

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծման և դրանց աճի խթանման վերաբերյալ EU4Digital-ի ուղեցույց
Ամսաթիվ: 13/05/21
EU4Digital-ը մշակել է արևելյան գործընկեր վեց երկրներում ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծման և աճի խթանման շրջանակ՝ տրամադրելով ուղեցույց, որը ներառում է յուրաքանչյուր երկրի հասունության գնահատում, ինչպես նաև երկրների մակարդակով առաջարկություններ՝ էկոհամակարգի զարգացման համար:
Ձեռնարկատիրական էկոհամակարգի հասկացությունը
Ձեռնարկատիրական էկոհամակարգը կարելի է սահմանել որպես հանրային կամ մասնավոր սուբյեկտների ազգային կամ միջազգային մասշտաբի միավորում, որը մեկտեղում է նոր ընկերությունների ստեղծմանն ու դրանց հաջողության ապահովմանն ուղղված ջանքերը՝ վերջիններին գիտելիք, կապիտալ, շուկա և ռեսուրսներ առաջարկելով: Այսպիսով, ընկերությունները մոտիվացվում են իրենց շահույթը ներդնելու միևնույն էկոհամակարգում՝ արդյունքում ստեղծելով տնտեսական բարեկեցություն և խթանելով արդյունաբերության զարգացումը: ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերը հիմնականում կենտրոնացած են նորարարությունների վրա, ներդնում են նոր բիզնես մոդելներ, ապրանքներ ու ծառայություններ, ինչպես նաև ստեղծում են ավելի մրցունակ և արդյունավետ շուկաներ ու բարելավում են հաճախորդներին սպասարկման որակը:

Ուղեցույցի բովանդակությունը
Ուղեցույցում ներկայացված է գործընկեր երկրներում ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգի շահագրգիռ կողմերի (դասավանդողներ, ներդրողներ, ֆասիլիտատորներ և միացնողներ) գնահատումները: Այն նաև առաջարկում է արևելյան գործընկեր երկրների և Արևելակենտրոնական Եվրոպայի երկրների համեմատական վերլուծություն: Վերջապես, ուղեցույցը ներկայացնում է երկրների մակարդակով վերլուծություն և առաջարկություններ, այդ թվում՝ գործնական գործողություններ, մոտավոր ժամկետներ, բյուջե և իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Այս ուղեցույցը պատրաստելիս փորձագետները մշակել և կիրառել են էկոհամակարգերի հասունությունը և դրանց շահագրգիռ կողմերի արդյունավետությունը գնահատելու անհատական մեթոդաբանություն՝ աճի մի քանի տարրերի միջոցով, ինչպիսիք են ֆինանսների, գիտելիքների, շուկայի և ռեսուրսների (գործիքների) հասանելիությունը: Ուղեցույցը մշակվել է մի շարք հանրամատչելի աղբյուրներից տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ նորարարական ցանցի շահագրգիռ կողմերի, փորձագետների, դասավանդողների, ներդրողների և այլոց հետ հարցազրույցների ու խորհրդակցությունների բազմաթիվ փուլերի միջոցով:
Ֆինանսների հասանելիության ապահովում
Ստարտափների կայուն աճը մեծապես կախված է այն ֆինանսական միջոցներից, որոնք տրամադրվում են էկոհամակարգի խաղացողներին՝ տեղական շահագրգիռ կողմերին և ստարտափներին աջակցելու համար: Արևելյան գործընկեր երկրներում ներդրումային կարողությունների տեսանկյունից` EU4Digital-ի ««Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնում» (DISC) նախաձեռնության համար շուկայի գնահատում արևելյան գործընկեր երկրներում» թեմայով նախորդ ուսումնասիրությունը հաստատեց տեխնոլոգիական ստարտափների համար ֆինանսավորման պակասի խնդիրը: Այս խնդիրը վերացնելու համար ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացման ուղեցույցն իր լուման է բերել՝ ներդրումային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններով:
Այս առաջարկությունների իրականացման գործիքներից մեկը կդառնա «EaP DISC Capital» տարածաշրջանային վենչուրային հիմնադրամը, որը մշակվել է EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի փորձագետների կողմից: Հիմնադրամը պետք է կապիտալի և գիտելիքների հասանելիություն առաջարկի արևելյան գործընկեր երկրների տեխնոլոգիական ստարտափներին՝ ներառելով գաղափարից մինչև աճի փուլերը:
Ընթացիկ փուլում EU4Digital-ը Եվրոպական հանձնաժողովին կաջակցի միջազգային ֆինանսական հաստատության ընտրության հարցում` հիմնադրամի ձևավորման համար մրցութային գործընթաց սկսելու համար: EaP DISC Capital-ը հավանաբար կսկսի գործել առաջիկա տարիներին:
Շահագրգիռ կողմերի պատկերացումներն իրականացման վերաբերյալ
2021 թ.-ի փետրվարին EU4Digital-ի կողմից կազմակերպված ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգի վերլուծության և առաջարկությունների վերաբերյալ երկրների մակարդակով շնորհանդեսների ընթացքում արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերը նշել են նորարարների և դասավանդողների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը: Դրա համար շահագրգիռ կողմերն որպես ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացման բանալի առանձնացրեցին մի շարք բաղադրիչներ: Դրանք են՝ գիտահետազոտական գործունեության միջոցով կրթական հնարավորությունների զարգացումը և համատեղ ծրագրերի միջոցով այլ երկրների լավագույն պրակտիկաների հարմարեցումը: Նրանք նաև շեշտեցին առաջարկությունների կատարման ուղղությամբ ներդրումների և գործողությունների թափանցիկության կարևորությունը և նշեցին, որ կառավարությունը պետք է միավորող դեր ստանձնի և հզորացնի էկոհամակարգի զարգացման գործում լավագույն ավանդ բերած դերակատարներին:
Հետագա քայլեր EU4Digital-ը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներին` ՏՀՏ ձեռնարկատիրական էկոհամակարգերի աճը խթանելու գործում: Հետևաբար, «EU4Digital» ծրագրի հետագա
քայլերը կլինեն իշխանության տեղական մարմինների, ԵՄ պատվիրակությունների և տեղական էկոհամակարգերի զարգացման գործում ներգրավված այլ հանրային սուբյեկտների հետ քննարկումների նախաձեռնումն ու անցկացումը: Հիմնական նպատակը կլինի երկրների մակարդակով առաջարկությունների իրականացման ճանապարհ գտնելը` հաշվի առնելով հավանական տերերին և դոնորներին:
Ուղեցույցը ներբեռնելու համար հասանելի է EU4Digital-ի գրադարանում՝ այստեղ:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին