2020 թվականի դեկտեմբերի 22-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը միջոցառում էր կազմակերպել Էլեկտրոնային առողջապահության ցանցի արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող անդամների համար՝ Էլեկտրոնային առողջապահության փոխգործելիության ուղեցույցը ներկայացնելու և դրա հետագա օգտագործումը քննարկելու նպատակով:
Փոխգործելիությունը տարբեր համակարգերի, կազմակերպությունների կամ երկրների առողջապահական տեղեկատվություն փոխանակելու և դրանք իմաստալից օգտագործելու ունակությունն է:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին արևելյան գործընկեր երկրների նախարարությունների ու Էլեկտրոնային առողջապահության ցանցի ներկայացուցիչներ, շահագրգիռ կողմեր և ԵՄ պատվիրակություններ: Նրանց ողջունեց EU4Digital-ի թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը:
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կիսվեց ԱլԳ էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության ընդհանուր ուղեցույցի վերջնական տարբերակի հիմնական առաջարկություններով: Նպատակն ԱլԳ տարածաշրջանում փոխգործելի միջահմանային թվային առողջապահական ենթակառուցվածքների ստեղծման համար գործունակ տարբերակներ առաջարկելն էր:
Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան կիսվելու ուղեցույցի փաստաթղթի վերջնական տարբերակի վերաբերյալ իրենց դիտարկումներով, մեկնաբանություններով ու հավելյալ տեսակետներով: Միջոցառման վերջում էլեկտրոնային առողջապահության ուղղության ներկայացուցիչները ներկայացրեցին 2021 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված կլինեն աջակցելու էլեկտրոնային առողջապահության ոլորտում արևելյան գործընկեր երկրների միջև հետագա միջսահմանային համագործակցությանը:
EU4Digital՝ էլեկտրոնային առողջապահություն