EU4Digital` ՏՀՏ նորարարություններ. I4MS-ին միանալու գործնական միջոցառում` արտադրական ՓՄՁ-ների թվայնացմանն աջակցելու համար

  • Ամսաթիվ: 30/09/21 մինչև 30/09/21
  • Կիսվել:

«EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է վիրտուալ շրջագայություն՝ աջակցելու արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին՝ միանալու Եվրամիության «ՏՀՏ նորարարություններ՝ արտադրական ՓՄՁ-ների համար» ցանցին (I4MS): Միջոցառումը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Ղեկավար կոմիտեի տարեկան հանդիպմանը զուգահեռ:

Միջոցառման մասնակիցները ավելի գործնական զրույցի կբռնվեն I4MS-ի հետ, որն արտադրական ՓՄՁ-ների և միջին շուկայական կապիտալիզացիայով ընկերությունների թվայնացմանն աջակցող եվրոպական նախաձեռնություն է: Ցանցն առաջին անգամ ներկայացվել է EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի կողմից կազմակերպված հատուկ ցանցային միջոցառման ընթացքում, որը կրում էր «ԵՄ թվային նորարարական հանգույցների հետ փոխգործակցություն` ՓՄՁ-ների թվային փոխակերպմանը աջակցող կոմպետենցիաների կենտրոնների, հարթակների, գործիքների և ծառայությունների զարգացման համար» խորագիրը:

Սեպտեմբերի 30-ին կազմակերպված խորհրդակցությունն ուղղված է արևելյան գործընկեր երկրների հատուկ ընտրված կազմակերպությունների խմբերին, իմա՝ տեղական արտադրական ՓՄՁ-ներին աջակցելու ներուժ ունեցող բիզնես ասոցիացիաներին և մասնագիտացված տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող կոմպետենցաների կենտրոններին: Այն նպատակ ունի դյուրացնել շահագրգիռ կողմերի միանալը I4MS համայնքին՝ հատուկ այդ նպատակով ստեղծված տարածության միջոցով, և տրամադրել խորհրդատվություն՝ որոշակի ծառայությունների օգտագործման վերաբերյալ:

Վիրտուալ շրջագայությունը կանցկացնեն I4MS-ի ներկայացուցիչները՝ EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլի աջակցությամբ: Շրջագայությունը կներառի հետևյալ թեմաները. միացում I4MS առցանց համայնքին, բրոքերային համակարգի ներածություն և ծրագրերին միանալու հնարավորություններ, ինչպես նաև ուսուցման հնարավորություններ: Բացի այդ, Ուկրաինայի արդյունաբերական ավտոմատացման ասոցիացիայի (APPAU) տնօրեն Ալեքսանդր Յուրչակը կկիսվի Ուկրաինայում որպես I4MS ցանցի կոնտակտային կենտրոն հանդես գալու իր փորձով:

Միջոցառման վերջնական նպատակն է աջակցել ԱլԳ կազմակերպությունների ինտեգրմանը I4MS ցանցին և ավելի շատ հնարավորություններ ընձեռել տարածաշրջանում գործող արտադրական ՓՄՁ-ներին` թվային փոխակերպմանն ուղղված ֆինանսավորման և գիտելիքների հասանելիություն ստանալու համար:

Միջոցառման մանրամասն օրակարգը և I4MS-ի գործունեության, հնարավորությունների ու համապատասխանության չափանիշների վերաբերյալ օժանդակ տեղեկատվական նյութերը տես ստորև:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը