Փետրվարի 12-ին «EU4Digital» ծրագրի «էլեկտրոնային առևտուր» (eTrade) բաղադրիչի շրջանակներում մեկնարկել է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցմանն ուղղված գործողությունների շարք:
Էլեկտրոնային կոմերցիան վերաբերում է համակարգչային ցանցերի միջոցով աշխարհի ցանկացած կետից ապրանքների և ծառայությունների գնմանն ու վաճառքին: Չնայած ԵՄ-ն իրենից ներկայացնում է միասնական շուկա, որտեղ թույլատրված է անդամ պետությունների միջև ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակումը, այդպիսի փոխանակումն հեշտությամբ չի կարող իրականացվել ԵՄ-ի ու ԱլԳ երկրների միջև՝ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտային օրենսդրության, չափորոշիչների ու ենթակառուցվածքների տարբերությունների պատճառով:
Օրինակ՝ աշխարհի ցանկացած հատվածում, այդ թվում՝ ԱլԳ երկրներում առևտրային հարաբերությունների մեջ ներգրավված ԵՄ բիզնեսները ցանկանում են վստահ լինել, որ նշված ապրանքները համապատասխանում են անվտանգության ընդհանուր պահանջներին, բայց հանդիպում են խոչընդոտների, որոնք պայմանավորված են ԵՄ-ում և ԱլԳ երկրներում գործող չափորոշիչների ու օրենսդրության ներդաշնակեցված չլինելու փաստով:
Էլեկտրոնային կոմերցիայի գործողությունների շրջանակներում EU4Digital-ը նպատակ ունի առաջարկություններ ներկայացնել ԱլԳ երկրների միջև էլեկտրոնային կոմերցիայի երեք ոլորտների ներդաշնակեցման վերաբերյալ.
- օրենսդրություն.
- չափորոշիչներ.
- էլեկտրոնային առևտրի էկոհամակարգ:
Նպատակը՝ էլեկտրոնային առևտրի համատեքստում ԵՄ հիմնարար գծի ձևավորումն ու երեք ոլորտների վերլուծությունն է: Հիմնվելով ԵՄ ելակետային տվյալների վրա՝ ծրագրի թիմը կկազմի ԱլԳ երկրների էլեկտրոնային կոմերցիայի ոլորտային վերլուծություն: Այս վերլուծությունը կօգնի վեր հանել այն բացերը, որոնք խոչընդոտում են ԵՄ-ի ու ԱլԳ երկրների միջև արդյունավետ էլեկտրոնային կոմերցիային:
Բացերի վեր հանումը կօգնի առաջարկություններ ներկայացնել Արևելյան գործընկեր երկրներին՝ սահուն կերպով էլեկտրոնային առևտրի անցնելու համար ԵՄ-ի հետ էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման համատեքստում:
ԵՄ-ի և ԱլԳ-ի համար առավելագույն արժեք ներկայացնելու նպատակով վերլուծությունը կօգտագործվի կոնկրետ մարտահրավերների նույնականացման և դրանց արձագանքմանն ուղղված փորձնական լուծման մշակման և գործարկման համար: Պիլոտային լուծման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն ԱլԳ երկրներում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտային վերլուծության ավարտից հետո:
Էլեկտրոնային կոմերցիայի գործողությունների մեկնարկին նվիրված հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 12-ին՝ հեռակա կոնֆերենց-կապի ձևաչափով: Քննարկվել են նպատակները, հիմնական գործողությունները և ժամանակացույցը, ինչպես նաև ստեղծվել է ԱլԳ յուրաքանչյուր երկրից ներկայացուցիչներ ներառող աշխատանքային խումբ:
Էլեկտրոնային կոմերցիայի գործողության՝ հանդիպման շրջանակներում հաստատված պաշտոնական նպատակները հետևյալն են.
- աջակցել ԱլԳ տարածաշրջանի էլեկտրոնային կոմերցիայի թվային միջավայրի ներդաշնակեցմանը ԵՄ հիմնարար գծին` ԵՄ օրենսդրության և չափորոշիչների հետ համապատասխանեցման համար առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
- էլեկտրոնային կոմերցիայի հարթակ(ներ) գործարկել և փորձարկել ընտրված ԱլԳ գործընկեր երկր(ներ)ում ու ԵՄ-ում: Հիմնվելով փորձնական արդյունքների վրա՝ ներկայացնել առաջարկություններ՝ միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ենթակառուցվածքային հնարավորությունների հետագա զարգացման վերաբերյալ:
Էլեկտրոնային կոմերցիայի գործողությունը ղեկավարող փորձագետներն ու աշխատանքային խումբը ծրագրում են ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև ներդաշնակեցման ուղղությամբ առաջարկությունների մշակման ամբողջ ընթացքում իրենց գործողությունները համակարգել ԱլԳ երկրներում թիմի փորձագետների և գործընկերների միջև պլանավորված կանոնավոր քննարկումների միջոցով: