EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների երկրորդ նեթվորքինգային միջոցառում

  • Ամսաթիվ: 08/10/20 մինչև 08/10/20
  • Կիսվել:

«EU4Digital» նախաձեռնությունը հոկտեմբերի 8-ին կանցկացնի ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված երկրորդ միջոցառումը՝ Ղեկավար կոմիտեի տարեկան նիստի հետ միաժամանակ: Այն կանցկացվի հեռավար կարգով՝ վիրտուալ նստաշրջանի տեսքով: Միջոցառումը նվիրված կլինի ԵՄ-ում գործարար հրեշտակների և վենչուրային կապիտալի (անհատներ և ասոցիացիաներ) ինտեգրման թեմային, ինչպես նաև գլոբալ ցանցերին և դրանց կարողությունների զարգացմանը՝ ֆինանսական միջոցների նկատմամբ Արևելյան գործընկերության տարածաշրջանի թվային ՓՄՁ-ների հասանելիության բարձրացման համար:

Միջոցառմանը մասնակցելու համար հրավեր են ստացել ԵՄ-ում գործող բիզնեսների, գործարար հրեշտակների և քրաուդֆանդինգի մի շարք ցանցեր: Դրանք կներկայացնեն ԱլԳ տարածաշրջանում հնարավոր համագործակցության շուրջ իրենց արժեքային առաջարկները, ծրագրերը և տեսլականները: Այսպիսով, միջոցառումն ուղղված է օգնելու Արևելյան գործընկեր երկրների կազմակերպություններին ինտեգրվել ԵՄ ցանցերին և հարթակներին` հանգեցնելով տարածաշրջանի գործարար ցանցերի և ասոցիացիաների գործընկերությանը իրենց եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև ոլորտում դերակատարների կարողությունների զարգացմանը:

Միջոցառումը բաղկացած կլինի տարբեր նստաշրջաններից, որոնք կկենտրոնանան ֆինանսների հասանելիության խնդրի մի շարք ասպեկտների վրա.

  • Նորարարական և գործարարության աջակցման էկոհամակարգերում գործարար կապերի հաստատում.
  • Գործարար հրեշտակների և վենչուրային կապիտալի ասոցիացիաների հետ գործարար կապերի հաստատում.
  • Քրաուդֆանդինգ էկոհամակարգերի միջև գործարար կապերի հաստատում:

Նստաշրջանները կներառեն շնորհանդեսներ՝ Եվրոպական միության առանցքային ոլորտային մասնակիցների ներկայացմամբ, պանելային հարցուպատասխաններ և հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումներ, որոնք կանցկացվեն հետևյալ կազմակերպությունների կողմից.

  • Գործարարության և նորարարության կենտրոնների եվրոպական ցանց (EBN)
  • Գործարար հրեշտակների եվրոպական ցանց (EBAN)
  • Եվրոպայի գործարար հրեշտակներ (BAE)
  • Քրաուդֆանդինգի եվրոպական ցանց (ECN)

Միջոցառման տարբեր նստաշրջաններ վարող բանախոսների և մոդերատորների ցանկը.

  • Աննա Պոբոլ, EU4Digital-ի առաջատար մասնագետ՝ ՏՀՏ նորարարությունների հարցերով.
  • Խեսուս Լոսանո, Եվրոպական նորարարության խորհրդի ՏՀՏ հարցերով ռազմավարական խորհրդատու և ՏՏ ընկերության գործադիր տնօրեն.
  • Դավիդ Ուլիրժ, Գործարարության և նորարարությունների կենտրոնների եվրոպական ցանցի (EBN) նախագահ և Հարավային Մորավիայի նորարարությունների կենտրոնի ռազմավարական գծով տնօրեն.
  • Լուկա Մայնի, Գործարարության և նորարարությունների կենտրոնների եվրոպական ցանցի (EBN) որակի և հետազոտությունների պատասխանատու.
  • Իննա Պետրենկո, Ուկրաինայի ՓՄՁ զարգացման գրասենյակի խորհրդատու
  • Յակոպո Լոսո, Գործարար հրեշտակների եվրոպական ցանցի (EBAN) քարտուղարության տնօրեն.
  • Յան Դեբեց, Եվրոպայի գործարար հրեշտակների (BAE) գործառնությունների ղեկավար.
  • Օլիվեր Գայդա, Քրաուդֆանդինգի եվրոպական ցանցի (ECN) գործադիր տնօրեն.
  • Օթար Գորգոձե, Վրաստանի ազգային բանկի Ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ

Մանրամասն օրակարգին և միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:


ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ

ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, այն ձգտում է երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված  գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը