Սեպտեմբերի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերը Եվրոպական հանձնաժողովի կողմից անցկացվող խոշորագույն ամենամյա միջոցառում է՝ նվիրված հետազոտությունների և նորարարությունների ոլորտին: Այն միավորում է քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին, ձեռներեցներին և լայն հասարակությանը` քննարկելու ու ձևավորելու հետազոտությունների և նորարարությունների ապագան Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս: Այս տարի միջոցառումը կանցկացվի ամբողջությամբ վիրտուալ տարբերակով:
Ստեղծելով կապեր առաջատար գիտական հետազոտությունների և սերնդի առավել հրատապ մարտահրավերների միջև՝ Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերը քննարկումներին միանալու և իրական փոփոխություններին նպաստելու եզակի հնարավորություն են ներկայացնում: Կլիմայի ճգնաժամի դեմ պայքարից մինչև բոլորի համար աշխատող թվային աշխարհի կառուցում՝ միջոցառումը կխորանա այն հարցերի շուրջ, որոնք ձևավորում են մեզ և մեր ապագան, որում ցանկանում ենք ապրել. ժամանակն է միանալու:
Միջոցառման հիմնական գաղափարը կայանում է համագործակցության մեջ. տարբեր ոլորտներ ներկայացնող անհատների ու փորձագետների միավորում՝ հանուն կապերի ստեղծման և ավելի պայծառ ապագայի կառուցման:
Հետազոտությունների և նորարարությունների եվրոպական օրերին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր ոք կարող է անվճար հիմունքներով գրանցվել դրա համար: