EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը մշակում է միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտային գաղափարներ
Ամսաթիվ: 01/07/23
2023 թվականի մայիսի 18-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցն անցկացրեց վիրտուալ հանդիպում, որը կենտրոնացած էր միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման գաղափարների մշակման վրա: Սա համագործակցության զարգացման նպատակով այս տարվա համար նախատեսված միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն էր։ Այն կառուցողական համագործակցության հիմք դրեց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում էլեկտրոնային առողջապահության զարգացման համար:
Միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման թեման բարձրացվել է 2023 թվականի ապրիլի 27-ին կայացած նախորդ հանդիպման ժամանակ, որի քննարկման հիմնական թեմաները վերաբերում էին հիվանդների ամփոփագրերին եւ էլեկտրոնային դեղատոմսի ծառայություններին, մասնավորապես արտերկրում ճանապարհորդողների համար գործնական ասպեկտներին։ Այս հանդիպման ընթացքում սկսված գաղափարների մշակման աշխատանքը շարունակվեց մայիսյան հանդիպմանը։
Մայիսյան հանդիպման կարեւորագույն իրադարձությունը EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության հարցերով փորձագետ, Լիսաբոնի համալսարանական ինստիտուտի (ISCTE) դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Էնրիկե Մարտինսի շնորհանդեսն էր: Նա կիսվեց Պորտուգալիայում էլեկտրոնային առողջապահության ծառայությունների զարգացման արժեքավոր փորձով: Նա ընդգծեց տվյալների միջսահմանային փոխանակման համար ազգային կոնտակտային կետի, ինչպես նաեւ տեղական փոխգործելիության հարթակների կարեւորությունը: Այս հարթակները թույլ են տալիս տարբեր բժշկական հաստատություններից ստացված տվյալները մեկտեղել հիվանդի միասնական ամփոփագրում:
Միջոցառման առանցքային պահերից էր հիվանդի «ճանապարհորդության» քարտեզի ներկայացումը, երբ նա շփվում է այնպիսի համակարգերի հետ, ինչպիսին էլեկտրոնային դեղատոմսն է: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները քննարկեցին էլեկտրոնային դեղատոմսերի եւ հիվանդի բժշկական ամփոփագրի պիլոտային լուծումների կիրառման տարբերակները։ Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներն արտահայտեցին տվյալներ ուղարկողի եւ ստացողի դերի վերաբերյալ իրենց նախապատվությունները եւ առաջարկեցին յուրաքանչյուր երկրի համար բժշկական տվյալների առավել համապատասխան տեսակներ: Առավել մեծ հետաքրքրություն առաջացրեցին էլեկտրոնային դեղատոմսերը, հիվանդի բժշկական ամփոփագիրը եւ դրանում պարունակվող պատվաստումների մասին տեղեկատվությունը։ Երկրների ներկայացուցիչները նաեւ քննարկում սկսեցին միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտային գործարկման ընթացքում տվյալների փոխգործելիության, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության իրավական ասպեկտների վերաբերյալ։
Միջոցառումը եզրափակվեց EU4Digital-ի թիմի կողմից երկրի պատրաստվածության ստուգաթերթի նախնական տարբերակի ներկայացմամբ: Այն կոչված է հեշտացնելու ներքին քննարկումները եւ օժանդակելու Արեւելյան գործընկերության երկրներին նախապատրաստական աշխատանքներում: Ստուգաթերթը ներառում է հեռաբժշկության եւ դեղատոմսով դեղերի դուրս գրման հետ կապված իրավական հարցերը, ինչպես նաեւ համապատասխան գրանցամատյանների, ազգային օպերատորների եւ օգտագործվող բժշկական կոդավորման համակարգերի առկայությունը: Այս ամբողջ տեղեկատվությունն արտացոլում է յուրաքանչյուր երկրում փոխգործելիության աստիճանը:
Արեւելյան գործընկերության երկրները կշարունակեն անհատապես կամ զույգերով մշակել եւ պատրաստել գաղափարներ էլեկտրոնային առողջապահական ծառայությունների պիլոտավորման համար: Պատրաստվածության ստուգաթերթը եւ հետագա տեխնիկական բնութագրերը կքննարկվեն աշխատանքային խմբերի հետ EU4Digital-ի կողմից անցկացվելիք հերթական հանդիպումների ընթացքում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: