EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը հրավիրում է միանալ «Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս» համայնքին՝ թվային շուկաների զարգացման գործում թվային ՓՄՁ-ների միջազգային համագործակցությունը խթանելու համար

  • Ամսաթիվ: 11/10/21 մինչև 11/10/21
  • Կիսվել:

Հոկտեմբերի 11-ին «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է վիրտուալ էքսկուրսիա՝ աջակցելու արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին ԵՄ «Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս» ցանցին միանալու գործում:

Աշխատաշրջանի մասնակիցները գործնական զրույցի կբռնվեն Եվրոպայում ՏՀՏ և թվային ՓՄՁ-ների ամենամեծ ցանցի՝ Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի հետ: Ցանցը ներկայացվել է թեմայի շուրջ կազմակերպված հատուկ ցանցային միջոցառման ընթացքում, որն ուղղված էր նպաստելու փորձագիտական համայնքների զարգացմանը և ստարտափների ու սքեյլափների համար ՏՀՏ նորարարական էկոհամակարգերի զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում նրանց ներգրավվածության բարձրացմանը:

Խորհրդակցությունն ուղղված է արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ/թվային ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող ասոցիացիաների և կազմակերպությունների հատուկ ընտրված խմբին: Հանդիպման նպատակն է բարձրացնել թիրախային կազմակերպությունների` որպես գործադիր մարմինների կարողությունները` օգնելով նրանց անդամակցող ՓՄՁ-ներին օգտագործել անդրսահմանային B2B համագործակցության հնարավորությունները և հեռանկարներ ապահովելով ԱլԳ թվային շուկաների զարգացման քաղաքականության և էկոհամակարգերի գործունեության մեջ ներդրում ունենալու համար:

Վիրտուալ խորհրդակցությունը կանցկացնեն Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի ներկայացուցիչները, իսկ այն կվարի EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը: Խորհրդակցությունը կներառի հետևյալ թեմաները. Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի և  Թվային նորարարների եվրոպական ակումբի կողմից առաջարկվող ծառայությունները, ծրագրերը և գործընկերությունները: Բացի այդ, Կլուժի ՏՏ կլաստերի գործադիր տնօրեն Անդրեյ Կելեմենը կկիսվի Բալկանյան, Սևծովյան և Բալթյան ՏՀՏ կլաստերների ցանցի (3B ՏՀՏ ցանց) շրջանակում թվային բիզնես ասոցիացիաների համախմբման փորձով, որը ևս անդամակցում է Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսին:

Միջոցառման վերջնական նպատակն է աջակցել ԱլԳ կազմակերպությունների ինտեգրմանը «Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանս» ցանցին` թվային շուկաների զարգացման գործում արևելյան գործընկեր երկրների և ԵՄ թվային ՓՄՁ-ների համագործակցությունը և համատեղ աշխատանքը խթանելու նպատակով:

Միջոցառման մանրամասն օրակարգը հասանելի է այստեղ:

Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի գործունեության, առաջարկվող հնարավորությունների և համապատասխանության չափանիշների վերաբերյալ օժանդակ տեղեկատվական նյութերը հասանելի են այստեղ:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը