2019 թվականի նոյեմբերի 4-ից 6-ը Երևանում կգտնվի կիբերհանցագործությունների հետաքննության ԵՄ փորձագիտական առաքելությունը:
Առաքելությունն ընդհանուր հիմքունքներով կներկայացնի կիբերհանցագործությունների հետաքննության և դատական փորձաքննության կարողությունների տարբեր մոտեցումները, ներառյալ՝ տեխնիկական միջոցներն ու նոր մեթոդները` ԵՄ չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան: Անդրադարձ կկատարվի ինչպես ազգային (հանրային), այնպես էլ միջազգային մակարդակի համագործակցությանը:
Փորձագիտական առաքելությունը կաշխատի ՀՀ քննչական մարմինների, ոստիկանության, դատախազության, քննիչների ուսումնական կենտրոնների և դատական փորձաքննության լաբորատորիաների հետ:
Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (ԹԱՅԵՔՍ) կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ: