«EU4Digital» ծրագիրը հոկտեմբերի 9-ին կանցկացնի էլեկտրոնային առաքմանը (eDelivery) նվիրված վիրտուալ ճանաչողական այց՝ Ղեկավար կոմիտեի տարեկան նիստին զուգահեռ: Այն կանցկացվի հեռակա կարգով՝ վիրտուալ նստաշրջանի տեսքով:
Էլեկտրոնային առևտրին (eTrade) աջակցելուն ուղղված EU4Digital-ի գործողություններից մեկը էլեկտրոնային առաքման խողովակով հաշիվ-ապրանքագրերի տվյալների փոխանակման պիլոտավորումն է: Լուծումն ավելի լայն լսարանին ներկայացնելու և դրա գործնական հնարավորություններն ի ցույց դնելու համար հոկտեմբերի 9-ին (13:00 – 16:40, ԿԵԺ) կազմակերպվում է էլեկտրոնային առաքմանը նվիրված վիրտուալ ճանաչողական այց:
eDelivery-ն աջակցում է պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների և քաղաքացիների միջև էլեկտրոնային տվյալների և փաստաթղթերի փոխանակմանը` փոխգործունակ, անվտանգ, հուսալի և վստահելի ձևով:
Վիրտուալ այցի նպատակն է ծանոթանալ eDelivery-ին՝ հասկանալ դրա նպատակները, արժեքը և օգուտները, ինչպես նաև ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչպես է այն աշխատում գործնականում:
Միջոցառման ընթացքում մասնակիցները վիրտուալ այց կատարելու և եվրոպական երկրների ու կազմակերպությունների լավագույն պրակտիկաներին ծանոթանալու հնարավորություն կունենան.
- Եվրոպական հանձնաժողով (DG DIGIT), որտեղ ապահովվում է eDelivery-ի հիմնական մասը:
- e-CODEX նախագիծ, որը խթանում և ղեկավարում է eDelivery-ի օգտագործումն արդարադատության ոլորտում:
- OpenPeppol ասոցիացիա, որը խթանում է գնումների գործընթացում էլեկտրոնային տվյալների օգտագործումը: OpenPeppol-ն արդեն իսկ իր առաջին մուտքային կետն ունի Ուկրաինայում՝ իր անդամի կարգավիճակով: Այն նաև ամենաառաջին eDelivery-ի մուտքային կետն է Արևելյան գործընկեր երկրների շրջանում:
- Պետական և ֆինանսական կառավարման նորվեգական գործակալությունը (DFØ) Peppol մարմին է և ղեկավարում է էլեկտրոնային գնումների ծառայությունների տիրույթի թվայնացման գործընթացն ազգային մակարդակում: Նորվեգիան ունի ազգային մակարդակում eDelivery-ի օգտագործման ամենապատկառելի փորձը:
Ավելին, մասնակիցները միջոցառմանը ներկա գտնվողների հետ իրենց փորձով և պատկերացումներով կիսվելու, նրանց հարցեր ուղղելու և քննարկում ունենալու հնարավորություն կստանան:
Էլեկտրոնային առաքման վերաբերյալ վիրտուալ ճանաչողական այցը միջոցառում է, որը նվիրված է Արևելյան գործընկեր երկրների այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են միջսահմանային էլեկտրոնային առևտրի բնագավառում, eDelivery պիլոտային ծրագրի դիտորդներին և մասնակիցներին, ինչպես նաև ԵՄ-ից և Արևելյան գործընկեր երկրներից այլ շահագրգիռ կողմերին:
Միջոցառման մանրամասն օրակարգը հասանելի է այստեղ:
Գործնական կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներն էլեկտրոնային առևտրի բնագավառում
EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի թեմատիկ ուղղության շրջանակներում նախատեսվում են գործնական կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ` կապված առկա լուծումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հետ: Այս միջոցառումներն ուղղված են դիտարկելու և ուսումնասիրելու Արևելյան գործընկեր երկրներից դուրս գոյություն ունեցող լուծումներն ու լավագույն պրակտիկաները և գնահատելու տարածաշրջանում դրանց ընդօրինակման հնարավորությունը: