Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ EU4Digital–ի միջոցառմանը կարևորվել է բժշկական պատկերներում առաջադեմ վերլուծության օգտագործումը

  • Ամսաթիվ: 12/03/21
  • Կիսվել:

Նախորդ շաբաթ EU4Digital-ն անցկացրեց վիրտուալ միջոցառում՝ նվիրված բժշկական պատկերներում առաջադեմ վերլուծության օգտագործմանը։ Այն առաջինն էր էլեկտրոնային առողջապահության ոլորտում այս տարի նախատեսված համագործակցային միջոցառումների շարքում, որը հավաքել էր էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամներին՝ արևելյան գործընկեր բոլոր վեց երկրներից:

Մարտի 5-ին կայացած հանդիպումը սկսվեց EU4Digital–ի էլեկտրոնային առողջապահության ուղղության ղեկավարի կողմից էլեկտրոնային առողջապահության ոլորտում գործողությունների կարգավիճակի և 2021 թ.-ին նախատեսված առաջիկա միջոցառումների վերաբերյալ թարմ տեղեկատվության ներկայացմամբ: EU4Digital–ի թիմը ներկայացրեց նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում վերջին սոցիալական մեդիա արշավի արդյունքները, որն էլեկտրոնային առողջապահության ոլորտում զարգացումների մասին պատմությունների շարքի միջոցով իր ուղերձները հասցրել է ավելի քան 15 միլիոն մարդու։

Միջոցառման հաջորդ մասում Մոլդովայի ազգային հետազոտական և կրթական ցանցը (ԱՀԿՑ)՝ RENAM–ը ներկայացնող դոկտոր Պյոտր Բոգատենկովը ներկայացրեց «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միջև կապի ապահովում (EaPConnect)» ծրագրի կատարած աշխատանքն՝ ընդգծելով էլեկտրոնային առողջապահության ցանցի համար օգտակար ոլորտները, ինչպիսին բուժաշխատողների միջև անվտանգ, հուսալի և ծախսարդյունավետ համագործակցություն ապահովող հատուկ ենթակառուցվածքների հետ կապի ընդլայնումն է։

Այնուհետև երկու զեկուցումներով ներկայացվեց Մոլդովայում և Բելառուսում EaPConnect–ի աջակցությամբ կատարված աշխատանքը։

RENAM-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլուբևը խոսեց բժշկական պատկերների ստեղծման, պահպանման և օգտագործման համար նախատեսված DICOM ցանցային հավելվածին ԱՀԿՑ ենթակառուցվածքային աջակցության մասին: Էլեկտրոնային առողջապահության ցանցը տպավորված էր այն հնարավորություններից, որոնք պարոն Գոլուբևի աշխատանքը կարող է բերել առողջապահության ոլորտին, ներառյալ հեռավար աշխատանքը, ծախսերի խնայողությունը և COVID-19-ին ուղղված նորարարական լուծումները: Ներկայումս DICOM ցանցը կապում է Քիշնևում գործող հինգ հիվանդանոցներ՝ անվտանգ առցանց հասանելիություն ապահովելով բժշկական հետազոտությունների նկատմամբ և առողջապահական հաստատությունների անձնակազմին օգնելով որակյալ բժշկական կառավարման գործում: Առկա է հետաքրքրություն այլ երկրներում նմանատիպ աշխատանքներն ընդլայնելու մասով։ Վերջապես, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտից դոկտոր Վասիլի Կովալևը խոսեց բժշկական

պատկերների վերլուծության համար նախատեսված արհեստական բանականության վրա հիմնված համակարգչային վեբ ծառայությունների մասին։ Դոկտոր Կովալևը ներկայացրեց բժշկական պատկերների վերլուծության ոլորտում իր բացառիկ աշխատանքային փորձը՝ խորն ուսուցման (Deep learning) և բժշկական պատկերների վերլուծության ուղղությամբ իր ընթացիկ նախագծերն ու ապագա ծրագրերը: Նա բացահայտեց, որ ԱլԳ տարածաշրջանի որոշ երկրներ արդեն իսկ սերտորեն համագործակցում են Բելառուսի հետ բժշկական պատկերների վերլուծության ոլորտում, իսկ մյուսներին առաջարկվել է կապ հաստատել ապագայում:

Մոլդովայի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիա – www.renam.md

Կենսաբժշկական պատկերների վերլուծական խումբ – https://image.org.by/

EaP connect – https://eapconnect.eu/

Նորություններ

Ցուցադրել բոլորը