EU4Digital-ի վիրտուալ աշխատաժողով՝ էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ. ուշադրության կենտրոնում կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն փորձն է

  • Ամսաթիվ: 02/04/20 մինչև 02/04/20
  • Կիսվել:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը, COVID-19-ի բռնկմանն ի պատասխան, ապրիլի 2-ին կազմակերպում է Արևելյան գործընկեր վեց երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լրացուցիչ առցանց միջոցառում` կորոնավիրուսին առնչվող հարցեր քննարկելու համար:

Միջոցառման շրջանակներում երկրները հնարավորություն կունենան կիսվել COVID-19-ի դեմ պայքարի, այդ գործընթացում նրանց կողմից կիրառվող նոր թվային լուծումների և իրենց առջև ծառացող խնդիրների վերաբերյալ փորձառությամբ: Ինչ վերաբերում է EU4Digital-ին, ապա թիմի փորձագետները կկիսվեն COVID-19-ի մասին գործնական մոտեցումներով և գոյություն ունեցող լավագույն փորձի մասին ակնարկով:

Վստահության ու անվտանգության ուղղությամբ լավագույն փորձի շուրջ նախատեսված հանդիպումը հետաձգվել է և կկայանա այս ամսվա վերջին:

EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահություն

Կորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը