EU4Digital-ն աշխատում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների չափման և կանխատեսման ուղղությամբ առաջարկությունների վրա

  • Ամսաթիվ: 29/05/20
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրն աշխատում է Արևելյան գործընկերության երկրների համար թվային հմտությունների չափման և կանխատեսման մեթոդաբանության վրա, որը ներառելու է չափորոշման ընդհանուր պրակտիկաներ ներդնելու վերաբերյալ առաջարկություններ՝ ԵՄ փորձին համապատասխան:

Թվային հմտությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ՏՀՏ մասնագետների կամ թվային փոխակերպում վերապրող ընկերությունների համար, այլև արագորեն կենսական նշանակություն են ստանում յուրաքանչյուր անհատի համար, ովքեր ցանկանում են բարեհաջող կերպով մաս կազմել թվային տնտեսությանը և հասարակությանը:

Եվրոպական միությունը 2016 թվականի իր «Որակավորման բարձրացման ուղիներ. նոր հնարավորություններ մեծահասակների համար» նախաձեռնությամբ հայտարարեց, որ թվային կոմպետենցիան նույնքան կարևոր է, որքան գրագիտությունն ու հաշվարկային հմտությունները: Թվային գրագիտության և հմտությունների պակասը կարող է էական խոչընդոտող գործոն լինել բազմաթիվ մարդկանց համար՝ սահմանափակելով կամ նույնիսկ կանխելով ՏՀՏ-ների ներգրավմամբ հնարավոր արտադրողականության բարձրացումը:

Թվային գրագիտության և հմտությունների հետ կապված բացերի վերացումը սկսվում է հիմնախնդրի սահմանումից: Թվային հմտությունների չափումը առանցքային նշանակություն ունի խնդրահարույց ոլորտների ապացուցահեն սահմանման և թիրախավորման հնարավորության ապահովման համար: ԵՄ-ում Եվրոպական հանձնաժողովը ներդրել է «Թվային տնտեսության և հասարակության համաթիվ» (DESI) գործիքը, որը մշտադիտարկում է ԵՄ անդամ պետությունների գործունեությունը թվային միացման, առցանց գործունեության հետ կապված թվային հմտությունների, բիզնեսի թվայնացման և թվային հանրային ծառայությունների ոլորտներում: DESI-ն 2014 թվականից ի վեր չափում է թվային տնտեսության և հասարակության, այդ թվում՝ մարդկային կապիտալի ուղղությամբ ԵՄ երկրների առաջընթացը:

DESI-ի մարդկային կապիտալի ցուցանիշը չափում է թվային լուծումների առաջարկած հնարավորությունների օգտագործման համար անհրաժեշտ հմտությունները:

Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության երկրներին, ապա այս տարածաշրջանում թվային շուկաների ներդաշնակեցման վերաբերյալ 2015 թվականի ուսումնասիրությունը գնահատել է Արևելյան գործընկերության երկրների թվային շուկաների պատրաստվածությունը` միասնական թվային շուկային հնարավոր ներդաշնակեցմանն ու ինտեգրմանը, և գտել է, որ տարածաշրջանին պակասում է թվային հմտությունների բացը չափելու համակարգված մոտեցում:

Ուսումնասիրության մեջ ասվում է, որ առաջնային խնդիր է թվային հմտությունների նմանատիպ մեթոդաբանության մշակումն ու այդպիսով պահանջարկի և առաջարկի համապատասխանեցման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Դա Արևելյան գործընկերության երկրներին կօգներ իրենց քաղաքականությունները հարմարեցնել թվային հմտությունների խզվածքի հաղթահարմանը և հնարավորություն ընձեռել կրթական ու վերապատրաստական ծառայություններ մատուցողներին՝ իրենց ուսումնական ծրագրերը համապատասխանեցնելու արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին:

Արձագանքելով այս պահանջին՝ EU4Digital-ն այժմ աշխատում է «Թվային հմտությունների բացերի չափման ու կանխատեսման և առաջնահերթ շտկողական գործողությունների սահմանման մեթոդաբանության» վրա և առաջիկա ամիսներին կներկայացնի առաջարկությունների շարք` ԵՄ մեթոդաբանություններին համահունչ թվային հմտությունների չափման ընդհանուր պրակտիկայի ներդրման համար:

Տվյալների առկայությունը առանցքային դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների մշակման և եվրոպական մակարդակի ռազմավարությունների հետ դրանց ներդաշնակեցման գործում: Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ազգային բացերը չափելու և կանխատեսելու միասնական մեթոդաբանության մշակումը կաջակցի՝

զարգացման ազգային ռազմավարությունների համապատասխանեցմանը ԵՄ պրակտիկաների համաձայն չափված կոնկրետ տվյալների հետ՝ օգնելով սահմանել կոնկրետ խնդրահարույց ոլորտներն ու առաջարկի և պահանջարկի խզվածքը.

  • թվային հմտությունների հետ կապված տվյալների հավաքագրման ընդհանուր մոտեցմանը, որը հնարավորություն կտա համեմատականներ տանել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև ու այդ երկրներին թույլ կտա համատեղ լուծումներ գտնել թվային հմտությունների հետ կապված խնդիրների համար.
  • համակարգված և կանոնավոր չափմանը, որը հիմք է ծառայում թվային հմտությունների հետ կապված աշխատաշուկայի ապագա կարիքները կանխատեսելու համար:

Ավելի մեծ արժեք կարելի էր ստանալ՝ Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև չափման քաղաքականությունների համաձայնեցման շնորհիվ, ինչը կբարելավեր համեմատական վերլուծությունների և բացերի վերլուծությունների իրականացումը: Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների չափման և կանխատեսման նկատմամբ ԵՄ քաղաքականություններին ու մեթոդաբանություններին համահունչ համակարգված մոտեցում (ինչպիսիք DESI-ի և Եվրոստատի հարցումներն են) չի ցուցաբերվել, և չափման ու կանխատեսման հասունության մակարդակները խիստ տարբերվող են: Ավելին, համաձայնեցված մեթոդաբանությունների կիրառումից առաջ անհրաժեշտ են բազմաթիվ նախադրյալներ, այդ թվում՝ համապատասխան կոմպետենցիաներ, ղեկավարում ու ռեսուրսներ:

Նորություններ

Ցուցադրել բոլորը