EU4Digital-ի ղեկավար կոմիտե. ուշադրության կենտրոնացում թվայնացման հիմնական առաջնահերթությունների վրա
Ամսաթիվ: 17/09/21
«EU4Digital» նախաձեռնությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի իր ղեկավար կոմիտեի երրորդ տարեկան նիստը, որի շրջանակներում տեղի կունենան մի շարք վիրտուալ նիստեր՝ քննարկելով թվային քաղաքականության օրակարգը և այդ ուղղությամբ ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև առաջիկա առաջնահերթությունները:
Մեկշաբաթյա միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին կայանալիք «Արևելյան գործընկերության թվային համաժողովով[U1] », որը կանդրադառնա տարաբնույթ հարցերի՝ գերարագ ինտերնետից մինչև թվային բիզնես, ստարտափ էկոհամակարգեր, առցանց առևտուր, կրթական տեխնոլոգիաներ և քաղաքացիների թվային ունակությունների հզորացում: Համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել շուրջ 450 հոգու, այդ թվում՝ երկրների և ԵՄ պաշտոնատար անձանց, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում թվային փոխակերպման գործընթացում ներգրավված պետական և մասնավոր հատվածի այլ շահագրգիռ կողմերին:
Երկրորդ օրվա առավոտյան նիստը նվիրված կլինի «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս ձեռք բերված արդյունքների և 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության համար ԵՄ-ի նոր առաջնահերթությունների ներկայացմանը: Կեսօրվա նիստը նվիրված կլինի Մոլդովայի, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների միջև թվային հաճախականության ուղիների փոխմիակցման մեկնարկին, որը ղեկավարվում է «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միացում» (կամ EaPConnect2) ծրագրի կողմից:
Շաբաթվա մնացած երեք օրերի ընթացքում տեղի կունենան թեմատիկ նիստեր, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի EU4Digital-ի հետաքրքրության ներքո գտնվող վեց թեմաների (հեռահաղորդակցության կանոններ, էլեկտրոնային առևտուր, թվային վստահություն և կիբերանվտանգություն, թվային հմտություններ, թվային նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր, էլեկտրոնային առողջապահություն) մասով ներկա վիճակին և ապագա անելիքներին:
EU4Digital-ը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը` տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: