Արևելյան գործընկերության երկրների ու ամբողջ աշխարհի տեխնոլոգիական ոլորտի ակտիվիստները հրավիրվում են մասնակցելու գլոբալ հաքաթոնին և փնտրելու լուծումներ՝ ընդդեմ կորոնավիրուսային ճգնաժամի: Եվրոպական միության աջակցությամբ և Էստոնիայի կողմից անցկացվող հաքաթոնը տեղի է ունենալու ապրիլի 9-12-ը՝ համաշխարհային մակարդակով և առցանց կարգով, ու ներառելու է բոլոր ժամային գոտիները:
Մարդկության գրեթե կեսի մեկուսացվածության պայմաններում տեխնոլոգիական ոլորտի ակտիվիստներն առցանց կարգով արագորեն մեկտեղում են իրենց ուժերը, որպեսզի մշակեն անհրաժեշտ լուծումներ. «Ժամանակն է միավորվելու՝ մեր կյանքի խոշորագույն հարձակմանը դիմագրավելու համար: Անհրաժեշտ է ճգնաժամերի հաղթահարման ունիվերսալ գաղափար: Այնպիսին, որի դեպքում մենք այլևս երբեք ստիպված չենք լինի կրկին մեկուսանալ»:
Աննախադեպ ճգնաժամի պայմաններում մեր նպատակը ոչ միայն արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը, այլև՝ երկու քայլ առաջ նայելն է. ինչպե՞ս ենք արձագանքելու մեր տնտեսության, աշխատատեղերի, առողջապահության և շրջակա միջավայրի հետ կապված սպասվող զանգվածային փոփոխություններին, քանզի գտնում ենք, որ մեր աշխարհակարգն այլևս փոխակերպվել է, գուցե՝ անճանաչելիորեն:
«The Global Hack» հաքաթոնը նպատակ ունի համախմբել խոշոր ուղեղներին, համաշխարհային մակարդակի մենթորներին և գլոբալ առումով տաղանդաշատ թիմերին, որպեսզի վերջիններս մշակեն լուծումներ՝ հանուն ավելի լավ ապագայի:
Ինչպե՞ս կարող ես օգնել շարժման խթանմանը և միանալ դրան.
- քո ցանցի հետ կիսվիր միջոցառման մասին տեղեկատվությամբ.
- դարձիր մենթոր, հովանավոր կամ կամավոր՝ https://theglobalhack.com/join.
- ծանոթացիր թեմաների ու հոսող գաղափարների հետ՝ https://theglobalhack.com/.
- բարձրաձայնիր լուծման կարիք ունեցող խնդիրների մասին #theglobalhack
Հետևիր սոցիալական ցանցերում գործող հետևյալ հարթակների թարմացումներին.
- Facebook՝ https://www.facebook.com/Garage48/
- Instagram՝ https://www.instagram.com/Garage48/
- Twitter՝ https://twitter.com/garage48
Գրանցվիր «The Global Hack» հաքաթոնի համար հիմա:
Կորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է