EU4Digital-ի Էլեկտրոնային առևտրի ցանց. առցանց աշխատաժողով՝ նվիրված պիլոտային ծրագրերի առաջընթացի գնահատմանը և մինչև 2025 թվականը սահմանված թիրախային նպատակներին

  • Ամսաթիվ: 09/12/20 մինչև 10/12/20
  • Կիսվել:

Դեկտեմբերի 9-ից 10ը կկայանա էլեկտրոնային առևտրի ցանցի 9-րդ աշխատաժողովը: COVID-19 համավարակի հետ կապված ներկա իրավիճակով պայմանավորված՝ աշխատաժողովն անցկացվելու է հեռավար կարգով:

Քննարկվելու են էլեկտրոնային առևտրին առնչվող բազմազան թեմաներ, այդ թվում.

  • Էլեկտրոնային առևտրի ցանցի գործողությունների ծրագրի վերանայում և թարմացում՝ հաշվի առնելով 2020-2025 թվականների թիրախային նպատակների առնչությամբ Արևելյան գործընկեր երկրների առաջարկներն ու հեռանկարները.
  • Ցանցի աշխատանքային խմբի (ԱԽ) գործունեության պարզեցում՝ ԱԽ ղեկավարների ընտրության և 2021 թվականին էլեկտրոնային առևտրի ուղղությամբ ԱԽ-ների համագործակցության ծրագրի քննարկման միջոցով.
  • «EU4Digital» ծրագրի ներկա կարգավիճակի և դրա շրջանակներում ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև էլեկտրոնային առաքման (eDelivery), էլեկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms), էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce), թվային տրանսպորտային միջանցքի (DTC) և ցանցային գործունեության մասով առաջիկա գործողությունների ժամանակացույցի դիտարկում.
  • Էլեկտրոնային առաքման և էլեկտրոնային մաքսային ծառայությունների ուղղությամբ պիլոտային ծրագրերի, ինչպես նաև էլեկտրոնային կոմերցիայի ուղղությամբ պիլոտային հայեցակարգի ներկայացում.
  • Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքի ներդրում, ներառյալ ծրագրի գործարկման ժամանակացույցն ու հնարավոր ուղիները:

Երկօրյա աշխատաժողովը կհավաքի տարբեր մասնակիցների, ովքեր կկիսվեն էլեկտրոնային առևտրին առնչվող հարցերի վերաբերյալ իրենց գիտելիքներով ու փորձով: Մասնակիցների թվում կլինեն.

  • Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ.
  • Էլեկտրոնային առևտրի ցանցում ներգրավված երկրների ներկայացուցիչներ.
  • Ներդաշնակեցված թվային շուկաների համակարգողներ՝ Արևելյան գործընկեր երկրներից.
  • Քաղաքացիական հասարակության ֆորումի փորձագետներ՝ Էլեկտրոնային առևտրի հարցերով.
  • «EU4Digital» ծրագրի ավագ փորձագետներ.
  • «EU4Digital» ծրագրի ազգային համակարգողներ՝ Արևելյան գործընկեր երկրներից:

Եվրոպական հանձնաժողովից (DG MOVE) հրավիրված խոսնակները և այլ փորձագետներ կբանախոսեն հետևյալի շուրջ.

  • Բեռնափոխադրումների էլեկտրոնային կարգավորում և ԵՄ հետագա գործողություններ.
  • TEN-T տրանսպորտային միջանցքների թվայնացում.
  • Սահմանների ինտեգրված կառավարում.
  • Եվրոպայան միությունում 2021 թվականին նախատեսվող փոփոխություններ (մաքսային և հարկային) և ԵՄ հետագա գործողություններ:

Միջոցառմամբ հետաքրքրված բոլոր անձինք դրան մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 4-ը կարող են գրանցվել այստեղ: Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները, այդ թվում՝ մանրամասն օրակարգը կարելի է գտնել այստեղ:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը