Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ի արշավը կենտրոնացած է ՏՀՏ ոլորտում կանանց վրա
Ամսաթիվ: 18/09/20
Արևելյան գործընկեր երկրների բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց մենթորական ծրագրերի աջակցմանն ուղղված նոր գործողության մեկնարկով EU4Digital-ը իրականացրել է արշավ՝ ընդգծելով ծրագրի աջակցությունը ՏՀՏ նորարարություններին՝ կենտրոնանալով բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց առաջխաղացման կարևորության վրա:
Տեղական մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով իրականացված արշավը կառուցվել էր տեղական մեդիա-գործընկերների հետ համագործակցությամբ մշակված նյութերի շարքի շուրջ: Դրանք պատմում էին Արևելյան գործընկեր երկրներում ՏՏ ոլորտում ներգրավված կանանց, նրանց առջև ծառացած մարտահրավերների, նրանց կողմից գենդերային խոչընդոտները հաղթահարելու միջոցների և նրանց աջակցելու համար ձեռնարկված միջոցառումների մասին՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության և վերջինիս «EU4Digital» նախաձեռնության աջակցությամբ:
Նշված նյութերը կարող եք կարդալ այստեղ.
- Ինչպես ապահովել արագ զարգացում ՏՏ ոլորտում․ EU4Digital-ը կարևորում է կանանց մասնակցությունը
- Թվային աճ. աշխատանք Ադրբեջանի ՏՏ ոլորտում գենդերային հավասարության ուղղությամբ
- Կարիերա ՏՏ ոլորտում. ինչպես է ՏՀՏ ոլորտում նորարարություններին ուղղված աջակցությունը կանխարգելում ուղեղների արտահոսքը Մոլդովայում և օրինակ ծառայում տարածաշրջանի համար
- Ինչպես կարող են կանայք փոխել նորարարությունների ոլորտը Վրաստանում
- Ուկրաինայի ՏՏ արդյունաբերություն. հետագա աճի և կանանց համար հնարավորությունների ստեղծման որոնումներ
Ինֆոգրաֆիկ տեսանյութերի և սոցիալական ցանցերում գրառումների շարքի միջոցով ընդգծվեցին ՏՀՏ նորարարությունների կարևորությունը և ոլորտում ներգրավված կանանց առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ներկայացվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրենց հաջողությամբ դրսևորած կանայք:
Արշավի շրջանակներում ներկայացվեց նաև ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ աշխատանքը` հիմնարար ոլորտներում գործունեությունն ամփոփող տեղեկատվական թերթիկի միջոցով, ինչպես նաև ընդգծվեց գործընկեր վեց երկրներից յուրաքանչյուրում ՏՀՏ նորարարությունների քաղաքականության ընտրված ոլորտին EU4Digital-ի աջակցությունը՝ հրապարակելով ԵՄ լավագույն պրակտիկաները ներկայացնող հոդվածների շարք, ինչպես նաև քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ յուրաքանչյուր երկրի համար:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին

21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին
20/11/2023