«EU4Digital» ծրագրային թիմի այցը Մոնտենեգրոյի մաքսային վարչություն՝ Արևմտյան Բալկաններում տվյալների փոխանակման համակարգի հետ ծանոթանալու նպատակով

  • Ամսաթիվ: 13/09/19
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագրի էլեկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms) փորձագետների թիմը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի մաքսային ծառայությունների ներկայացուցիչների հետ միասին, հուլիսին Մոնտենեգրոյի մաքսային վարչություն կատարած փաստահավաք այցի շրջանակներում ուղևորվեցին Պոդգորիցա՝ ծանոթանալու «SEED» (Տվյալների համակարգված էլեկտրոնային փոխանակում) լուծման առավելությունների հետ և ականատես լինելու, թե ինչպես է այն գործնականում աշխատում Մոնտենեգրոյի և Ալբանիայի միջև գտնվող Բոժհայի սահմանային անցակետում:

Մաքսային անվտանգության և վերահսկման հարցերով տնօրենի օգնական Լիդիա Միյովիչը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց «SEED» համակարգի կիրառման շրջանակը. Մոնտենեգրոն ունի 840 կմ երկարությամբ արտաքին սահմաններ՝ 24 սահմանային անցակետերով ու 12 ներքին տերմինալներով, ինչպես նաև ցամաքային սահմաններ՝ ԵՄ-ին չանդամակցող 4 երկրների հետ: Համակարգի մշակման համար անհրաժեշտ ներգրավվածության մակարդակը նշանակալի է, բայց կան նաև առավելություններ:

Միյովիչը կարևորեց «SEED»-ը՝ որպես տվյալների փոխանակման և ռիսկերի վերլուծության հզոր և ժամանակակից լուծում, որը միջսահմանային մաքսային մարմիններին հնարավորություն է ընձեռում ավտոմատ կերպով և իրական ժամանակում փոխանակվել մաքսային ոլորտի վերաբերյալ տեղեկատվությամբ՝ զարգացնելով իրենց վարչարարական կարողությունները ՏՏ և ռիսկերի վերլուծության ոլորտում, ավելացնելով եկամուտների ծավալները, կանխելով ու պայքարելով ապօրինի առևտրի դեմ և, միաժամանակ, ամրապնդելով տարածաշրջանային համագործակցությունն ու վստահությունը:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ «SEED» նախագիծը «նշանակալի ավանդ է ունեցել Արևմտյան Բալկանների սահմանային կառավարման համակարգերում անարդյունավետության հաղթահարման գործում՝ նպաստելով այդ տարածքում անվտանգային ռիսկերի նվազեցմանը»:

Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի գործընկեր մաքսային մարմինները բոլորն էլ ինտենսիվորեն օգտագործում են «SEED»-ը՝ ինչպես ռիսկերի վերլուծության, այնպես էլ մաքսային հսկողության համար, հատկապես՝ ապրանքների չհայտարարագրման, մաքսանենգության և ցածր արժեքով գնահատման կանխարգելման գործում: Տարիների ընթացքում համակարգը կատարելագործվել է` լուրջ հնարավորություններ ապահովելով լրացուցիչ գործառույթների ընդլայնման համար, ներառյալ.

  • միջսահմանային դրամական հոսքերի գործառնություններ (այդ թվում՝ դրամական միջոցների հայտարարագրման, հայտարարագրողի / սեփականատիրոջ, կանխիկ միջոցների նկարագրության և առաջացման, տրանսպորտային միջոցի  մասին տեղեկատվությունը).
  • ԱԱՀ-ի մոդուլ (ուղևորափոխադրումների ժամանակ ԱԱՀ-ի վերադարձը).
  • «ATA Carnet» մոդուլ («ATA Carnet» համակարգի ամբողջ աշխատանքային գործընթացին աջակցող մոդուլ),

Մտավոր սեփականության իրավունքի INES+ ծրագրային ապահովում, որը

  • համատեղելի է COPIS-ի հետ:

Համակարգն իրականացված է այնպես, որ աջակցի յուրաքանչյուր տեսակի մաքսային փաստաթղթի տվյալների ամբողջությանը. գործառույթներն ակտիվանում են ըստ անհրաժեշտության (և տեխնիկական հնարավորությունների) ու հարևան մաքսային մարմնի հարցման: Համակարգը ճկուն գործիք է, որը տարիների ընթացքում հարմարեցվել է շահառու հանդիսացող մասնակից վարչակազմերի կարիքներին և տվյալներով փոխանակվելու նրանց պատրաստակամությանը:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տարբեր մակարդակները, ազգային օրենսդրական համակարգերի տարբերություններն ու գործընկեր վարչակազմերի տարբեր կարիքները՝ մասնակիցների միջև կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ մաքսային տեղեկատվության փոխանակման գործընթացը դնելով իրավական հիմքի վրա:

«SEED»-ը համակարգվում է կենտրոնական մակարդակում և լիովին ինտեգրված է մաքսային ՏՏ համակարգին, իսկ սահմանային անցման բոլոր կետերում ինտեգրված է տեղական մակարդակի ընթացակարգերին:

Հակիրճ փաստեր «SEED» լուծման վերաբերյալ.

  • Ծրագրային ենթակառուցվածք. «Enterprise Service Bus» (ESB), որը «Open ESB» բաց աղբյուրի օգտագործմամբ փոխադարձ ազդեցության մեջ գտնվող ծրագրային հավելվածների միջև հաղորդակցական համակարգը կիրարկում է ծառայությունակենտրոն կառուցվածքում: Այն աջակցվում է «Enterprise Messaging System» (EMS) ինտերֆեյսով, որի գործարար տրամաբանությամբ մշակվում են բոլոր XML հաղորդագրությունները.
  • Ունի Ազգային մաքսային տեղեկատվական համակարգերին (ՄՏՀ) լրացնող սեփական տվյալների շտեմարանը, պարունակում է տեղեկատվություն բոլոր սահմանակից երկրների վերաբերյալ: Ազգային համակարգերը մնում են անփոփոխ: Առևտրային գործունեությամբ զբաղվողները փաստաթղթեր ներկայացնում են իրենց ազգային ՄՏՀ-ին.
  • Հնարավոր է այնտեղից տվյալներ վերցնելը և դրանք ազգային ՏՏ համակարգերում օգտագործելը.
  • Տվյալների հավաքագրում որոշ կանխորոշված ազդակիրների վերաբերյալ.
  • Ընդհանուր կառուցվածքային տվյալներ (բոլոր երկրների միջև համաձայնեցված տվյալների չափորոշիչ): Դրանք ընդհանուր են բոլորի համար և հիմնված են ԵՄ տվյալների մոդելի ու ՄՀԿ տվյալների մոդելի վրա.
  • Դատարկ բեռնատարները կառավարվում են ինքնաբերաբար: Բոլոր հոսքերը համաձայնեցված են:

Նորություններ

Ցուցադրել բոլորը