորարարությունների եւ ստարտափների ինկուբացիոն էկոհամակարգի կատարողականն ու աճը խթանելու համար «EU4Digital» ծրագիրը սահմանել է հիմնական առաջնահերթություններ եւ դրանք ներկայացրել երկու միջոցառման շրջանակներում: Այս իրազեկող առցանց հանդիպումներում իրականացվել է Արեւելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգերի կատարողականի, բացթողումների եւ կարիքների մասին ինտենսիվ ուսումնասիրություն: Երկու միջոցառումների մասնակիցները ունկնդրել են տարածաշրջանային էկոհամակարգի դերակատարներին եւ քննարկել հիմնական կարիքները. Արեւելյան գործընկերության երկրները պետք է առաջնահերթություն տան էկոհամակարգ ստեղծողների հզորացմանը եւ ինկուբատորների կարողությունների զարգացմանը:
Երկու միջոցառումներն էլ ուղղված էին նորարարական եւ ինկուբացիոն էկոհամակարգերում տարբեր դերակատարների դերերի ու գործառույթների մասին կարծրատիպերի հաղթահարմանը եւ ԱլԳ էկոհամակարգի արդյունավետության ավելի բարձր մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ մոտեցման մասին մտածողության խթանմանը։
Էկոհամակարգ ստեղծողների հզորացում
«Դոնորների ֆինանսավորման միջոցով ազգային էկոհամակարգ կառուցողների գործողություններին աջակցման կարեւորությունը» թեմայով առաջին միջոցառումը տեղի ունեցավ 2023 թվականի հուլիսի 18-ին։ Այս միջոցառումը բացատրեց էկոհամակարգ ստեղծողների էական դերը եւ նրանց հզորացնելու անհրաժեշտությունը։
Միջոցառումը վարում էր Խեսուս Լոսանոն` ՏՀՏ նորարարությունների գծով EU4Digital-ի գլխավորփորձագետը: Նա ունի ձեռնարկատիրական եւ ներդրումային գործունեության ավելի քան 28 տարվա եւ էկոհամակարգերի կառուցման ավելի քան 15 տարվա փորձ, ներառյալ գերարդյունավետ ինկուբացիայի զարգացումը: Նա բացատրեց, որ նորարարական էկոհամակարգերի արդյունավետությունը կարելի է չափել «փոխակերպման գործակցով», այն է՝ ստարտափներին զարգացման մի փուլից մյուսը տեղափոխելու նրանց կարողությամբ։ Այս կարողությունը կարող է ընդլայնվել էկոհամակարգերի ստեղծողների՝ մարդկանց եւ կազմակերպությունների կողմից, որոնք կապ են հաստատում («կամուրջներ են կառուցում») նորարարական էկոհամակարգի դերակատարների առանձին խմբերի միջեւ եւ ստեղծում են նորարարական կազմակերպչական շրջանակներ՝ շարունակաբար աճելու հնարավորություն տալով ստարտափներին եւ նորարարական բիզնեսներին: Ստարտափ էկոհամակարգերը կարող են արդյունավետ գործել, եթե նորարարություններին աջակցող դերակատարները կամ «բարգավաճում ապահովողներ»-ը, ինչպիսիք են համալսարանները, ինկուբատորները, աքսելերատորները, ունենան բավարար կարողություններ՝ անհրաժեշտ ռեսուրսներն ու ծառայությունները ստարտափներին հասցնելու համար: Բարգավաճում ապահովողների այս կարողությունը մեծանում է, երբ էկոհամակարգ ստեղծողները կապեր են ստեղծում բարգավաճում ապահովողների եւ կարգավորողների, դոնորների, դասավանդողների ու ներդրողների միջեւ եւ այդ նույն բարգավաճում ապահովողներին ստարտափներին ավելի լավ աջակցելու եւ դրանց ազդեցությունն ամրապնդելու հնարավորություն են տալիս։
EU4Digital-ը վերլուծել է Արեւելյան գործընկերության երկրների 24 կազմակերպություններ, որոնք ստանձնում են էկոհամակարգ ստեղծելու եւ այն հզորացնելու ու խթանելու դերը: Խեսուս Լոսանոն բացատրեց, որ այս ուսումնասիրությունը բացահայտեց էկոհամակարգ ստեղծողների հետագա մասնագիտացման անհրաժեշտությունը՝ ըստ կոնկրետ ոլորտների կամ թիրախային խմբերի: Թեեւ էկոհամակարգ ստեղծողները կարող են լինել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից, նրանք հիմնականում հանդես են գալիս որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Ահա թե ինչու նրանք ունեն պետական եւ միջազգային դոնորների, ինչպես նաեւ՝ շահագրգիռ մասնավոր հատվածի աջակցության կարիքը՝ հաշվի առնելով, որ կազմակերպությունների ստեղծումը եւ ուժեղ ցանցերի զարգացումը պահանջում է ռեսուրսներ եւ ժամանակ։
Խեսուսն ընդգծեց, որ դոնորների ֆինանսավորումը կարեւոր դեր է խաղում ազգային էկոհամակարգ ստեղծողների կարողությունների զարգացման եւ հզորացման գործում։ Նա շեշտեց, որ աջակցությունը պետք է ուղղորդվի այնպես, որ ազգային կազմակերպություններին ներգրավի համագործակցության եւ գործողությունների իրականացման գործընթացներում, նպաստի ազգային մակարդակում փորձագիտական կարողությունների զարգացմանը եւ ապահովի շարունակակականություն էկոհամակարգի զարգացման ցանկացած գործունեության մեջ: Կառավարության եւ դոնորների առաքելությունը երկրում նորարարություններին աջակցելու համար մասնագիտացված դերակատարների կարողությունները հզորացնելն է:
Եվրամիությունը ներկայացնող հրավիրյալ բանախոս Ալվարո Սիմոն դե Բլասը Իսպանիայի Եվրոպական նորարարական բիզնես կենտրոնների ազգային ասոցիացիայի (ANCES) նախագահն է: Նա պատմեց, որ ANCES-ը գործում է արդեն 25 տարի՝ օգնելով նորարարական բիզնես կենտրոններին զարգացնել իրենց կարողությունները՝ ստարտափներին եւ ակադեմիական ու ոլորտային ծրագրերին աջակցելու համար: Դա արվում է, օրինակ, սովորեցնելով այդ կենտրոնների անձնակազմին մշակել շահութաբեր եւ կայուն բիզնես մոդել, ինչպես նաեւ համագործակցել ազգային հաստատությունների հետ: ANCES-ի աջակցությունը լրացնում է ԵՄ-ի նախնական օգնությանը, որը ծածկում է կենտրոնների ծախսերի 50%-ը: Որպես ակտիվ էկոհամակարգ ստեղծող՝ ANCES-ը ազգային նորարարական գործակալությունների, ապրանքանիշերի գրասենյակի եւ ազգային մակարդակի այլ դերակատարների հետ կամուրջներ կառուցելու, ինչպես նաեւ մասնավոր ներդրողներին ներգրավելու եւ ստարտափները կորպորացիաների հետ կապելու պատասխանատվություն է կրում: ANCES-ը նաեւ հեղինակավոր հավատարմագրման «կնիք» է տրամադրում հետազոտությունների վրա հիմնված ընկերություններին, ինչպես նաեւ՝ նորարարական բիզնես կենտրոնների անդամների համար հատուկ ուսուցում՝ ANCES ակադեմիայում: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը լրացուցիչ ֆինանսավորում են հատկացնում հատուկ կարիքների համար, որոնց մասին հայտնում են ANCES-ի անդամները:
Արեւելյան գործընկերությունը ներկայացնող հրավիրյալ բանախոս Նատալյա Բեժանը Startap Moldova-ի գործադիր տնօրենն է: Նա պատմեց, թե ինչ ճանապարհ է պետք անցնել էկոհամակարգ կառուցող դառնալու համար: Startup Moldova-ն Մոլդովայի մասնավոր հատվածի ՏՀՏ ընկերությունների ասոցիացիայի՝ ATIC-ի կողմից առաջարկված նախաձեռնություն է։ Այն գործարկվել է երկրի տեխնոլոգիական ստարտափներին եւ թվային նորարարությունների էկոհամակարգին աջակցելու համար: Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու համար ընտրվել է երեք հիմնական ուղղություն: Առաջինը ստարտափների, ներդրողների եւ համայնք կառուցողների մասնակցությամբ համայնքների, ինչպես նաեւ նրանց միջեւ ցանցային կապերի ստեղծումն է: Startup Moldova-ն էկոհամակարգի կառուցման իր գործունեությունը սկսել է տեխնոլոգիական ստարտափների տվյալների շտեմարանի կազմման, անհատ ստարտափների հիմնադիրներին խթանման եւ տարբեր համայնքների կառուցմանը նպաստելու միջոցով: Մոլդովայում այլ էկոհամակարգ ստեղծողների հետ կանոնավոր կիսաֆորմալ հանդիպումները նրանց օգնել են համաձայնության գալ երկրում գործող դերակատարների միջեւ դերերի բաշխման եւ միմյանց աշխատանքը լրացնելու հարցում: Երկրորդ ուղղությունը տեղական ստարտափների համար ֆինանսավորման դյուրացումն է: Սա ոչ թե ուղղակի ֆինանսավորման տրամադրում, այլ՝ երրորդ կողմից ֆինանսավորում ստանալու դյուրացում է ենթադրում: Ստարտափների համար անցկացվում են դասընթացներ՝ վերջիններիս սովորեցնելով շահույթ ստանալ եւ ներդրողներից ֆինանսավորում ներգրավել։ Վերջին ուղղությունը ռեսուրսների ապահովումն է, որոնք ստարտափներին թույլ են տալիս զարգանալ, հասունանալ եւ ընդլայնվել, այն է՝ մենթորներ, համահիմնադիրներ, համատեղ աշխատանքային տարածքներ եւ այլն։ Դոնորների ֆինանսավորումն օգնում է արագացնել զարգացումը՝ համեմատած այն դեպքերի հետ, երբ առկա են ազգային միջոցների հետ կապված սահմանափակումներ։ Օրինակ՝ «Startup City Cahul» ծրագիրը Շվեդիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող դրամաշնորհներ եւ մենթորական աջակցություն է առաջարկում տարածաշրջանի ցածր ներդրումային հզորությամբ ստարտափներին։ Մեկ այլ օրինակ է ստարտափներին իրավաբանական խորհրդատվության եւ առաջարկությունների միջոցով աջակցելը, որը նրանց օգնում է խուսափել սխալներից: Ամփոփելով՝ Նատալյան ընդգծեց, որ էկոհամակարգ ստեղծողներին աջակցելը բազմապատկում է նրանց՝ ստարտափ եւ նորարարական էկոհամակարգն ընդլայնելու կարողությունները, ինչպես նաեւ օգնում է լրացնել գործառնական եւ ռազմավարական բացերը: Նրա հիմնական ուղերձն այն էր, որ ստարտափներին աջակցելը պետք է իրականացվի ազգային էկոհամակարգ ստեղծողների կողմից իրականացվող նախաձեռնությունների հետեւողականությամբ եւ շարունակականությամբ:
Առաջին միջոցառումը համախմբել էր ավելի քան 90 մասնակիցների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգերի զարգացմամբ զբաղվող ազգային շահագրգիռ կողմերի, ինչպիսիք են նախարարությունների ներկայացուցիչները, էկոհամակարգեր ստեղծողները, ֆինանսավորող կազմակերպությունները, ինչպես նաեւ միջազգային դոնորները՝ Ամերիկյան պալատներ, Արեւելյան Եվրոպայի հիմնադրամ, Շվեդիայի դեսպանատուն, Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ, Եվրոպական կրթական հիմնադրամ, GIZ, Cleantech գլոբալ նորարարական ծրագիր, Հելվետաս, ՏՀԶԿ, ՄԱԶԾ, ԱՄՆ ՄԶԳ, Western NIS հիմնադրամ, Համաշխարհային բանկ եւ այլն։
Աջակցություն մասնավոր հատվածին գերարդյունավետ ինկուբացիայի համար
«Մասնավոր հատվածի դերը ԱլԳ երկրներում գերարդյունավետ ինկուբացիայի զարգացման գործում» թեմայով երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ 2023 թվականի օգոստոսի 8-ին: Այն անդրադարձավ Արեւելյան գործընկերության երկրներում նորարարական ինկուբատորների հայեցակարգի վերաիմաստավորման եւ արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Այն հատկապես ուղղված էր խոշոր կորպորացիաներին, բանկերին, ակադեմիական շրջանակներիներկայացուցիչներին ու ինկուբատորներին, եւ հավաքել էր ավելի քան 100 մասնակից:
Խեսուս Լոսանոն անդրադարձավ գործողությունների այն շրջանակին, որոնք ներկայումս իրականացնում են ԱլԳ ինկուբատորները՝ ստարտափներին աջակցելու համար, եւ պնդում արեց, որ այս սպեկտրը բավարար չէ վերջիններիս կարիքները բավարարելու համար։ Արդյունավետության այս պակասը երեւում է ԱլԳ ստարտափների՝ մի փուլից մյուսն անցում կատարելու ցածր ցուցանիշներից՝ համեմատած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների փոխակերպման գործակցի հետ: ԱլԳ ինկուբատորների ցածր արդյունավետությունը բացթողում է, որը պետք է շտկվի կարողությունների զարգացման եւ ինկուբատորներին լրացուցիչ ռեսուրսների տրամադրման միջոցով՝ նրանց կողմից ստարտափներին տրամադրվող մասնագիտական եւ փորձագիտական կարողությունների մակարդակը խթանելու համար: ԱլԳ ինկուբատորների կողմից յուրացման ենթակա կարեւորագույն ծառայություն է ներդրողների եւ շուկաների հետ կապը: Սա ստարտափներինօգնում է վաղ փուլում հասկանալ, թե որոնք են իրենց ոլորտային հաճախորդների իրական կարիքները եւ շուկայի վաճառքի հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ, ինկուբատորները պետք է ստարտափներին ընձեռեն «արագ եւ էժան ձախողման» հնարավորություն՝ ապահովելով թիրախային հաճախորդների հետ գաղափարների վավերացման ժամանակին հասանելիություն, ինչպես նաեւ տրամադրեն դրամաշնորհներ կամ «ճկուն» (առանց երաշխիքի) վարկեր, որոնք կծածկեն թեստավորման կարիքները: Մասնավոր հատվածը սկզբնական փուլերում ստարտափներին աջակցելու համար կստանաանմիջական օգուտներ՝ ներառյալ կոնկրետ տաղանդների հասանելիությունը, շուկայի վերաբերյալ գիտելիքները, եկամուտների նոր հոսքերը եւ ապրանքանիշի տեսանելիությունը:
Սույն հանդիպման ժամանակ տեղի ունեցավ նաեւ կլոր սեղան – քննարկում՝ ԱլԳ լավագույն փորձի մասին գիտելիքների փոխանակման նպատակով.
- XY ինկուբատորի գործընկեր Տրայան Չիվրիգան (Մոլդովա) պատմեց, թե ինչպես է իրենցինկուբատորն օգնում գաղափարներ ունեցող ձեռներեցներին գտնել թիմ, սահմանել իրենց գործարար գաղափարը եւ կապ հաստատել տեղական կորպորացիաների հետ: XY-ի մենթորները կոնկրետ ոլորտներում գործնական գիտելիքներ ունեցող մարդիկ են, որոնք ներկայացնում ենառանձին կորպորացիաներ, ինչպիսիք են բանկերը կամ հեռահաղորդակցության ընկերությունները: Անդրադառնալով վերապատրաստման ծրագրերի մշակմանը՝ Տրայաննընդգծեց շուկայի արդիական կարիքների մասին մենթորների կարծիքը, ինչպես նաեւ գործնական հմտություններ (օրինակ՝ գործարար գաղափարների վավերացումը) ներառող կրկնվող մոտեցման անհրաժեշտությունը։
- Impact Hub Tbilisi-ի համահիմնադիր Քեթեւան Էբանոիձեն (Վրաստան) կիսվեց, թե ինչպես են նրանք 2016 թվականին ներկայացրել եւ տարածել համատեղ աշխատանքի հայեցակարգը՝ խթանելով համագործակցությունը տարբեր ոլորտների համախոհ անհատների միջեւ: Impact Hub Tbilisi-ի նախաաքսելերացիոն եւ աքսելերացիոն ծրագրերը համալրվում են պոտենցիալ ներդրողների՝ ներառյալ կորպորատիվ հատվածի ընկերությունների ու հրեշտակ ներդրողների ցանցերի հետ շփումներով։ Քեթեւանը նշեց, որ իրենց նախաաքսելերացիոն ծրագրերը գրավել են «Վրաստանում աշխատող եւ սեփական ընկերությունն ունեցող գրեթե բոլոր մյուս հաջողակ ձեռնարկատերերի ուշադրությունը», ուստի ստարտափները կարող են դասեր քաղել իրական փորձից:
- Dreamups նորարարության եւ ձեռներեցության աքսելերատորի գործադիր տնօրեն Ալյոնա Ռոտարուն (Մոլդովա) պատմեց, որ Dreamups-ի իրականացրած ստարտափների աջակցության առաջին ծրագրերը նրանք 2016 թվականին բերել եւ տեղայնացրել են Սիլիկոնյան հովտից։ Այժմստարտափներին հասանելի է պահանջվող ծրագրերի ողջ շրջանակը՝ սկսած կրթությունից, տաղանդների աճից, դպրոցների եւ համալսարանների հետ աշխատանքից մինչեւ հրեշտակ ներդրողների ցանցի եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով կապիտալմիջոցների հասանելիություն։ Ալյոնան ընդգծեց ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացման անհրաժեշտությունը, ինչն էլ պատճառ է, որ Dreamups-ը ծրագրեր ստեղծի դպրոցականների համար, ովքեր կկազմեն ստարտափների ապագա սերունդը: Նրանք սովորում են, թե ինչպես արտադրել հաճախորդամետ ապրանքներ՝ ներառյալ դիզայն – մտածողությունը եւ տեխնոլոգիաների օգտագործումը:
- Tech Startup School-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նազար Պոդոլչակը (Ուկրաինա) նշեց, որ երկրի խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրենց տեղակայվածությունն օգնում է մեկ վայրում միավորել խելացի մարդկանց եւ ստարտափներին ապահովել տեխնոլոգիական հասանելիությամբ: Ներկայումս Tech Startup School-ն իրականացնում է տնտեսության տարբեր ոլորտների տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված 15 ծրագիր, ինչպես նաեւ տեղական կառավարության կողմից համաֆինանսավորվող հատուկ ֆինանսավորման ծրագիր։
- ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը(Հայաստան) ներկայացրեց ԹՈՒՄՈ լաբորատորիաները։ Այն գործում է որպես ինկուբացիոն ծառայությունների լայն սպեկտրի մատակարար, որը հարմարեցված է հատուկ ոլորտներին, ինչպիսիք են առողջապահությունը կամ կանաչ տեխնոլոգիաները: Բեկորն ընդգծեց, որ արդեն գաղափարի բացահայտման փուլում ԹՈՒՄՈ-ն ինկուբատորի մասնակիցներին «գրեթե ստիպում է» շփվել գործարար հատվածի հետ։ Այս մեթոդաբանությունն օգնում է «սովորել բիզնեսի հետ աշխատելու էթիկան՝ գաղափարներ հղանալու, այլ ոչ թե գլխից դուրս գաղափարներ ստեղծելու համար»: Բացի այդ, ԹՈՒՄՈ լաբորատորիաները կապվում են տեղական եւ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ եւ խնդրում նրանց ձեւակերպել իրենց ոլորտներում առկա ռազմավարական (բայց դեռեւս անկարեւոր) խնդիրները՝ խրախուսելու համար երիտասարդների թիմերին աշխատել դրանց լուծման ուղղությամբ եւ նախնական կապեր հաստատել առաջատար օգտատերերի հետ։
Խոսելով լավագույն պրակտիկաների մասին՝ ԱլԳ կլոր սեղանի բանախոսներն ընդգծեցին համախմբվածությունը խթանելու անհրաժեշտությունը, օրինակ՝ կենտրոնանալով գործընկերների ընտրության եւ տարբեր պոտենցիալ հիմնադիրների փոխադարձ բացահայտման վրա: Նրանք նաեւ նշեցին նոր աջակցության ծրագրեր ստեղծելիս խնդիրլուծող մոտեցման կիրառման արժեքը, կրթական ծրագրերում գործնական մոտեցման եւ «կատարելով սովորելու» մոտեցման կիրառումը, յուրաքանչյուր ստարտափի հիմնադրի ներքին մոտիվացիան հասկանալը եւ յուրաքանչյուր ստարտափ թիմի մենթորության եւ աքսելերացիայի համար անհատական մոտեցման ցուցաբերումը։
Գործընկերությունն ու համագործակցությունը ուշադրության կիզակետում
Տեղեկատվական երկու հանդիպումներն էլ ընդգծեցին նորարարական էկոհամակարգի դերակատարների միջեւ գործընկերությունների դերը՝ արդյունավետ եւ ազդեցիկ նորարարություններ ու բիզնեսի զարգացման «խողովակներ» կամ «ուղիներ» ունեցող գերարդյունավետ էկոհամակարգեր կառուցելիս, ինչպես նաեւ ստարտափների ու սքեյլափների համար սպասարկման գործիքակազմեր ստեղծելիս։
«EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը երկու միջոցառումների մասնակիցներին ներկայացրեց նորաստեղծ ԱլԳ ստարտափ էկոհամակարգի հարթակը, որը 2022 թվականին գործարկել է EU4Digital-ը՝ Dealroom-ի հետ համատեղ: Այն օգնում է ստարտափներին կապ հաստատել տարածաշրջանով հետաքրքրվող ներդրողների հետ: Հարթակը էկոհամակարգ ստեղծողներին ու կարգավորողներին առաջարկում է նաեւ գործնական գործիքակազմեր՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումներն ու առկա բացերը բացահայտելու, ինչպես նաեւ տվյալների վրա հիմնված քաղաքական միջամտությունների համար: Արեւելյան գործընկերության երկրներում նորարարությունների խթանմամբ զբաղվող ինկուբատորներին ու դերակատարներին առաջարկվում է ներգրավել իրենց ստարտափներին հարթակի ակտիվ օգտագործման մեջ՝ դրանց ճանաչելիությունը բարձրացնելու համար, ինչպես նաեւ օգտվել ուղեցույցից՝ հարթակից առավելագույն օգուտ քաղելու համար:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ներբեռնման համար (pdf) հասանելի են միջոցառումների ժամանակ ներկայացված հետեւյալ ներկայացումները.
- Խեսուս Լոսանո, «Դոնորների ֆինանսավորման միջոցով ազգային էկոհամակարգ ստեղծողների գործողություններին աջակցելու կարեւորությունը» (հուլիսի 18) եւ «Մասնավոր հատվածի դերը ԱլԳ երկրներում գերարդյունավետ ինկուբացիայի զարգացման գործում» (օգոստոսի 8).
- Ալվարո Սիմոն դե Բլաս, «Իսպանիայի նորարարական բիզնես կենտրոնների ANCES ազգային ասոցիացիան».
- Նատալյա Բեժան, «Ինչի՞ համար են անհրաժեշտ էկոհամակարգ ստեղծողները: Հայացք առ Startup Moldova-ի փորձը»։
Բանախոսների մասին (հուլիսի 18) (օգոստոսի 8)
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին