EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմի վիրտուալ միջոցառում՝ նվիրված COVID-19-ի դեմ պայքարի միջոցներին

  • Ամսաթիվ: 06/05/21 մինչև 06/05/21
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը մայիսի 6-ին կազմակերպում է վիրտուալ միջոցառում, որի նպատակն է միավորել էլեկտրոնային առողջապահության ցանցի՝ արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող անդամներին՝ քննարկելու COVID-19-ի կառավարման հետ կապված առաջիկա անելիքներն ու լավագույն պրակտիկաները: Եվրոպական հանձնաժողովն, իր հերթին, կօգտվի այս առիթից ու կներկայացնի (հետ)համավարակային ժամանակներում անվտանգ ճանապարհորդելու համար նախատեսված փոխգործելի Կանաչ վկայագրերի վերաբերյալ վերջերս հրապարակված աշխատանքը։

Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի էլեկտրոնային առողջապահության ոլորտում առաջիկա գործողությունների պլանով՝ էլեկտրոնային առողջապահության ցանցի հետ հետագա քայլերը համաձայնեցնելու համար: Այս քննարկումից հետո Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը կներկայացնի Կանաչ վկայագրերի ուղղությամբ իր աշխատանքը։ Վերջինս իրենից ներկայացնում է թվային ապացույց առ այն, որ անձը՝

  • կամ պատվաստվել է COVID-19-ի դեմ․
  • կամ ստացել է թեստի բացասական պտասխան.
  • կամ առողջացել COVID-19 հիվանդությունից:

Միջոցառման երկրորդ մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության հոսքի ղեկավարը կխոսի պատվաստումների գործընթացին աջակցելու և առողջապահության ոլորտում COVID-19-ի առաջացրած մարտահրավերներին արձագանքելու համար թվային լուծումներ գտնելու ԵՄ փորձի մասին։

Վերջապես, էլեկտրոնային առողջապահության ցանցում արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչները կկիսվեն իրենց երկրներում էլեկտրոնային առողջապահության ոլորտում COVID-19-ի դեմ պայքարի և պատվաստումների գործընթացին աջակցության վերաբերյալ տեղեկատվությամբ:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը