EU4Digital-ն անցկացրել է աշխատաժողով՝ նվիրված ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը

  • Ամսաթիվ: 02/10/20
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը սեպտեմբերի 25-ին կազմակերպել էր տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը: Վիրտուալ աշխատաժողովի նպատակն իրենց երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների իրական կարիքների հետ չորս աշխատանքի նկարագրությունների համապատասխանեցման շուրջ Արևելյան գործընկերների ներկայացուցիչների մոտեցումների մասին տեղեկատվություն ստանալը և ընդհանուր թվային կոմպետենցիաների շրջանակի մշակման ու համապատասխանեցման ուղղությամբ հետագա քայլերը քննարկելն էր:

Աշխատաժողովը բաղկացած էր երեք հիմնական փուլերից. կոմպետենցիաների շրջանակի և աշխատանքի նկարագրությունների ներկայացում, աշխատանքի նկարագրությունների վերաբերյալ խմբային քննարկումներ՝ տեղական փորձագետների հետ հստակեցման ու համաձայնեցման համար, և խմբային աշխատանք՝ անձնակազմի աշխատանքի ընդունման իրավիճակում աշխատանքի նկարագրությունների իմիտացիոն կիրառման համար:

Թվային կոմպետենցիաների շրջանակի ներկայացման ընթացքում հրամցվել են դրա հիմնական բաղադրիչները և հավանական հավելվածները` աշխատանքի դերային մոդելի և առաջադրանքների սահմանման, ինչպես նաև դրա կիրառման մանրամասն քայլերի հետ միասին:

Մշակված չորս աշխատանքի նկարագրություններն են.

  • Թվային փոխակերպման մասնագետ.
  • Տվյալների մասնագետ.
  • Տեղեկատվական անվտանգության մասնագետ.
  • Թվային ուսուցանման մասնագետ:

Քննարկման ընթացքում մասնակիցները մանրամասն ուսումնասիրեցին աշխատանքի նկարագրությունները՝ նախանշելով տեղական գործարար միջավայրի հետ դրանց համատեղելիությունը: Այսինքն՝ արդյոք պետք է ավելացվեն, վերաձևակերպվեն կամ չեղարկվեն որոշակի առաջադրանքներ, իրավասություններ, առնչվող պաշտոններ, թիրախային արդյունքներ կամ պարտականություններ:

Մասնակիցներին այնուհետև ներկայացվեց կոմպետենցիաների շրջանակն իրական կյանքում կիրառելու մանրամասն ուղեցույց և խրախուսվեց տվյալ գործիքներն օգտագործել պրոֆիլավորման, աշխատանքի ընդունման և աշխատանքային պահանջների սահմանման համար՝ ուսումնական արդյունքների սահմանման և կոմպետենցիաների զարգացման ուղիների պլանավորման, ինչպես նաև տեղական

առանձնահատկություններին համահունչ աշխատանքի նկարագրությունների մշակման վերաբերյալ հատուկ առաջարկությունների ներկայացման նպատակով:

Խմբային աշխատանքն իրենից ներկայացնում էր մարդկային ռեսուրսների (HR) կառավարման իմիտացիոն գործընթաց, որի ընթացքում մասնակիցներին առաջարկվում էր կատարել HR մասնագետի դեր՝ իրենց նախընտրած ՓՄՁ-ում: Նրանց հանձնարարվել էր կազմել աշխատանքի հայտարարություն` օգտագործելով աշխատանքի նկարագրության մոդելը: Դրանից հետո նրանք պետք է հայտնաբերեին տվյալ պրոֆիլի առավել կարևոր տարրերը իրենց նախընտրած ՓՄՁ-ի համար և որոշեին պրոֆիլի հարմարեցման հետ կապված ցանկացած տեսակի թերություն կամ կարիք:

«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներում ՓՄՁ-ների և միկրոձեռնարկությունների համար նախատեսված թվային կոմպետենցիաների շրջանակի մշակմանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողների և ուսումնական ծառայություն տրամադրողների համար դասընթացների, համաժողովների և դեպի ԵՄ անդամ երկրներ ճանաչողական այցերի կազմակերպմանը՝ ԵՄ պրակտիկաների տարածման նպատակով:

Նորություններ

Ցուցադրել բոլորը