«Active Assisted Living» (AAL) ծրագիրը, Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությունը (EIP on AHA) և «More Years, Better Lives» համատեղ ծրագրային նախաձեռնությունը (JPI MYBL) հրավիրում են ձեզ մասնակցելու 2020 թվականի նոյեմբերի 2-ից 6-ին կայանալիք Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական շաբաթվան (EWAHA):
Բոլոր երեք նախաձեռնություններն ուղղված են աջակցելու Եվրոպայում ծերացող հասարակությանն հարմարմանը: 2019-2020 թվականներին նրանք սերտորեն համագործակցել են իրենց ջանքերը միավորելու ուղղությամբ: Վերջիններս այժմ հասել են նրան, որ ժողովրդագրական փոփոխություններն ավելի են կարևորվում Եվրոպայի հետազոտական և նորարարական օրակարգում:
Միջոցառման ուշադրության կենտրոնում կլինեն ապագա տասը տարիները՝ մինչև 2030 թվականը: Այս տասնամյակը առողջ ծերացման և ժողովրդագրական փոփոխությունների վրա կենտրոնանալու իրական հնարավորություն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Առողջ ծերացման տասնամյակի հիմնական գերակայությունները ներառում են սերունդների համերաշխությունը և ծերացող բնակչության կարիքներին առողջության ու խնամքի համակարգերի համապատասխանեցումը: Դրանք բոլորը և նույնիսկ ավելին կքննարկվեն այս շաբաթվա ընթացքում: Ուշադրությունից չի վրիպի նաև առողջ ծերացման հետ կապված համակարգերում և ծառայություններում նորարարական կարողությունների զարգացման ազդեցությունների թեման:
Միջոցառմանն անդրադարձ կկատարվի նաև Եվրոպայում տարեց բնակչության համար COVID-19 համավարակի առավել հրատապ և տարածված հետևանքների խնդրին:
Առցանց շաբաթը բաղկացած կլինի նորարարության վերաբերյալ բազմաթիվ և տարաբնույթ բանավեճերից ու պանելային քննարկումներից: Կանցկացվեն մի շարք քննարկումներ ու վեբինարներ: Քննարկումներն առավելապես վերաբերելու են գերակայություններին և ռազմավարություններին, ինչպես նաև անելիքներին: Միջոցառմանը բավականաչափ ակտիվ մասնակցություն կունենան միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և առողջապահության, խնամքի ու ծերացման ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք այլ քաղաքականություն մշակողներ և փորձագետներ: Պատրաստ եղեք տեսնել առաջատար մասնագետների՝ եվրոպական բազմաթիվ երկրներից ու տարածաշրջաններից: Կքննարկվեն նաև ֆինանսավորմանը, ներդրումներին և առաջարկի ու պահանջարկի դերակատարությանը վերաբերող հարցեր: Հատուկ նստաշրջանի ընթացքում կներկայացվեն AAL-ի «Խելացի ծերացման մրցանակի» դափնեկիրները՝ ի ցույց դնելով առողջ ծերացման ոլորտում ձեռնարկատիրական հաջողությունները: Նախատեսված են նաև պարգևատրման այլ սխեմաներ ու նոր հետաքրքիր զարգացումներ:
«EU4Digital» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրների մասնակցությանն Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերությանում (EIP on AHA), որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ոք՝ անհատներից մինչև կազմակերպություններ, այդ թվում՝ պետական կառույցներ, մասնավոր հատվածի ընկերություններ, հետազոտական ինստիտուտներ և հասարակական կազմակերպություններ: