EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը 2020 թվականի նոյեմբերի 5-ին կազմակերպել էր էլեկտրոնային առողջապահության ցանցի հանդիպում, որը նպատակ ուներ համախմբել Ցանցի Արևելյան գործընկերության վեց երկրների անդամներին՝ կիսվելու էլեկտրոնային առողջապահության ուղղությամբ գործունեության հիմնական արդյունքներով:
Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կիսվեց հիմնական առաջարկություններով, որոնք ներառված էին էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության ընդհանուր ուղեցույցում և չափորոշիչներում: Այս մասի նպատակն էր առաջարկել գործունակ տարրեր` ԱլԳ տարածաշրջանում փոխգործելի միջսահմանային թվային առողջապահության ենթակառուցվածքներ ստեղծելու համար:
Էլեկտրոնային առողջապահության փորձագետ Էնրիկե Մարտինսը ներկայացրեց Պորտուգալիայի էլեկտրոնային առողջապահության «Enesis 2020» ռազմավարությունը։ Այս փաստաթուղթն ընդգրկում է երկրի թվային առողջապահության ռազմավարության բոլոր ասպեկտները: Ներկայացվեցին մի քանի ռազմավարական ուղղություններ ևս, ներառյալ առողջության պահպանման որակը և անվտանգությունը, ինչպես նաև առողջական խնդիրների կանխարգելումը, առողջության պաշտպանությունն ու բարելավումը: Մանարամասն բացատրվեց պորտուգալական հեռաառողջապահության ռազմավարությունը, ներառյալ COVID-19–ի համատեքստում դրա հնարավորությունները:
Միջոցառման հաջորդ մասում անդրադարձ կատարվեց էլեկտրոնային առողջապահության միջսահմանային համագործակցության հարթակին: Նախատեսված է, որ հարթակը համագործակցության և տեղեկատվության փոխանակման նոր տարածություն կդառնա էլեկտրոնային առողջապահության ցանցի շահագրգիռ կողմերի համար: Հանդիպման ընթացքում EU4Digital-ի թիմը ցուցումներ տվեց հարթակում վերաբերելի բովանդակությամբ կիսվելու վերաբերյալ։ Միջոցառման երրորդ մասում անդրադարձ կատարվեց ԵՄ նախագծերին, ծրագրերին և նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանն (EIP on AHA) ԱլԳ երկրների մասնակցությանը: EU4Digital–ի էլեկտրոնային առողջապահության թիմը ներկայացրեց տվյալ գործունեության ձեռքբերումների ընդհանուր պատկերը. ԱլԳ տարածաշրջանում կիրառվող լավագույն պրակտիկաների և հնարավոր տեղեկատվական կայքերի հրապարակումը տեղի ունեցավ ինչպես ԱլԳ երկրների համար եվրոպական
պրակտիկաների նկատմամբ թվինինգային առաջարկությունների (առաջին անգամ հաստատվել են առանձին երկրների հանդիպումների շրջանակներում), այնպես էլ՝ ԱլԳ երկրների միջև թվինինգային առաջարկությունների հետ մեկտեղ։
Քննարկում տեղի ունեցավ առ այն, թե կատարված գործողություններն ու բացահայտված նորարարական պրակտիկաներն ինչպես կարող են որպես հիմնաքարեր օգտագործվել Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության սկզբունքների հիման վրա ԱլԳ ցանցի զարգացման համար՝ էլեկտրոնային առողջապության ոլորտում հաղորդակցության և համագործակցության հարթակի միջոցով: