Էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների մշակման վերաբերյալ հանդիպում՝ «EU4Digital»-ի կազմակերպմամբ

  • Ամսաթիվ: 30/12/21 մինչև 30/12/21
  • Կիսվել:

«EU4Digital»-ի էլեկտրոնային առողջապահության թիմը դեկտեմբերի 30-ին կազմակերպում է վիրտուալ միջոցառում, որը կհամախմբի էլեկտրոնային առողջապահության ցանցի՝ Արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող անդամներին՝ քննարկելու առաջիկա գործողություններն ու Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային առողջապահության ոլորտում փոխգործելիության թարմացումները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կունկնդրեն էլեկտրոնային առողջապահության ոլորտի փորձագետներին, որոնք կկիսվեն ԵՄ-ում էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման վերջին միտումներով, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող խոսնակներին, որոնք կպատմեն էլեկտրոնային առողջապահության ազգային ռազմավարությունների թարմացումների մասին:

Միջոցառման առաջին մասում «EU4Digital»-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի էլեկտրոնային առողջապահության ոլորտում գործողությունների ծրագրով՝ հետագա քայլերը էլեկտրոնային առողջապահության ցանցի հետ համաձայնեցնելու համար: Այս քննարկումից հետո էլեկտրոնային առողջապահության ոլորտի պորտուգալացի փորձագետ Էնրիկե Մարտինսը կներկայացնի ԵՄ տարբեր երկրներում էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման մանրամասները: Միջոցառման երկրորդ մասում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող բանախոսները կկիսվեն էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակման իրենց ազգային փորձով:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը