Եվրոպական միությունը կաջակցի «Թվային նորարարություններ և ծավալների ընդլայնում» նախաձեռնության (DISC) ընդլայնմանը դեպի Արևելյան գործընկերության երկրներ՝ 2020 թ.-ից հետո Արևելյան գործընկերության քաղաքականությանը համապատասխան: Նախաձեռնությունը թվային նորաստեղծ ձեռնարկություններին (ստարտափներին) և ՓՄՁ-ներին թույլ կտա բարելավել ԵՄ ֆինանսների և շուկաների նկատմամբ իրենց հասանելիությունն ու ամրապնդել ԵՄ նորարարական էկոհամակարգերի հետ իրենց կապերը:
Դրան հասնելու համար «EU4Digital» ծրագիրը տվել է «Արևելյան գործընկերության երկրներում շուկայի գնահատում՝ «Թվային նորարարություններ և ծավալների ընդլայնում» նախաձեռնության համար» (DICS ուսումնասիրություն) անվանմամբ գործողության մեկնարկը: Գնահատման շրջանակներում կիրականացնի շուկայական վերլուծություն՝ Արևելյան գործընկերության երկրներում թվային / բարձր տեխնոլոգիական նորարարական ստարտափների համար ներդրումային միջավայրի վերաբերյալ:
Տվյալ գործողությունը ոգեշնչված է Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում «Թվային նորարարություններ և ծավալների ընդլայնում» նախաձեռնությամբ (DISC), որը նպատակ ունի վերացնել թվային նորարարությունների ոլորտում առկա բացերն ու աջակցել տարածաշրջանում թվային ստարտափների ծավալների ընդլայնմանը:
Հիմնվելով այս մոտեցման վրա՝ Եվրոպական հանձնաժողովը նպատակ ունի չափել Արևելյան գործընկերության երկրներում նմանատիպ նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Շուկայի գնահատումը Եվրոպական հանձնաժողովին կօգնի հասկանալ ներդրումային բացերը և հիմք կծառայի Արևելյան գործընկերության համար DISC-ի նման նախաձեռնության իրականացումը դիտարկելիս:
Արևելյան գործընկերության երկրներում EU4Digital-ի DISC ուսումնասիրության իրականացումը, մասնավորապես, կկենտրոնանա հետևյալ գործողությունների վրա.
- Բացահայտել շուկայում առկա բացերը.
- Ներկայացնել ակնարկ՝ մասնավոր վենչուրային հիմնադրամների հիմնական ներդրումների վերաբերյալ.
- Ներկայացնել ակնարկ՝ հանրային հատվածում հիմնական ներդրումային ծրագրերի վերաբերյալ.
- Ներկայացնել ակնարկ՝ ներդրումների ուղղությամբ արձանագրված շուկայական ձախողումների մասին հիմնական շուկայական տվյալների վերաբերյալ.
- Ներկայացնել առաջարկություններ առ այն, թե ինչպես կարելի է մեծացնել ֆինանսների մատչելիությունը թվային / բարձր տեխնոլոգիական ստարտափների համար.
- Ներկայացնել առաջարկություններ՝ ֆինանսական գործիքների օգտագործման վերաբերյալ` տարածաշրջանում թվային / բարձր տեխնոլոգիական ստարտափների աճին և ծավալների ընդլայնմանը լավագույնս աջակցելու համար:
Արևելյան գործընկերության երկրներում DISC ուսումնասիրությունն իրականացվելու է տվյալների առկա աղբյուրների և շուկայի հիմնական շահագրգիռ խմբերի շրջանում հարցազրույցների ձևաչափով դաշտային հետազոտության արդյունքում հավաքված տվյալների վերլուծության հիման վրա, իսկ դրա հուսալիությունն ապահովվելու է երկրային խորհրդակցությունների միջոցով: Ուսումնասիրության ավարտի նախատեսվող ժամկետը 2020 թ.-ի ամառն է:
Լրացուցիչ տեղեկատվություն՝ DISC-ի մեկնարկ