Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ EU4Digital-ի խորհրդատվական միջոցառման ուշադրության կենտրոնում Էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության ԱլԳ միասնական ուղեցույցն է

  • Ամսաթիվ: 22/12/20 to 22/12/20
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը դեկտեմբերի 22-ին կազմակերպում է էլեկտրոնային առողջապահությանը նվիրված խորհրդատվական միջոցառում, որը նպատակ ունի մեկտեղել էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամներին, ԵՄ պատվիրակություններին և արևելյան գործընկեր վեց երկրների այլ շահագրգիռ կողմերին` էլեկտրոնային առողջապահության փոխգործելիության ուղեցույցը ներկայացնելու և դրա հետագա օգտագործումը քննարկելու համար:

Միջոցառման առաջին մասում «EU4Digital»-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի Էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության ԱլԳ միասնական ուղեցույցից բերված հիմնական առաջարկներով: Նպատակը ԱլԳ տարածաշրջանում թվային առողջապահության փոխգործելի միջսահմանային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ գործուն քայլեր առաջարկելն է:

Միջոցառման երկրորդ մասում կքննարկվեն ներկայացված ուղեցույցի առնչությամբ հետադարձ արձագանքն ու մեկնաբանությունները: Էլեկտրոնային առողջապահության ցանցի ներկայացուցիչների կողմից մեկնաբանությունները և լրացուցիչ դիտարկումները ողջունելի են:


Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը