«EU4Digital» ծրագիրը 2021 թ.-ի փետրվարի 26-ին կազմակերպում է թվային հմտությունների ցանցի միջոցառում:
Միջոցառման ընթացքում արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու և համաձայնեցվելու են թվային հմտությունների խթանման արշավի կոնկրետ տարրերը: Կքննարկվեն նաև դասընթացներին, համաժողովներին և ուսումնական այցերին, ինչպես նաև դրանց ենթադրյալ ժամանակացույցին վերաբերող հարցեր:
Թվային հմտությունների խթանման արշավը, որը կանցկացվի առաջիկա ամիսներին, ուղղված է այս ոլորտում EU4Digital-ի գործունեության արդյունքների և ազդեցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը հասարակության շրջանում: Ուստի, այս միջոցառումն անցկացվում է, որպեսզի արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկեն և համաձայնեցնեն խթանման արշավի հիմնական սկզբունքները, ինչպես նաև այն, թե ինչպես նրանք կարող են օգնել իրենց երկրներում թվային հմտությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Հիմնական կետերն ու գաղափարները կփոխանցվեն EU4Digital-ի հաղորդակցական թիմին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու արշավի համընդգրկուն խորագրի սահմանմանը և դրան թիրախային լսարանին առավելագույնս առնչվող խնդիրների տեսանկյունից անդրադառնալուն, ինչպես նաև արշավի ուղերձների սահմանմանը և դրանք տարբեր կանոնների ու տեխնիկաների միջոցով տեսանելի դարձնելուն:
«EU4Digital» ծրագիրն արևելյան գործընկեր երկրներում թվային հմտությունների զարգացմանը և ՏՀՏ նորարարություններին աջակցում է մի շարք գործողությունների միջոցով, ներառյալ դասընթացների, համաժողովների և ցանցային միջոցառումների կազմակերպումը: