EU4Digital-ն ու INATBA ցանցն անցկացրել են համատեղ միջոցառում՝ ի աջակցություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում բլոկչեյնի զարգացմանը եւ միջազգային համագործակցությանը

  • Ամսաթիվ: 17/04/23
  • Կիսվել:

EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը 2023 թվականի մարտի 30-ին անցկացրեց գործնական կապերի զարգացմանն ուղղված առցանց միջոցառում՝ ի աջակցություն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում բլոկչեյն էկոհամակարգի զարգացմանը: Բլոկչեյն ասոցիացիաները, ոլորտի խաղացողները, նորարարական էկոհամակարգի հիմնական դերակատարները եւ ԱլԳ երկրների կառավարությունների ներկայացուցիչները քննարկեցին «Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիա» (INATBA) ցանցին ու վերջինիս հիմնական գործընկերություններին միանալու եւ համագործակցելու հնարավորությունները:

Միջոցառման ավելի քան 50 մասնակիցները ներկայացնում էին ԱլԳ շուրջ 30 կազմակերպություններ՝ ոլորտը կարգավորող իրավանորմատիվային դաշտի զարգացմամբ զբաղվող կենտրոնական բանկեր, բլոկչեյն ասոցիացիաներ, այդ թվում ֆինտեխ ոլորտում գործող բիզնեսներ ներառող ՏՏ գործարար ասոցիացիաներ, ստարտափ ձեռնարկություններ եւ բլոկչեյնի ու բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիաների (DLT) ոլորտի խաղացողներ, բլոկչեյնի ուղղվածությամբ կրթական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող նախարարությունների եւ գործակալությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման վերջնական նպատակն էր աջակցել ԱլԳ բլոկչեյն ասոցիացիաների եւ քաղաքականություն մշակողների ինտեգրմանը կարծիքի առաջատարների ու ԵՄ նմանատիպ կազմակերպությունների համայնքում, ինչը կարող է նպաստել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում նորարարությունների համար բարենպաստ բլոկչեյն էկոհամակարգի կարգավորման եւ զարգացման ուղղությամբ դրական փոփոխություններին:

Խորացում բլոկչեյն էկոհամակարգի մեջ

Միջոցառումը բացեց «EU4Digital» ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն՝ բացատրելով միջոցառման նպատակները եւ ներկայացնելով «EU4Digital» ծրագիրը: Այնուհետեւ INATBA-ի տնօրենների խորհրդի անդամ Մարգերիտա Լեդերը ունկնդիրներին ներկայացրեց INATBA-ի եւ նրա միջազգային գործունեության հարուստ աշխարհը:

INATBA-ն հիմնադրվել է՝ ստեղծելու միջավայր, որտեղ բլոկչեյն լուծումները կարող են ծաղկում ապրել, … որտեղ մենք կարող ենք բաց զրույց ունենալ կարգավորող մարմինների եւ քաղաքականություն մշակողների հետ այն մասին, թե ինչպես է այս տեխնոլոգիան փոխում շուկան եւ ինչպես է այն ազդում աշխատուժի վրա:

Մարգերիտա ԼեդերINATBA-ի տնօրենների խորհրդի անդամ

ԵՄ բլոկչեյն օբզերվատորիայի եւ ֆորումի մենեջեր Տոնյա Դամվակերակին ընդհանուր հիմունքներով ներկայացրեց ԵՄ բլոկչեյն ռազմավարության սկզբունքներն ու տարրերը, որի իրականացումը հնարավոր է դարձել զգալի ֆինանսավորման եւ պետություն-մասնավոր գործընկերության շնորհիվ՝ թույլ տալով փորձարկել բազմաթիվ նորարարական լուծումներ: Նա մեջբերեց Եվրոպական հանձնաժողովի բլոկչեյն ռազմավարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն պետք է դառնա տեխնոլոգիական առաջատար, ինչպես նաեւբացատրեց ԵՄ բլոկչեյն օբզերվատորիայի եւ ֆորումի դերը: Այն Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախաձեռնություն է, որն ուղղված է արագացնելու բլոկչեյն ոլորտում նորարարությունները եւ ԵՄ-ում բլոկչեյն էկոհամակարգի զարգացումը: ԵՄ բլոկչեյն օբզերվատորիան եւ ֆորումը INATBA-ի հետ մեկտեղ բլոկչեյն համայնքի, մասնավոր հատվածի եւ ակադեմիական շրջանակների հետ փոխազդեցության խողովակ են ապահովում ԵՀ-ի համար։ ԵՄ բլոկչեյն օբզերվատորիան եւ ֆորումը նաեւ ներկայացնում է կառավարությունների, բիզնեսների եւ ստարտափների աջակցությամբ գործող բլոկչեյն նախաձեռնությունների քարտեզ, ներառյալ որոշ ԱլԳ երկրներից:

INATBA-ի ընձեռած հնարավորությունները եւ առավելությունները

Միջոցառման երկրորդ մասում INATBA-ի գործադիր տնօրեն Ռիկարդու Սիմոյնշը ներկայացրեց կազմակերպությունը: Ընկերությունների, պետական մարմինների եւ գիտնականների այս համաշխարհային ասոցիացիան ստեղծվել է ԵՀ-ի կողմից՝ 105 հիմնադիր անդամներով: Նա պատմեց, թե ինչպես է INATBA-ն արձագանքում բլոկչեյն տեխնոլոգիաների մասին թյուր պատկերացումներին եւ իրազեկվածության պակասին գործնականում: Ասոցիացիայի յուրահատուկ արժեքային առաջարկը բիզնեսի (ստարտափներից մինչեւ խոշոր արդյունաբերողներ), ինչպես նաեւ գիտական համայնքի եւ DLT օրակարգի ուղղությամբ աշխատող կարգավորող մարմինների կարիքների լուծումն է: «Այս մոտեցումը միմյանց հետ կապ հաստատելու եւ գիտելիքներով փոխանակվելու հնարավորություն է տալիս ոլորտի, հանրային հատվածի եւ գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչներին», – նշեց նա: Այն նաեւ օգնում է մշակել հավաքական դիրքորոշումներ եւ INATBA-ի նկատմամբ վստահելիություն ձեւավորել կարգավորող մարմինների ու քաղաքականություն մշակողների շրջանում: Սա բերում է նրան, որ INATBA-ն գործնական ներդրում եւ ազդեցություն է ունենում բլոկչեյնի հետ կապված շատ կարեւոր կանոնակարգերի, ինչպես նաեւ վստահության ծառայությունների եւ հմտությունների օրակարգի վրա:

Այնուհետեւ INATBA-ի կառավարական եւ ակադեմիական խորհրդատվական մարմինների ու անդամների ներգրավման գծով մենեջեր Բարա Գրեպլովան միջոցառման մասնակիցներին խորքայնորեն ներկայացրեց կազմակերպության գործառնական միջավայրը եւ Արեւելյան գործընկերությունից շահագրգիռ կողմերի համագործակցության հնարավորությունները: Նա կիսվեց խորհրդատվական մարմինների 2022-23 թվականների աշխատանքի ակնարկով եւ քաղաքականություն մշակողների համար ներգրավվելու հնարավորություններով: Նա նաեւ բացատրեց ասոցիացիային անդամակցության չափանիշները եւ INATBA-ի ֆինանսներիկրթությանինքնությանգաղտնիությանսոցիալական ազդեցության եւ կայունության աշխատանքային խմբերին ու Ստանդարտների կոմիտեին անդամակցելու առավելությունները, ինչպես նաեւ ներկայացրեց 2023 թվականի աշխատանքի կարեւորագույն ուղղությունները:

Հաջորդիվ INATBA-ի գործընկերությունների եւ անդամների հավաքագրման գծով մենեջեր Մորգան Սթայնը մանրամասն ներկայացրեց ոլորտի խաղացողների համար արժեքային առաջարկը: Այն ներառում է անդամների համար հասանելի մի շարք գործիքներ եւ ծառայությունների լայն սպեկտր՝ սկսած իրավանորմատիվային կարգավորումների փոփոխություններից մինչև օգտագործման տարբերակների առաջմղում եւ շուկայական կոնյուկտուրային մեջ ներդրում: Նա նաեւ կոչ արեց ԱլԳ ազգային բլոկչեյն ասոցիացիաներին՝ քննարկելու փոխըմբռնման հուշագրերի վրա հիմնված հնարավոր սիներգիաներն ու համագործակցությունները։

Փորձի ներկայացում եւ խորհրդատվություն

Միջոցառումն ավարտվեց INATBA-ի անդամների ու գործընկերների կողմից իրենց համագործակցության փորձի ներկայացմամբ քննարկումով, որը վարում էր Բարա Գրեպլովան։

  • Գենտի համալսարանին առընթեր Ֆլանդրիայի գիտական հետազոտությունների հիմնադրամի (FWO) ավագ գիտաշխատող եւ INATBA ակադեմիական խորհրդատվական մարմնի անդամ Գուստավո Պրիետոն կիսվեց INATBA-ի շրջանակում պետական-մասնավոր մարմինների աշխատանքում ներգրավվելու վերաբերյալ դրական տպավորություններով: «Այն ապահովում է գործնական հարցեր քննարկելու եւ ավելի լայն հանրության հետ ինտեգրման տարածք, որտեղ տիրապետողը կարծիքների բազմազանությունն է», – նշեց նա։ Նա օրինակ բերեց բլոկչեյնի ոլորտում չափանիշներ սահմանելու համար ընդհանուր բառարանի ստեղծման ուղղությամբ աշխատանքը:
  • IOTA հիմնադրամի կարգավորման հարցերով ավագ փորձագետ ու INATBA-ի սոցիալական ազդեցության եւ կայունության աշխատանքային խմբի համանախագահ Մարիանա դե լա Ռոշեններկայացրեց կատարված համատեղ աշխատանքը ու բացատրեց, թե ինչպես է IOTA-ն սկսել աշխատել INATBA-ի հետ՝ որոշակի կոնկրետ հարցերում խզվածքը հաղթահարելու համար: «Բլոկչեյնի ոլորտում համայնքները զարգանում են «պղպջակների» պես, եւ նույնիսկ եթե դուք գտնվում եք այդ պղպջակի ներսում, դուք դեռեւս մեկուսացած եք», – բացատրեց նա։ IOTA-ի համար օգտակար էր այդ «եռուզեռի կենտրոնում» հայտնվելը, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրավանորմատիվային հիմքերին:
  • ԵՄ բլոկչեյն օբզերվատորիայի եւ ֆորումի մենեջեր Տոնյա Դամվակերակին կիսվեց զեկույցների պատրաստման եւ միջոցառումների կազմակերպման համատեղ փորձով, ինչը հետաքրքիր գործնական օգտագործման տարբերակների բացահայտման, ինչպես նաեւ մասնագետների մոբիլիզացման հնարավորություն է ընձեռել։

Միջոցառումն առանձնացավ ԱլԳ երկրներից հրավիրվածների հետ կենդանի քննարկմամբ: Դրա ընթացքում անդրադարձ կատարվեց բազմաթիվ գործնական խնդիրների, որոնք բարձրաձայնել էին մասնակից ընկերությունները, կարգավորող մարմինները եւ ասոցիացիաները: Պատասխանելով բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորմանն առնչվող հետաքրքիր դեպքերի մասին հարցին՝ Տոնյա Դամվակերակին բոլոր մասնակիցներին խորհուրդ տվեց ծանոթանալ DLT-ի համար նախատեսված Բլոկչեյնի կարգավորման եվրոպական ավազանին։ Այն պարունակում է Եվրոպական բլոկչեյն ծառայությունների ենթակառուցվածքի, հանրային հատվածի անդրսահմանային նորարարական բլոկչեյն ծառայությունների եւ ծրագրավորողների համար հնարավորությունների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը։

Հարցին, թե կարգավորող մարմիններն ինչպես կարող են նպաստել INATBA-ին կամ օգտվել նրա հետ համագործակցությունից, Բարա Գրեպլովան բացատրեց, թե ինչում է կայանում կառավարական խորհրդատվական մարմնին միանալու հիմնական առավելությունը, այն է՝ ամբողջ աշխարհում բլոկչեյնի ներդրման տարբեր փուլերի ուղղությամբ աշխատող կարգավորողների եւ հանրային հատվածի ներկայացուցիչների ցանցի հասանելիությունը։ Աշխատանքային խմբերին մասնակցությունը նույնպես արժեքավոր է, քանի որ մասնակիցների համար լսելի է դարձնում ոլորտի ներկայացուցիչների եւ պրակտիկ մասնագետների ձայնը:

Ի՞նչ է սպասվում հաջորդիվ

Եզրափակելով՝ միջոցառման վարող, EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը շնորհակալություն հայտնեց բանախոսներին ԱլԳ շահագրգիռ կողմերի հետ նոր համագործակցության համար բաց լինելու համար: Նա նշեց, որ «EU4Digital» ծրագիրը INATBA-ի հետ համագործակցությամբ պատրաստել է INATBA-ին միանալու վերաբերյալ մանրամասն ուղեցույց, որում նկարագրված են արժեքային առաջարկը եւ անդամակցության չափանիշներն ու պայմանները:

Բարա Գրեպլովան հաստատեց, որ INATBA-ն բաց է նաեւ համագործակցության ոչ ստանդարտ տեսակների քննարկման համար, ինչպիսիք են համատեղ նախագծերի իրականացումը, Թայեքս եւ Թվինինգ գործընկերություններն ու ԱլԳ երկրների կենտրոնական բանկերի եւ բլոկչեյն ասոցիացիաների մենթորությունը: Նա ԱլԳ շահագրգիռ կողմերին հրավիրեց քննարկման:

Լրացուցիչ տեղեկատվություն

Տե՛ս միջոցառման օրակարգը եւ INATBA-ին միանալու ուղեցույցը, ինչպես նաեւ ծանոթացիր խոսնակների ներկայացումների հետ.

Նորություններ

Ցուցադրել բոլորը