EU4Digital. էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ անհատական աշխատաժողովներ ԱլԳ երկրների հետ

  • Ամսաթիվ: 05/10/20
  • Կիսվել:

2020 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում EU4Digital–ի էլեկտրոնային առողջապահության ուղղության շրջանակներում վեց անհատական վիրտուալ միջոցառում է կազմակերպվել արևելյան գործընկեր վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) համար՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր երկրին տեղեկացնել իր գործունեության արդյունքների մասին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Միջոցառումներից յուրաքանչյուրի ընթացքում էլեկտրոնային առողջապահության ուղղության ներկայացուցիչները խոսեցին մի շարք գործողությունների մասով երկրների արձանագրած առաջընթացի մասին, ներառյալ` էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիության ընդհանուր ուղեցույցի մշակումը, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացրեցին յուրաքանչյուր երկրին: Նրանք պատմեցին նաև Էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության հարթակի ակտիվացման ծրագրի մասին ու առաջարկներ ներկայացրեցին Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության (EIP on AHA) գործողություններում հետագա ներգրավման վերաբերյալ:

Յուրաքանչյուր միջոցառման առաջին մասում ներկայացվում էր EU4Digital–ի գնահատման՝ ԱլԳ տարածաշրջանի համար ընդհանուր արդյունքների ակնարկը: Հաջորդիվ մասնակիցները հիմնական ուշադրությունն ուղղում էին երկրների մակարդակով միջսահմանային ներդաշնակեցման և փոխգործելիության հասունության չափման գնահատման արդյունքների քննարկման, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում ԵՄ առաջարկությունների ու առանձնանշումների վրա հիմնված բացերի վեր հանման վրա։

EU4Digital–ի էլեկտրոնային առողջապահության թիմը հայտարարեց նաև Կապի պորտալի պաշտոնական գործարկման մասին: Պորտալը ներկայացվեց հանդիպման մասնակիցների ուշադրությանը, ովքեր քայլ առ քայլ ծանոթացան դրանում հասանելի հիմնական բովանդակությանը: Յուրաքանչյուր միջոցառման ավարտին ներկայացվում էին Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությունում ԱլԳ երկրների հետագա ներգրավվածության վերաբերյալ առաջարկություններ՝ յուրաքանչյուր երկրի դեպքում հիմնական շեշտը դնելով գործնական մոտեցման վրա։ ԱլԳ երկրների համար երկայացվել են «EIP on AHA» գործընկերության վերաբերյալ 12 երկարաժամկետ գործնական առաջարկություններ։ Էլեկտրոնային առողջապահության թիմը ներկայացրեց նաև Նախաձեռնող խմբի գործունեության մեջ ներգրավվելու քայլերը: Ներկայացվել են ԱլԳ տարածաշրջանի համար ինչպես թվային, այնպես էլ ոչ թվային պրակտիկաների տեսանկյունից առավել հետաքրքիր գործնական լուծումները, այդ թվում յուրաքանչյուր երկրի հետագա քայլերի վերաբերյալ առաջարկությունները:

Նորություններ

Ցուցադրել բոլորը