EU4Digital-ի ցանցային միջոցառմանը համաձայնեցվել են թվային հմտությունների խթանման արշավի հիմնական սկզբունքները

  • Ամսաթիվ: 01/03/21
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը 2021 թ.-ի փետրվարի 26-ին կազմակերպեց թվային հմտությունների ցանցային միջոցառում, որտեղ արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչներին ներկայացվեցին ու համաձայնեցվեցին EU4Digital-ի թվային հմտությունների խթանման արշավի հիմնական սկզբունքները:

Տեղի ունեցավ նաև կարճատև քննարկում ապագա դասընթացների, համաժողովների և ուսումնական այցերի վերաբերյալ: Երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հաստատվեցին նաև բանախոսների հավանական շրջանակն ու միջոցառումների անցկացման մոտավոր ժամկետները:

Խթանման արշավը, որի անցկացումը նախատեսված է 2021 թ.-ի մայիսին, ի ցույց կդնի, թե թվային հմտությունների ոլորտում EU4Digital-ի գործունեությունն ինչ ազդեցություն է ունեցել արևելյան գործընկեր բոլոր երկրներում՝ թվային հմտությունների հետ կապված գործողությունների հիմնական շահառուների մատնանշման միջոցով: Արշավը կնպաստի թվային հմտությունների կատարելագործման անհրաժեշտության և օգուտների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Երկրների ներկայացուցիչներն EU4Digital-ի հաղորդակցական թիմի մասնակցությամբ մտքերի փոխանակման ժամանակ կիսվեցին իրենց մոտ թվային հմտությունների հետ կապված գործողությունների լավագույն պրակտիկաների վերաբերյալ մոտեցումներով ու գաղափարներով: Արշավի հիմնական ուղերձն, այն է՝ «Երիտասարդները STEM-ում և ՏՀՏ-ում», ընտրվել էր նախորդ ցանցային միջոցառման ժամանակ՝ երկրների ներկայացուցիչների կողմից, իսկ երկրներում եղած լավագույն պրակտիկաների վերհանումն ուղղված է ընդգծելու երիտասարդների շրջանում թվային հմտությունների խթանման գործում EU4Digital-ի ջանքերն ու հաջողությունները:

«EU4Digital» ծրագիրն արևելյան գործընկեր երկրներում թվային հմտությունների զարգացմանը և ՏՀՏ նորարարություններին աջակցում է մի շարք գործողությունների միջոցով, ներառյալ դասընթացների, համաժողովների և ցանցային միջոցառումների կազմակերպումը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը