Արևելյան գործընկերներին ուղղված թվային աջակցության առանցքային առաջնահերթությունները՝ EU4Digital-ի ղեկավար հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

  • Ամսաթիվ: 20/09/19
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագրի ղեկավար հանձնաժողովը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Բրյուսելում անցկացրեց իր առաջին նիստը՝ գնահատելով ծրագրի իրականացման առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում առաջիկա առաջնահերթությունները:

Հանդիպման նպատակը հիմնական շահագրգիռ կողմերին «EU4Digital» ծրագրի իրականացման առաջին վեց ամիսների ընթացքում (2019թ.-ի հունվար – հունիս) արձանագրված առաջընթացի, ինչպես նաև առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրումն էր: Այն նաև հնարավորություն  էր «EU4Digital» նախաձեռնության ներքո ներառված այլ նախագծերի (ինչպիսիք են «Լայնաշերտ կապի ռազմավարություններ», «EaPConnect», ինչպես նաև առաջիկայում մեկնարկելիք «Կիբերճկունություն» նախագծերը) ընթացիկ վիճակը գնահատելու համար:

Մի շարք թեմատիկ քննարկումների արդյունքում «EU4Digital» ծրագրի վեց ուղղությունների ներքո առանձնացվեցին ստորև նշված առաջնահերթությունները.

Հեռահաղորդակցության կանոններ

  • ԱլԳ տարածաշրջանում միասնական ռոումինգի տարածության ներդրում.
  • Ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդում.
  • Համակարգված մոտեցում՝ 700 ՄՀց հաճախությամբ տիրույթի ազատականացման ուղղությամբ:

Վստահություն և անվտանգություն

  • Էլեկտրոնային նույնականացման ճանաչում.
  • Էլեկտրոնային ստորագրության պիլոտավորում.
  • Կիբերանվտանգության ուղեցույցների ստանդարտ ժողովածուի մշակում:

Էլեկտրոնային առևտուր

  • Նախաժամանումային տեղեկատվության փոխանակման պիլոտային մեխանիզմներ.
  • Բալթիկ ծովի և Սև ծովի միջև թվային տրանսպորտային միջանցքի պիլոտավորման նախապատրաստական գործողություններ.
  • Միջսահմանային էլեկտրոնային առևտրի լուծումների պիլոտավորում:

ՏՀՏ նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր

  • Միասնական օրենսդրական դաշտի ստեղծում.
  • Նորարարական էկոհամակարգի դերակատարների միջև կապերի հաստատման խթանում.
  • Առաջխաղացման արշավների իրականացում:

Էլեկտրոնային առողջապահություն

  • ԱլԳ տարածաշրջանի համար ներդաշնակեցման և փոխգործունակության միասնական ուղեցույցների ու չափորոշիչների մշակում.
  • ԱլԳ տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության միջսահմանային հարթակի ստեղծում.

ԱլԳ տարածաշրջանի ներառում ԵՄ համապատասխան նախագծերում

  • ծրագրերում և նախաձեռնություններում:

Թվային հմտություններ

  • ԱլԳ տարածաշրջանում ընդհանուր մեթոդաբանության սահմանում.
  • Թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծում

Հանդիպմանը կայացավ նաև EU4Digital-ի նոր կայքէջի (www.eufordigital.eu) շնորհանդեսը: Այն տրամադրում է նախաձեռնության վերաբերյալ նորություններ և տեղեկատվություն, որոնք հասանելի են ինչպես թեմատիկ, այնպես էլ երկրի տեսանկյուններից:

Ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստի կկայանա մեկ տարուց:

EU4Digital-ը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկայի առավելությունները տարածել Արևելյան գործընկերության երկրներում՝ ԵՄ աջակցությունը կողմնորոշելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացման, տնտեսական աճ ապահովելու, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, մարդկանց կյանքը բարելավելու և բիզնեսին օգնելու ուղղությամբ:

EU4Digital-ի միջոցով ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին աջակցում է ռոումինգի սակագների իջեցման, տնտեսական խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով գերարագ լայնաշերտ կապի զարգացման, լոգիստիկայից մինչև առողջապահություն թվային կառուցակարգերի ներդաշնակեցման, կիբերանվտանգության ամրապնդման, հմտությունների զարգացման և թվային ոլորտում աշխատատեղերի ավելացման հարցերում:

Նորություններ

Ցուցադրել բոլորը