EuCNC 2020՝ «Կապի հասանելիության հեղափոխություն»: Հրավեր և հայտարարություն

  • Ամսաթիվ: 15/01/20
  • Կիսվել:

EuCNC 2020-ը (Ցանցերի և կապի եվրոպական համաժողով 2020) թվով 29-րդն է հեռահաղորդակցության ոլորտում տեխնիկական համաժողովների հաջողված շարքում, որը հովանավորվում է IEEE ComSoc-ի ու EURASIP-ի կողմից, ինչպես նաև ֆինանսապես աջակցվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Այս տարվա նշանաբանն է՝ «Կապի հասանելիության հեղափոխություն»: Զեկուցումների, սեմինարների և ցուցահանդեսների հրավերներն արդեն բաց են:

Այն նպատակ ունի համախմբել աշխարհի տարբեր երկրների հետազոտողներին՝ ներկայացնելու իրենց վերջին հետազոտական արդյունքները՝ հանդիսանալով հետազոտական նախագծերի (հատկապես՝ եվրոպական հաջողված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների ծրագրերի) արդյունքների ներկայացման, ցուցադրման և փորձարկման հիմնական հանգրվաններից մեկը:

Միջոցառումը կկայանա 2020 թվականի հունիսի 15-ից 18-ը՝ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է համաժողովի կայքէջում:

Թարմացումներին կարող եք հետևել նաև միջոցառման Twitter-յան կամ Facebook-յան էջերում:

Միջոցառման ծրագիրը ներառում է.

Համաժողովում զեկուցումների, ինչպես նաև սեմինարների, հատուկ քննարկումների ու ձեռնարկների հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 7-ը:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը