

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Եվրոպական թվային տասնամյակ. սահմանելով 2030 թ. դրությամբ թվայնապես հզոր Եվրոպա ունենալու ուղղությունը
Ամսաթիվ: 10/03/21
Եվրոպական հանձնաժողովը հանրայնացրել է մինչև 2030 թվականը Եվրոպայի բարեհաջող թվային փոխակերպման իր տեսլականն ու նպատակները, ինչը համարվում է խիստ կարևոր՝ կլիմայապես չեզոք, շրջանաձև և դիմակայուն տնտեսությանն անցում կատարելու տեսանկյունից:
ԵՄ-ն հավակնում է թվայնապես ինքնիշխան լինել բաց ու փոխկապակցված աշխարհում և իրականացնել թվային քաղաքականություն, որը մարդկանց և բիզնեսներին հնարավորություն կտա կառուցել մարդակենտրոն, կայուն և ավելի բարեկեցիկ թվային ապագա: Սա ներառում է խոցելի կողմերի և կախվածությունների վերացումը, ինչպես նաև ներդրումների արագացումը: ԵՄ-ն նաև գլոբալ հարթությունում առաջ է մղելու իր թվային օրակարգն ու խթանելու է ԵՄ նորմերին և ստանդարտներին համապատասխանեցումը կամ մերձեցումը:
Մարտի 9-ին հրապարակված հաղորդագրությունում առաջարկվում է համաձայնության գալ թվային մի շարք սկզբունքների շուրջ, արագորեն գործարկել կարևոր բազմակողմ նախագծեր և պատրաստել օրենսդրական առաջարկ, որը կառավարման հուսալի շրջանակ կսահմանի առաջընթացի մշտադիտարկման համար, այն է՝ Թվային կողմնացույցը (Digital Compass):
Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտարարելով փաթեթի մասին, նշել է. «Համավարակն ի ցույց դրեց, թե որքան կարևոր են թվային տեխնոլոգիաներն ու հմտությունները աշխատանքի, ուսման և փոխազդեցության համար: Այն նաև ցույց տվեց, թե որ ուղղությամբ մենք պետք է բարելավումներ մտցնենք: Այժմ մենք պետք է այս թվային տասամյակն անցկացնենք այնպես, որպեսզի բոլոր քաղաքացիներն ու բիզնեսները կարողանան հասանելիություն ստանալ լավագույնին, ինչ կարող է առաջարկել թվային աշխարհը: Այսօրվա թվային կողմնացույցը մեզ հստակ պատկերացում է տալիս, թե ինչպես հասնել այնտեղ»:
Եվրոպայի թվային կողմնացույց
Հանձնաժողովն առաջարկում է թվային կողմնացույց՝ մինչև 2030 թվականը ԵՄ թվային հավակնությունները կոնկրետ ժամկետներում կյանքի կոչելու համար: Դրանք զարգանում են չորս հիմնական կետերի շուրջ.
- թվայնապես հմուտ քաղաքացիներ և գերհմուտ թվային մասնագետներ. մինչև 2030 թվականը բոլոր մեծահասակների առնվազն 80 տոկոսը պետք է ունենան հիմնական թվային հմտություններ, իսկ ԵՄ-ում պետք է 20 միլիոն մասնագետ ներգրավված լինեն ՏՀՏ ոլորտում: Միևնույն ժամանակ ավելի շատ կանայք պետք է զբաղվեն այդպիսի աշխատանքով:
- անվտանգ և կայուն թվային ենթակառուցվածքներ. մինչև 2030 թվականը ԵՄ բոլոր տնային տնտեսությունները պետք է ունենան գիգաբիթային կապ, իսկ բոլոր բնակեցված տարածքներում պետք է գործի 5G ծածկույթ: Եվրոպայում առաջատար և կայուն կիսահաղորդիչների արտադրությունը պետք է կազմի համաշխարհային արտադրության 20 տոկոսը: ԵՄ-ում պետք է տեղակայվեն կլիմայապես չեզոք և անվտանգ 10 000 եզրային հանգույց: Վերջապես, Եվրոպան պետք է ունենա իր առաջին քվանտային համակարգիչը.
- բիզնեսի թվային փոխակերպում. մինչև 2030 թվականը չորս ընկերություններից երեքը պետք է օգտագործեն ամպային համակարգչային ծառայություններ, մեծ տվյալներ և արհեստական բանականություն: ՓՄՁ-ների ավելի քան 90 տոկոսը պետք է հասնեն թվային ինտենսիվության առնվազն հիմնական մակարդակին: Ի վերջո, ԵՄ-ում պետք է կրկնապատկվի յունիքորնների թիվը.
- հանրային ծառայությունների թվայնացում. մինչև 2030 թվականը բոլոր հիմնական հանրային ծառայությունները պետք է հասանելի լինեն առցանց: Բոլոր քաղաքացիները պետք է հասանելիություն ունենան իրենց էլեկտրոնային բժշկական քարտերի նկատմամբ: Քաղաքացիների 80 տոկոսն էլ պետք է օգտագործեն էլեկտրոնային նույնականացման (eID) լուծումը:
Միջազգային գործընկերություններ՝ հանուն թվային տասնամյակի
ԵՄ-ն նաև գլոբալ հարթությունում առաջ է մղելու իր մարդակենտրոն թվային օրակարգն ու խթանելու է ԵՄ նորմերին և ստանդարտներին համապատասխանեցումը կամ մերձեցումը: Այն նաև կապահովի իր թվային մատակարարման շղթաների անվտանգությունն ու դիմակայունությունը և կտրամադրի գլոբալ լուծումներ: Այս ամենը հնարավոր կդառնա հետևյալի շնորհիվ.
- կարգավորման ոլորտում համագործակցությունը, կարողությունների զարգացման և հմտությունների հետ կապված խնդիրների լուծումը, միջազգային համագործակցության և հետազոտական գործընկերությունների ուղղությամբ ներդրումների իրականացումը միավորող գործիքակազմի ստեղծում.
- ԵՄ-ին, անդամ պետություններին, մասնավոր ընկերություններին, համախոհ գործընկերներին և միջազգային ֆինանսական հաստատություններին միավորող նախաձեռնությունների միջոցով ֆինանսավորվող թվային տնտեսության փաթեթների ձևավորում.
- ԵՄ ներքին ներդրումների և արտաքին համագործակցության գործիքների համադրում.
- կապի բարելավման ուղղությամբ ներդրումների իրականացում Եվրամիության գործընկերների հետ, օրինակ` հնարավոր Թվային կապի հիմնադրամի միջոցով:
Դիմակայուն թվային փոխակերպմանն աջակցությունը հանրային քաղաքականության հինգ առաջնահերթություններից մեկն է, որոնք առանձնացվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումների մասին առաջարկում: Այդ աջակցությունը ցուցաբերվում է ԵՄ-ի «EU4Digital» նախաձեռնության միջոցով:
Նախապատմություն
Թվային տեխնոլոգիաները կարևոր նշանակություն ունեցան կորոնավիրուսային ճգնաժամի ողջ ընթացքում տնտեսական և սոցիալական կյանքի բնականոն հունը պահպանելու համար: Դրանք կդառնան կայուն, հետհամավարկային տնտեսության և հասարակության բարեհաջող անցման հիմնական տարբերակիչ գործոնը: Եվրոպական բիզնեսներն ու քաղաքացիները կարող են օգտվել ավելի մեծ թվային հնարավորություններից՝ յուրաքանչյուր մակարդակում խթանելով դիմակայունությունն ու մեղմացնելով կախվածությունը՝ արդյունաբերական հատվածներից մինչև առանձին տեխնոլոգիաներ: Թվային փոխակերպման եվրոպական մոտեցումը նաև ԵՄ գլոբալ ազդեցության առանցքային գործոնն է:
Վերականգնման և դիմակայունության գործիքի ներքո հասանելի ԵՄ ֆինանսավորման մակարդակն անդամ երկրների միջև համագործակցությունը կհասցնի աննախադեպ ծավալների ու ինտենսիվության, ինչն անհրաժեշտ պայման է բարեհաջող թվային փոխակերպման համար: Յուրաքանչյուր ազգային ծրագրի շրջանակներում թվային ծախսերի մասով սահմանվել է 20 տոկոս նպատակային ցուցանիշ, որը լրացնում է 2021-2027 թվականների եվրոպական բյուջեի թվային բաղադրիչին:
Լրացուցիչ տեղեկատվություն
Եվրոպական թվային տասնամյակ. Հարցեր և պատասխաններ
Եվրոպական թվային տասնամյակ. Տեղեկատվական էջ
«Թվային կողմնացույց 2030. թվային տասնամյակի եվրոպական ճանապարհը» հաղորդագրություն
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Հեռահաղորդակցության
- ՏՀՏ նորարարություն
- հմտություններ
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին