EU4Digital. էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրն ավարտվել է
Ամսաթիվ: 05/05/22
«EU4Digital» ծրագիրը 2022 թվականի մարտին ավարտել է էլեկտրոնային ստորագրության 2-րդ պիլոտային ծրագիրը, որին մասնակցում էին Ուկրաինան, Վրաստանը ու Հայաստանը, և որը փորձարկվել է Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի հետ: Փորձնական լուծումները բաղկացած են էլեկտրոնային ստորագրման և վավերացման բաղադրիչներից, որոնք էլեկտրոնային ստորագրության տեխնիկական փոխգործելիություն են ապահովում սահմանների միջև, և որոնք իրենցից ներկայացնում են տարածաշրջանային թվային վստահության շրջանակի և փոխադարձ ճանաչման հաջորդ քայլերը:
Փոխգործելի անդրսահմանային էլեկտրոնային ստորագրությունը (eSignature) կենտրոնական դեր է խաղում Թվային միասնական շուկան դեպի Արևելյան գործընկերության երկրներ ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, գոյություն ունեցող տեխնոլոգիական լուծումները, կազմակերպչական և օրենսդրական շրջանակները դեռևս տարբերվում են հենց Արևելյան գործընկեր երկրների, ինչպես նաև վերջիններիս ու ԵՄ անդամ երկրների միջև: «EU4Digital» ծրագրի գլխավորած անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության 2-րդ պիլոտային ծրագիրը գործարկվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ թվային վստահության ծառայությունների անխափան անդրսահմանային փոխգործելիությանը հասնելու նպատակով, իսկ փետրվարին Արևելյան գործընկերության 3 երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ու ԵՄ անդամ 3 երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի միջև տեխնիկական փոխգործելիության հաջող փորձարկում են անցել պիլոտային լուծումները: էլեկտրոնային ստորագրության 2-րդ պիլոտային ծրագրի հաջողությանը նախորդել էր Ուկրաինայի, Մոլդովայի և Էստոնիայի մասնակցությամբ կատարված մեկ այլ պիլոտային փորձ։
Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության փոխգործելիության փորձարկումը
Անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտային լուծման մշակումը յուրօրինակ ուղի է անցել յուրաքանչյուր պիլոտային երկրում՝ փոխգործելիության հասնելու համար.
Ուկրաինայում թիմը ներկայացրել է առցանց էլեկտրոնային ստորագրման և վավերացման գործիքները, որոնք փորձարկվել և հանրայնացվել են (տես այստեղ), ինչպես նաև այլ պաշտոնականկայքեր: Մինչ պիլոտավորումը թիմն արդեն մշակել էր ստորագրությունների ստեղծման և վավերացման գործիքներ, սակայն դրանք փոխգործելի չէին այլ մասնակից երկրների հետ, քանի որ, օրինակ, չէին աջակցում այլ մասնակիցների այբուբեններին: Թեստավորումն իրականացվել է իրական արտադրական միջավայրում՝ օգտագործելով կառավարության հանրային պորտալում հասանելի հանրային առցանց էլեկտրոնային ստորագրության գործիքը:
Վրաստանում՝ մինչ eSignature-ի պիլոտային փորձարկումը, երկրի քաղաքացիներին արդեն առաջարկվել էր ստորագրության ստեղծման և վավերացման Unitool անվանումով լուծումը, որն օգտագործվում էր թվային ստորագրությամբ PDF փաստաթղթեր ստեղծելու համար: Պիլոտային փորձարկման ընթացքում Վրաստանը կատարել է անհրաժեշտ թարմացումներ՝ ASiC-E Container-ի կողմից աջակցվող XAdES-LT-ի ապահովման համար, ինչպես նաև մշակել է վավերացման նոր գործիք և հաջողությամբ փորձարկել ու հանրայնացրել է վավերացման կայքը:
Հայաստանըմշակման ընթացքում նոր ստորագրության կոնտեյներ և այլ տեխնիկական տարրեր է ներդրել։ Մինչ պիլոտային ծրագիրը երկիրն ուներ իր սեփական eSignEkengանվանումով էլեկտրոնային ստորագրության ստեղծման ծրագրակազմը, որը թույլ էր տալիս ստորագրել միայն PDF ֆայլեր: Հայաստանն էլեկտրոնային ստորագրության պիլոտային լուծումները բերել է XAdES-LT մակարդակի (ստորագրություն ժամանակի դրոշմով), որն աջակցվում է ASiC-E Container-ի կողմից: Իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում կանոնավոր փորձարկումներն ու մշակման ժամանակացույցին հետևելը հանգեցրել են ստորագրությանստեղծմանգործիքի և վավերացմանգործիքի հաջող ավարտին:
Բոլոր պիլոտային մասնակիցների կողմից անդրսահմանային էլեկտրոնային ստորագրության հաջող ներդրումից հետո պատրաստվել են մի շարք առաջարկություններ՝ ապագա գործունեության համար ուղեցույց տրամադրելու, ընթացիկ լավագույն փորձը ամրապնդելու և միջսահմանային փոխճանաչման պատրաստակամությունը բարելավելու համար:
Նման տեխնոլոգիաներ մշակելով՝ ԵՄ-ն առցանց գործարքների համար ստեղծում է ավելի ուժեղ ենթակառուցվածքներ և ճանապարհ է հարթում դեպի ավելի դինամիկ և կայուն թվային տնտեսություն։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: