Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ղեկավարն ընդգծել է COVID-19 համավարակի դեմ պայքարում թվային ուսուցման կարևորությունը՝ հունիսի 11-ին կայացած EIT Digital-ի վեբինարի շրջանակներում ներկայացնելով ԵՄ հարևանության տարածքում հեռավար թվային ուսուցման մասին ԵԿՀ զեկույցի եզրահանգումները:
Վեբինարի շրջանակներում ուղերձով հանդես եկավ նաև աշխատանքի և սոցիալական իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիկոլաս Շմիթը, ով կարևորեց Եվրամիության դերը թվային փոխակերպմանն ի պատասխան հմտությունների բարելավման գործում՝ ընդգծելով մասնագիտական կրթության և վերապատրաստման առանցքային դերակատարությունը, ինչպես նաև գենդերային հավասարության և կանաչ հմտությունների նկատմամբ ուշադրության անհրաժեշտությունը:
Բարձր մակարդակի միջոցառումը համախմբել էր պետական կառավարման, արդյունաբերության և կրթության ոլորտների հայտնի դեմքերի:
ԵԿՀ-ի տնօրեն Չեզարե Օնեստինին նկարագրեց հմտությունների այն նշանակալի բարելավումը, որը տեղի է ունեցել ի պատասխան COVID-19 համավարակի, որի ընթացքում երկրների հաջողությունների վրա ազդած հիմնական գործոնը եղել է թվային տեխնոլոգիաների ուղղությամբ նախորդիվ իրենց իսկ իրականացրած ներդրումների մակարդակը: Նա ներկայացրեց ԵԿՀ գործընկեր երկրներում (այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում) ճգնաժամի ընթացքում հեռավար թվային ուսուցման վերաբերյալ ԵԿՀ-ի վերջերս հրապարակած զեկույցի եզրակացությունները:
«Պատասխան գործողությունները համակարգելու և տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու ունակությունը հաջողության կարևոր գործոն էր»,- հայտարարեց Օնեստինին:
Բազմաթիվ երկրներ ունակ գտնվեցին արագ արձագանքման ու պետական – մասնավոր ձևաչափով գործընկերությունների հաստատման և այդպիսով հարթակների ստեղծման ու նոր գաղափարների փորձարկման համար:
«Այնտեղ, որտեղ թվային տեխնոլոգիաների ուղղությամբ ներդրումների մակարդակը նախկինում ավելի ցածր է եղել, դեպի վիրտուալ կրթություն այս հարկադիր անցմանը հարմարվելն ավելի բարդ է եղել»,- ավելացրեց նա: Ընդհանուր առմամբ, ուսուցիչները գերազանցել են առցանց դասարան տեղափոխվելու հարցում իրենցից սպասումները: Այնուամենայնիվ, համավարակը պատճառ է դարձել ներառականության հետ կապված խնդիրների լուծման և մատչելիության ու ընդգրկման հետ կապված դժվարությունների հաղթահարման մասով պահանջարկի ավելացման,
ինչին հնարավոր կլիներ օգնել ծնողներին ու ընտանիքներին ուսուցման գործընթացում ներգրավելու միջոցով: COVID-19-ին հակազդման շրջանակներում ձեռք բերված թափը պետք է օգտագործվի` երևան եկած կառուցվածքային արձագանքների ձևակերպման համար: