EU4Digital-ի ստարտափների և նորարարությունների ամենամյա ֆորում 2022
Ամսաթիվ: 25/01/22
Հունվարի 27-ին կկայանա «EU4Digital» ծրագրի «Դեպի նորարարական լուծումներ՝Արևելյան գործընկերությունում ստարտափ էկոհամակարգերի զարգացման համար» խորագրի ներքո անցկացվող առաջին բարձր մակարդակի քաղաքական ֆորումը, որին իրենց մասնակցությունը կբերեն կառավարությունների ներկայացուցիչներ, ստարտափ էկոհամակարգերի առաջատար կազմակերպություններ և նորարարության ոլորտի փորձագետներ: Միջոցառումը կանցկացվի հեռավար կարգով՝ վիրտուալ հանդիպման ձևաչափով։
Այս բարձր մակարդակի քաղաքական ֆորումը նպատակ ունի հարթակ տրամադրել առաջընթացի ու մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և տարածաշրջանի զարգացման նորարարական լուծումներ գտնելուն ուղղված ապագա համագործակցության շուրջ քննարկումների համար: Այս տարի ֆորումը կկենտրոնանա Արևելյան գործընկերության երկրներում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն աջակցելու ռազմավարությունների և գործիքների ըմբռնման վրա:
Միջոցառման հիմնական լսարանը կլինեն Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ (DG NEAR), ազգային կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ստարտափ էկոհամակարգի առաջատար կազմակերպություններ և ստարտափների ու ՏՀՏ նորարարությունների ոլորտի այլ ճանաչված փորձագետներ:
Ֆորումը կբացվի Եվրոպական հանձնաժողովի (DG NEAR) ներկայացուցչի ողջույնի խոսքով, որին կհաջորդի Կիևում (Ուկրաինա) գործող EO Business Incubator-ի հիմնադիր և Cornell Tech-ի (ԱՄՆ) Իրավունքի, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի հիմնադիր տնօրեն Չարլզ Քեյ Ուայթհեդի ծրագրային ելույթը: Նա կանդրադառնա տարածաշրջանի ներուժին, միակցման կարևորությանը և կկիսվի ստարտափների ու ՏՀՏ նորարարությունների բնագավառում Արևելյան գործընկերության ձեռքբերումների ոգեշնչող օրինակներով:
Միջոցառումը կկարևորի Արևելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի նորարարական հարթակի պաշտոնական մեկնարկը, որն արդեն այսօր միավորում է 2200+ ստարտափ, 20+ վենչուրային կապիտալիստ և 135+ կորպորացիա։ Հարթակը նախատեսված է մակրոմակարդակային միտումներ ներկայացնելու և տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման համար վստահելի տեղեկատվություն փոխանցելու համար՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով: Այն մշակվել է Dealroom.co-ի հետ համատեղ՝ հիմնվելով Եվրոպական միության լավագույն փորձի վրա, ինչպիսին EuropeanStartups հարթակն է: Ֆորումի ընթացքում Dealroom-ի էկոհամակարգերի ղեկավար Մաթյո Դեմոլինը կներկայացնի հարթակը և այն օգուտները, որոնք այն կբերի օգտատերերի բազմաթիվ խմբերին ու Արևելյան գործընկերությանը՝ որպես տարածաշրջան:
Ֆորումը կավարտվի «Նորարարական լուծումների կարևորությունը ստարտափ էկոհամակարգերի զարգացման համար» թեմայով պանելային քննարկմամբ։ ԱլԳ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն ու փորձագետները կծավալեն ռազմավարական քննարկում այն մասին, թե ինչպես ազգային և միջազգային մակարդակներում առկա լուծումներն ու նախաձեռնությունները կարող են օգնել արագացնել ստարտափ էկոհամակարգի զարգացումը և որոնք են ապագա հեռանկարները:
Պանելային քննարկմանը կմասնակցեն հետևյալ հարգարժան բանախոսները.
Դավիթ Սահակյան, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ.
Անդրեյ Կուշկա, Մոլդովայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական հասարակության և թվային տնտեսության տնօրինության ղեկավար.
Ալեքսանդր Բորնյակով, Ուկրաինայի թվային փոխակերպման փոխնախարար և «Diia» նախագծի ղեկավար.
Աննա Պոբոլ, «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար.
Խեսուս Լոսանո, ՏՀՏ-ի և ստարտափ էկոհամակարգերի հարցերով «EU4Digital» ծրագրի ավագ փորձագետ:
Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները կունենան ազգային ներկայացուցիչներին և այլ էկոհամակարգային դերակատարներին հարցեր տալու, ինչպես նաև իրենց կարիքներն արտահայտելու ու իրենց գաղափարներով կիսվելու հնարավորություն:
Ակնկալվում է, որ այս առաջին բարձր մակարդակի միջոցառումը ամուր հիմք կստեղծի այն ամենամյա ֆորում դարձնելու համար՝ կենտրոնանալով նորարարությունների և ստարտափների հետ կապված տարբեր թեմաների վրա:
Ֆորումի մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: