EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցային ժողովի ուշադրության կենտրոնում էլեկտրոնային առողջապահության ոլորտում ընդհանուր ուղեցույցներին, COVID-19-ին և երկրների լավագույն փորձին ուղղված ջանքերն են

  • Ամսաթիվ: 03/06/20 մինչև 03/06/20
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը հունիսի 3-ին կազմակերպում է էլեկտրոնային առողջապահության ցանցային ժողով, որի նպատակն է համախմբել ցանցի՝ Արևելյան գործընկերության վեց երկրները ներկայացնող անդամներին՝ էլեկտրոնային առողջապահության ոլորտում գործունեության շուրջ մոտեցումներով կիսվելու և երկրների լավագույն փորձի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը նպաստելու համար:

Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի ընդհանուր ուղեցույցների ներդաշնակեցման և փոխգործելիության վերաբերյալ պատկերացումներով ու նախնական առաջարկություններով: Բացի այդ, EU4Digital-ի Վստահության և անվտանգության թիմի ներկայացուցիչը կներկայացնի թվային վստահության ծառայության հասունության գնահատման արդյունքները` շեշտը դնելով Վստահության և անվտանգության թիմի իրականացրած գնահատման արդյունքում վեր հանված իրավական և տեխնիկական ասպեկտների վրա:

Ցանցային ժողովը կանդրադառնա նաև COVID-19-ով պայմանավորված ներկայիս ճգնաժամին՝ քննարկելով այնպիսի թեմաներ, ինչպիսին Արևելյան հարևանության տարածաշրջանում և ԵՄ-ում համաճարակաբանական տվյալների ներդաշնակեցումն է: Արևելյան գործընկերության երկրները կկիսվեն նաև ճգնաժամի դեմ պայքարի ընթացքում ձեռք բերած առաջավոր փորձով ու քաղած դասերով՝ որպես նախորդ աշխատաժողովների ընթացքում քննարկված միջոցառումների շարունակություն:

Միջոցառման երկրորդ մասը կանդրադառնա էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության հարթակին ու Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանը (EIP on AHA) տարածաշրջանի մասնակցությանը: Համագործակցության հարթակը նախատեսված է որպես էլեկտրոնային առողջապահության ցանցի շահագրգիռ կողմերի համագործակցության և տեղեկատվության փոխանակման նոր տարածք, և հանդիպման ընթացքում կներկայացվեն այդ հարթակի առնչությամբ հետագա քայլերն ու տեղեկատվությունը: Դրանից հետո կներկայացվեն Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության նախաձեռնություններին Արևելյան գործընկերության երկրների մասնակցության վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև նախորդ գնահատումների արդյունքները: Վերջապես, գործընկեր երկրների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց երկրներում թվային էլեկտրոնային առողջապահության լավագույն պրակտիկաները:

Քննարկված բոլոր հարցերը ծառայելու են ինչպես Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ՝ ԵՄ ծրագրերում գործընկեր երկրների ներգրավմանը:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը