EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը մարտի 5-ին կազմակերպում է վիրտուալ միջոցառում, որը կհավաքի էլեկտրոնային առողջապահության ցանցի՝ արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող անդամներին` քննարկելու առաջիկա անելիքները և ունկնդրելու բժշկական պատկերների ու ախտորոշման խելացի ավտոմատացման ոլորտը ներկայացնող մի շարք ընտրված բանախոսների:
Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի էլեկտրոնային առողջապահության ոլորտում առաջիկա անելիքներով՝ դրանք էլեկտրոնային առողջապահության ցանցի հետագա քայլերի հետ համաձայնեցնելու համար: Այս քննարկմանը կհետևեն հակիրճ զեկուցումներ՝ EU4Digital-ի «EaP Connect» ծրագրի ներկայացուցիչների մատուցմամբ, ովքեր կխոսեն էլեկտրոնային առողջապահության ուղղությամբ իրենց աշխատանքի մասին:
Միջոցառման երկրորդ մասում կներկայացվեն «Բժշկական պատկերների և ախտորոշման խելացի ավտոմատացում» խորագրով զեկուցումներ՝ երկու հրավիրյալ բանախոսների մատուցմամբ.
- Մոլդովայի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլուբևը կխոսի «ԱՀԿՑ ենթակառուցվածքների արագ հարմարեցում՝ DICOM ցանցային հավելվածի ակտիվացման համար» թեմայով.
- Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ Վասիլի Կովալևը կխոսի «Արհեստական բանականության վրա հիմնված հաշվարկային վեբ ծառայություններ՝ բժշկական պատկերների վերլուծության համար» թեմայով: