ՏՀՏ և նորարարությունների ոլորտում կանանց համար մենթորության ծրագրերի վերաբերյալ «EU4Digital» ծրագրի դասընթաց

  • Ամսաթիվ: 10/08/20
  • Կիսվել:

2020թ. օգոստոսի 20-ին «EU4Digital» ծրագիրը կկազմակերպի վիրտուալ դասընթաց՝ ՏՀՏ և նորարարությունների ոլորտում կանանց համար մենթորության ծրագրերի վերաբերյալ:

Դասընթացի նպատակը Եվրամիության կանանց մենթորության կազմակերպությունների նոու-հաուով և կանանց մենթորության ծրագրերի իրականացման լավագույն պրակտիկաներով կիսվելը, ինչպես նաև «EU4Digital» ծրագրի կողմից նախատեսված կանանց մենթորության ծրագրային գործողությունների հետ ծանոթացումն է: Մենթորային ծրագրերը մեկն են այն լուծումներից, որոնք թույլ են տալիս ավելի մեծ թվով կանանց ներգրավել տեխնոլոգիական ուղղվածությամբ աշխատանքային բնագավառներում, քանի որ դրանք առաջարկում են աջակցություն, բարձրացնում են կանանց վստահությունը սեփական ունակությունների նկատմամբ և օգնում են արագացնել կարիերային ծրագրի մշակումը:

Թվային դարաշրջանում կանանց ակտիվ դերակատարությունը ԵՄ-ում դիտվում է որպես տնտեսական աճին և հասարակության մասնակցությանն աջակցելու առաջնահերթություն: Այդ նպատակով ԵՄ-ում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում` «Women in Digital Scoreboard 2019»-ը, անդամ պետությունների՝ Թվային ոլորտում կանանց մասնակցության հանձնառության վերաբերյալ հռչակագիրը և Ներառական կորպորատիվ մշակույթի վերաբերյալ հռչակագիրը:

Արևելյան գործընկերության երկրներում STEM ծրագրերի շրջանավարտների շրջանում կանանց մասնաբաժինը 2018-ին մնում էր 20%-ից ցածր մակարդակում: STEM ծրագրերի շրջանավարտների ամենաբարձր մասնաբաժինն ունեցել է Վրաստանը՝ 16%: ՏՀՏ ոլորտում կին շրջանավարտների մասնաբաժինը ավելի բարձր է՝ 18%-ից (Ուկրաինա) մինչև 46% (Ադրբեջան):

Դասընթացը կանցկացվի աշխատաժողովի սկզբունքով և կներառի հետևյալը.

  • Ներածություն. Women Go Tech-ի մոտեցումն՝ ուղղված Լիտվայում տեխնոլոգիական ուղղվածությամբ աշխատանքային բնագավառներում կանանց ներգրավվածության իրավիճակի բարելավմանը.
  • Խմբային քննարկումներ՝ հետևյալ թեմաներով.
    • Վաղ հետաքրքրության զարգացում STEM-ում.
  • TECH ոլորտում կանանց աշխատանքի ընդունմանն առնչվող որոշումների ընդունման հետ կապված ենթադրյալ նախապաշարմունքների վերացում.
    • Տեխնոլոգիական ոլորտում աշխատատեղերի ներառականության բարելավում՝ կանանց համար.
    • Կանանց կարիերայի առաջխաղացման հնարավորությունների ստեղծում.
    • Տեխնոլոգիական ոլորտում կանանց դերային մոդելների և մենթորների սահմանում.
    • Տեխնոլոգիական ոլորտում կանանց և տղամարդկանց վարձատրության խզվածքի վերացում:

Սույն դասընթացն անցկացվում է «EU4Digital» ծրագրի թվային հմտությունների թեմատիկ ոլորտում գործողությունների շրջանակներում, որոնք ներառում են մի շարք դասընթացներ, համաժողովներ և ուսումնական այցեր` ի աջակցումն ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև թվային հմտությունների թեմաներով լավագույն փորձի փոխանակմանը: Դասընթացների առաջնահերթությունները սահմանվել են թվային հմտությունների ցանցի կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին կազմակերպված վեբինարի ընթացքում:

«EU4Digital» ծրագիրը թվային հմտությունների զարգացմանը և ՏՀՏ-ի նորարարություններին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և ուսուցանողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպման միջոցով, ինչպես նաև աջակցում է կանանց համար նախատեսված մենթորային ծրագրերի կայացմանը:

Իմանալ ավելին

Գրանցման հղում

Women Go Tech

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը