EU4Digital. էլեկտրոնային առողջապահության ցանցի հանդիպմանը կարևորվել է Արևելյան գործընկերության երկրներում COVID-19-ի հետ կապված տվյալների տեղեկատվական արձագանքը

  • Ամսաթիվ: 10/06/20
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանցը քննարկում է ունեցել COVID-19-ի և հիվանդությունների վիճակագրության տվյալների փոխանակման, ինչպես նաև համավարակի կառավարման գործում երկրների լավագույն փորձի վերաբերյալ:

Հունիսի 3-ին կայացած առցանց հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրեց COVID-19-ի հետ կապված տվյալների հավաքագրման ուղղությամբ ընթացիկ գործողությունները՝ շեշտը մասնավորապես դնելով «ECML COVID-19» վեբ կայքում գործող վիճակագրական վահանակի համար օգտագործվող տվյալների հավաքման տարբեր մեթոդների ու եղանակների վրա: Արևելյան գործընկերության երկրներին հնարավորություն ընձեռնվեց կիսվելու ճգնաժամի կառավարմանն ուղղված իրենց լուծումներով, և մի շարք երկրներ էլ հիշատակեցին վարակի մակարդակին հետևելու համար նախատեսված համաճարակաբանական վահանակների մասին, կամ էլ ի ցույց դրեցին դրանք:

Վրաստանը ներկայացրեց COVID-19-ի մշտադիտարկման կենտրոնացված համակարգը, որն օրվա ընթացքում թարմացվում է երկու անգամ, ինչպես նաև այլ լուծումներ, ինչպիսիք են՝ հիվանդների շփման շրջանակի վեր հանմանն ուղղված բջջային հավելվածի օգտագործումն (չնայած, որ բջջային հավելվածից օգտվողների թիվը սպասվածից ավելի փոքր էր) ու ռիսկային խմբերի համար դեղամիջոցներ առաքելիս էլեկտրոնային դեղատոմսերի հարթակի և վրացական փոստային ծառայության հնարավորությունների համադրման խիստ արդյունավետ ու նորարարական պրակտիկան: Հատկանշական է, որ էլեկտրոնային դեղատոմսի օգտագործման փորձը դուրս է եկել Թբիլիսիի տարածքից՝ ընդգրկելով երկրի բոլոր տարածաշրջանները:

Բելառուսն ընդգծեց ճգնաժամային կառավարման ոլորտում հանրային և մասնավոր հատվածների միջև համագործակցության կարևորությունն ու կիսվեց հեռաբժշկության և էլեկտրոնային դեղատոմսի նման ենթակառաուցվածքների կրկնօգտագործման առնչությամբ իր փորձով, ինչպես նաև համաճարակաբանական վահանակի իրենց՝ մշակման փուլում գտնվող տարբերակով:Ուկրաինան իր Էլեկտրոնային բժշկական քարտերի գործող համակարգը համալրել է լրացուցիչ գործառույթներով` կորոնավիրուսի դեպքերի մասին հաղորդելու համար, ինչպես նաև մշակել է առցանց համաճարակաբանական վահանակ` հիվանդության վերաբերյալ վիճակագրական տեսության ապահովման համար: Այս խիստ արդյունավետ մոտեցումը հիմնված է ներկայում գոյություն ունեցող և գործառնող էլեկտրոնային առողջապահության ազգային փոխգործունակության հարթակի

աստիճանական և արագ ընդլայնման վրա:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը մշակել է COVID-19-ի տարածման մշտադիտարկման առանձին ծրագրակազմ, որն ինտեգրված է առողջապահական ծառայությունների և հիվանդանոցների կառավարման ազգային համակարգին ու հասանելի է հիվանդանոցների կողմից օգտագործման համար` հիվանդների ծանրության աստիճանը որոշելու նպատակով: Երկրի ճգնաժամային կառավարման թիմի համար հասանելի է համաճարակի տարածմանը հետևելու համար նախատեսված վահանակը, և այս կոնկրետ մոդուլն իրականացվել է երկրի կողմից սեփական ՏՏ հնարավորությունների գերարագ օգտագործմամբ:

Մոլդովայում համաճարակաբանական տվյալները հավաքվում են բազմաթիվ աղբյուրներից և մուտքագրվում են COVID-19-ի մասին հրապարակայնորեն հասանելի հարթակում, որտեղ ներկայացված է ամփոփ տեղեկատվություն՝ տարածաշրջանային և քաղաքային մակարդակներում COVID-19-ի տարածման, ինչպես նաև դրա տարբեր ասպեկտների (տարիք, սեռ և այլն) վերաբերյալ: Այն հիմնված է բարձր ռիսկային տեղանքների վերաբերյալ մանրակրկիտ տվյալների վրա՝ այդպիսով մարդկանց խրախուսելով գիտակցված որոշումներ կայացնել նմանատիպ վայրեր այցելել – չայցելելու վերաբերյալ: Տվյալ էջի օգտագործման մակարդակը շատ բարձր էր (մարտ ամսից ի վեր՝ մոտավորապես 1,600,000 ունիկալ այցելու):

Հայաստանում ևս մշակվում են տարատեսակ հավելվածներ՝ ուղղված կորոնավիրուսին արձագանքելուն:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը, համախմբելով Եվրոպական հանձնաժողովին և Արևելյան գործընկերության երկրներին, տեղեկատվության փոխանակման և ԵՀ տեղեկատվական վահանակում նշված երկրների տվյալների ներառման հնարավորություն ընձեռեց:

Ինչպես քննարկվել է հանդիպման շրջանակներում, ազգային և, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակում համաճարակաբանական տվյալներին հետևելու հնարավորություն ընձեռող տեղեկատվական վահանակները քաղաքացիներին հնարավորություն են տալիս ավելի լավ գնահատել իրենց սեփական ընտրությունները՝ կապված ընդունելի ճանապարհորդական ռիսկերի հետ, քանի որ կառավարությունների կողմից կիրառվող տարբեր սահմանափակումներն աստիճանաբար հանվում են:

Իմացիր ավելին

Էլեկտրոնային առողջապահության ցանցի հանդիպում

COVID-19-ի վերաբերյալ ԵՄ վիճակագրական վահանակ

COVID-19-ի վերաբերյալ վիճակագրական վահանակ. կոնկրետ դեպքերի քարտեզ

COVID-19-ի վերաբերյալ վիճակագրական վահանակ. դեպքերի հարաբերակցության քարտեզ

Նորություններ

Ցուցադրել բոլորը