

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի աշխատաժողովում կարևորվել է պիլոտային նախագծերի և ապագա նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը
Ամսաթիվ: 16/12/20
Դեկտեմբերի 9-ից 10-ն անցկացված EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի 9-րդ աշխատաժողովում ավելի քան 60 մասնակիցների համար լայն անդրադարձ է կատարվել մինչև 2025 թվականը էլեկտրոնային առևտրի գործունեության ամբողջ սպեկտրին և նպատակներին:
Աշխատաժողովին մասնակցում էին.
- էլեկտրոնային առևտրի ցանցում ընդգրկված արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչներ.
- Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներ՝ արևելյան գործընկեր երկրներից.
- Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ.
- «EU4Digital» ծրագրի ավագ փորձագետներ.
- «EU4Digital» ծրագրի ազգային համակարգողներ՝ արևելյան գործընկեր երկրներից:
Աշխատաժողովի հիմնական նպատակներից մեկն էլեկտրոնային առևտրի ոլորտում առաջիկա գործողությունների ներկայիս վիճակը, արդյունքները և ժամանակացույցը ներկայացնելն էր: Առաջին օրն անդրադարձ կատարվեց էլեկտրոնային առաքման (eDelivery) և թվային տրանսպորտային միջանցքի (DTC) ուղղությամբ գործողություններին, իսկ երկրորդ օրվա քննարկումների առանցքում էլեկտրոնային կոմերցիային և էլեկտրոնային մաքսային ծառայություններին առնչվող հարցերն էին:
Էլեկտրոնային առաքմանը նվիրված նիստում ընդհանուր գծերով նկարագրվեցին ընթացիկ պիլոտային ծրագրի ուղղությամբ առաջընթացն ու հետագա քայլերը: Առանցքային ուշադրությունն ուղղված էր Ուկրաինայի և Լեհաստանի միջև էլեկտրոնային առաքման պիլոտային ծրագրի գործարկմանը, որի շրջանակներում Ուկրաինան և Լեհաստանը ներկայացնող ներկրող և արտահանող չորս ընկերություններ հաջողությամբ փոխանակվել են ստանդարտացված հաշիվ ապրանքագրերի տվյալներով: Տվյալ պիլոտային ծրագիրը ներկայումս ավարտական փուլում է, և այս պահին հավաքվում են հետադարձ արձագանքներ: Ավելին, «EU4Digital» ծրագիրը պիլոտային ծրագիր է նախաձեռնել նաև արևելյան գործընկեր երկու երկրների՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև: Նախատեսվում է, որ այս պիլոտային ծրագիրը կմեկնարկի հունվար ամսին: Մինչ այդ տեղի կունենան նախապատրաստական գործողություններ և քննարկումներ:
eDelivery-ին նվիրված հիմնական նիստից բացի EU4Digital-ն էլեկտրոնային առևտրի ցանցային աշխատաժողովին զուգահեռ կազմակերպեց նաև էլեկտրոնային առաքման պիլոտավորման վիրտուալ ցուցադրություն:
Թվային տրանսպորտային միջանցքի (DTC) շնորհանդեսում ընդհանուր գծերով ներկայացվեց ավարտված DTC գործողությունը: Եվրոպական հանձնաժողովը ներկա փուլում քննարկում է մշակված ծրագրի իրականացման հնարավոր տարբերակները: Թեմայի առնչությամբ նորությունների մասին կհաղորդվի «EU4Digital» ծրագրի միջոցով:
Էլեկտրոնային մաքսային ծառայություններին նվիրված քննարկումը կենտրոնացած էր Լիտվայի և Բելառուսի միջև պիլոտային ծրագրի ուղղությամբ առաջընթացի վրա: Քննարկվել են հիմնական ձեռքբերումները, ինչպիսին պիլոտային ծրագրի իրականացման համար Բելառուսի և Լիտվայի մաքսային մարմինների միջև հաստատված համագործակցությունն է. կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Մյուս կարևոր թեման, որին անդրադարձ կատարվեց, վերաբերում էր տվյալների փոխանակման պիլոտային լուծման ճկունությանն ու հարմարվողությանը: Բազմաթիվ թեմատիկ և աշխատանքային հանդիպումների, դասընթացների և քննարկումների արդյունքում հաջողությամբ ավարտվել է «Դատարկ բեռնատարներ» (Empty Trucks) պիլոտային սցենարի մշակումը և զարգացումը: Պիլոտային տարբերակը պատրաստ կլինի գործարկման այս տարեվերջին: Մյուս երկու սցենարները՝ արտահանման և տարանցման հայտարարագրերի տվյալների համախմբի սահմանափակ ու ամբողջական փոխանակումը, իրականություն կդառնան 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին:
Բացի այդ, EU4Digital-ը ներկայումս քննարկում է պիլոտային ծրագիրն արևելյան գործընկեր երկրների միջև կրկնօրինակելու հնարավորությունը, և վերջերս քննարկումներ են նախաձեռնվել Հայաստանի և Վրաստանի մաքսային մարմինների հետ: Կողմերի դրական հաստատումը կնշանակի, որ պիլոտային ծրագիրը կմեկնարկի արդեն 2021 թվականի հունվարին: Էլեկտրոնային մաքսային ծառայությունների պիլոտային ծրագիրը մեկնակետ է, որին հետևելու են առաջարկներ` անհրաժեշտ իրավական, տեխնիկական և կազմակերպչական ճշգրտումների ու լուծման լիարժեք ներդրման վերաբերյալ:
Էլեկտրոնային կոմերցիային նվիրված քննարկման առանցքում Ղեկավար կոմիտեի վերջին տարեկան նիստից ի վեր տեղ գտած թարմացումներն էին: Քննարկված հիմնական հանգրվանները բացերի վերլուծությունն ու առաջարկների փաթեթները, ինչպես նաև էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային ծրագիրն էին:
Ավարտական փուլում է արևելյան գործընկեր բոլոր վեց երկրների համար տարածաշրջանային և ազգային մակարդակներում բացերի վերլուծության և առաջարկների փաթեթների կազմման գործընթացը: EU4Digital-ի թիմի կողմից պատրաստված բացերի վերլուծությունն ու առաջարկությունները նպատակ ունեն.
- Վերացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտները.
- Ավելացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ծավալները.
- Նախապատրաստվել ԵՄ-ում և աշխարհում էլեկտրոնային կոմերցիայի հետ կապված մաքսային և հարկային ոլորտներում 2021 թվականին նախատեսվող փոփոխություններին:
Հաջորդ քայլերի թվում են արևելյան գործընկեր երկրների շահառուներին առաջարկների փաթեթների հանձնումը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովին այդ առաջարկների ներկայացումը` երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում հնարավոր ակտիվացումն ուսումնասիրելու համար:
Աշխատաժողովի ընթացքում «EU4Digital» ծրագրի թիմը ներկայացրեց նաև էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային ծրագիրը, իմա՝ դրա հայեցակարգը, օգուտները, հնարավոր պիլոտային երկրները, ժամանակացույցը և հետագա քայլերը: Վիրտուալ պահեստի պիլոտային լուծում կներդրվի Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԵՄ անդամ պետության միջև: Վերջինս պետք է ընտրվի իրականացման ընթացքում: Նախատեսվում է, որ պիլոտավորումը կմեկնարկի 2020 թվականի դեկտեմբերին և կավարտվի մինչև 2021 թվականի ապրիլը: Ապրանքների պիլոտային առցանց բազան արևելյան գործընկեր երկրներին կօգնի արտերկրում վաճառքի համար ապրանքներ ցուցակագրել և ժամանակին իրականացնել միջսահմանային առաքում: Պիլոտային գործողությունն իր կազմակերպչական կառուցվածքով և տեխնիկական մշակմամբ կմեկնարկի այն բանից հետո, երբ մասնակից երկրները կհաստատեն իրենց մասնակցությունը նախագծում:
Աշխատաժողովի նպատակներից մեկ ուրիշն էլ էլեկտրոնային առևտրի ցանցի գործողությունների ծրագիրը քննարկելն էր: Արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկներն ու հեռանկարը 2020-2025 թվականների համար սահմանված նպատակների առնչությամբ: Որպես հաջորդ քայլ, EU4Digital-ի ցանցը վերջնական տեսքի կբերի գործողությունների ծրագիրը՝ հաշվի առնելով արևելյան գործընկեր երկրներից ստացված կարծիքները:
Աշխատաժողովը հյուրընկալել էր նաև մի քանի հրավիրյալ բանախոսների.
- Եվրոպական հանձնաժողովից (DG MOVE) Լիա Պոտեկը թարմ տեղեկություններ ներկայացրեց բեռնափոխադրումների էլեկտրոնային տեղեկատվության (eFTI) մասին ԵՄ կանոնակարգի վերաբերյալ:
- ERTICO ITS EUROPE-ից Նիկոլաոս Ցամպիերիսը թարմ տեղեկություններ ներկայացրեց FENIX պիլոտային նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են ԵՄ-ում TEN-T տրանսպորտային միջանցքների թվայնացմանը:
- FRONTEX-ի հավաստագրված խորհրդատու Աննա Բուրկովսկիենեն պատմեց եվրոպական սահմանների ինտեգրացված կառավարման (IBM), դրա հայեցակարգի և պրակտիկաների կիրառման մասին: Լիտվայի մաքսային ծառայության ներկայացուցիչ Լայմիս Զլաբիսը կիսվեց Լիտվայում IBM-ի կիրառման օրինակով:
- Համաշխարհային փոստային միության խորհրդատվական կոմիտեի նախագահ և Ecommerce Europe-ի համանախագահ Վալտեր Տրեզեկը ներկայացրեց մաքսային և հարկային ոլորտներում 2021 թվականին սպասվող փոփոխությունների մանրամասները:
EU4Digital-ի առաջընթացի, մարտահրավերների, պիլոտային ծրագրերի, մոտեցումների և առաջավոր փորձի վերաբերյալ քննարկումներում արևելյան գործընկեր երկրների ակտիվ ներգրավումը կարևոր է «EU4Digital» նախաձեռնության նպատակին, այն է արևելյան գործընկեր երկրների շրջանում և ԵՄ-ի հետ թվային շուկաների ներդաշնակեցման հասնելու գործում: EU4Digital-ի թիմը շարունակում է Արևելյան գործընկեր երկրներին ներգրավել նմանատիպ քննարկումներում՝ սահմանված նպատակին ուղղված գործնական առաջարկներ և փորձնական լուծումներ մշակելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ. միջոցառումը կազմակերպվել էր EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի կողմից՝ տարեկան երկու անգամ անցկացվող նստաշրջանների շրջանակներում: Բաժանորդագրվեք լրատուին` մշտապես տեղեկացված լինելու համար:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
Հավելյալ նորություններ
21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին

21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին