2020թ.-ի սեպտեմբերի 22-ին «EU4Digital» ծրագիրը մասնակցել է Արևելյան գործընկերության առևտրի հարցերով պանելային քննարկմանը, որն առաջին անգամ էր անցկացվում վիրտուալ ձևաչափով՝ ընդգծելով ծրագրի կողմից էլեկտրոնային առևտրի ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրերի առաջընթացը:
ԱլԳ առևտրի հարցերով պանելային քննարկումն անդրադարձել է երեք հիմնական թեմաների.
- ԱլԳ առևտրի հարցերով տեխնիկական աջակցության ծառայության ներկա կարգավիճակի ներկայացում, որն ուղղված է ԵՄ-ի հետ, ինչպես նաև ԱլԳ երկրների շրջանում առևտրային հոսքերի դյուրացմանը.
- ԵՄ-ում Լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) ծրագրի, ներառյալ դրա առավելությունների ու չափանիշների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում.
- 2021թ.-ի ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև 2020թ.-ից հետո Արևելյան գործընկերության համար առևտրի ոլորտում ապահովվելիք թիրախային արդյունքների մասին տեղեկացում:
«Ծավալվող առևտրի աջակցմանն ուղղված ՏՏ լուծումներ» թեմայով նստաշրջանի ընթացքում «EU4Digital» ծրագրի թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը ներկայացրել է «էլեկտրոնային առևտուր» թեմատիկ ուղղության շրջանակներում իրականացվող տեխնիկական պիլոտային ծրագրերի ընթացիկ վիճակը.
- էլեկտրոնային առաքում. արդեն իսկ սկսվել է փորձարկման փուլը, մինչդեռ նախատեսվում է, որ էլեկտրոնային առաքման խողովակի միջոցով Ուկրաինայի և Լեհաստանի միջև հաշիվ ապրանքագրերի տվյալների միջսահմանային փոխանակման պիլոտային ծրագիրը կմեկնարկի 2020թ.-ի հոկտեմբերի 9-ին:
- էլեկտրոնային մաքսային ծառայություններ. պիլոտավորման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, իսկ Բելառուսի Հանրապետության և Լիտվայի միջև պիլոտային ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020թ.-ի նոյեմբերի սկզբին:
Ի լրումն, ներկայացվել է թվային տրանսպորտային միջանցքի ստեղծման ճանապարհային քարտեզը:
Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերը հասանելի են այստեղ: