Ստարտափ էկոհամակարգերից՝ մինչև նորարարության ֆինանսավորում. EU4Digital- ը սկսում է ՏՀՏ ոլորտային օրենսդրության բացերի վերլուծություն կատարել առաջնահերթ ոլորտներում

  • Ամսաթիվ: 29/01/20
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը սկսել է ԵՄ-Արևելյան գործընկերություն (ԱլԳ) օրենսդրության բացերի վերլուծության գործընթաց ՏՀՏ քաղաքականության առաջնահերթ ոլորտներում, որոնք ընտրվել են ԱլԳ գործընկեր երկրների կողմից: Բացերի ավարտված վերլուծությունը սկիզբ կդառնա ԱլԳ երկրներում ՏՀՏ նորարարությանը նպաստող առաջարկությունների մշակման համար:

Ընտրված քաղաքականության առաջնահերթ ոլորտները հետևյալն են.

ՏՀՏ նորարարության աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր (ընտրվել է Ադրբեջանի կողմից)

Դրանք ներառում են.

  1. Հանրային – մասնավոր գործընկերության վրա հիմնված նախագծեր (բազմաթիվ շահագրգիռ կողմեր ներառող «դաշնային» նախագծեր): Հիմնական թվային տեխնոլոգիաների (5G, մեծ տվյալներ, բարձր արդյունավետության հաշվարկներ, կիբերանվտանգության, ֆոտոնիկա, ռոբոտաշինության և էլեկտրոնային բաղադրիչների ու համակարգերի տեխնոլոգիաներ) լայն օգտագործման համար անհրաժեշտ է բազմազան շահագրգիռ կողմերի ջանքերի համախմբում (հանրային – մասնավոր գործընկերության նախագծեր): ԵՄ-ն հանրային – մասնավոր գործընկերություններ է հիմնել կիբերանվտանգության, ֆոտոնիկայի, բարձր արդյունավետության հաշվարկների, ռոբոտաշինության, ապագա համացանցի (5G), ECSEL-ի (էլեկտրոնային բաղադրիչներ և ներկառուցված ծրագրային ապահովում) և ապագայի ֆաբրիկաների համար:
  • Կլաստերներ, ֆաբլաբներ, աքսելերատորներ, կոմպետենցիաների կենտրոններ, թվային նորարարությունների հանգույցներ: ԵՄ-ում գոյություն ունի նորարարության աջակցմանն ուղղված կազմակերպական մոդելների մի ամբողջ շարք.
  • Ֆաբլաբեր – ստարտափներին ապահովում են սկզբնական նախատիպային հնարավորություններով.
  • Աքսելերատորներ – աջակցում են թվային ընկերությունների աճին և ընդլայնմանը.
  • Կոմպետենցիաների կենտրոններ – ծառայում են որպես առանձին տեխնոլոգիական ճյուղերի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային մշակումների կենտրոններ.
  • Թվային նորարարությունների հանգույցներ – ՓՄՁ-ներին տրամադրում են խորհրդատվություն թվային նորարարությունների գործարար մոդելների վերաբերյալ.
  • Այս մոդելներն ԱլԳ երկրներում հազիվ գտնվում են կարգավորման մակարդակում ու դրանց միջև հաճախ բացակայում է ամուր և կայուն կապը: «EU4Digital» ծրագրի

կողմից մշակված առաջարկությունները նպատակ ունեն վերացնել նշված թերությունները: Եվրոպական միության օրինակները ներառում են Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակը (ECCP), Եվրոպական կլաստերային դիտարանը, Կլաստերների և ոլորտային փոփոխությունների եվրոպական դիտարանը, Կլաստերային քաղաքականության եվրոպական սթրես – թեստը, Եվրոպական ռազմավարական կլաստերային գործընկերությունները (ESCPs), Աքսելերատորների համագումարը, «Յունիքորնների» համաժողովը, Ներդրողների համաժողովը, «Ստարտափ Եվրոպայի»-յի ազգերի ցանցը և Թվային նորարարությունների հանգույցները:

Ստարտափ և սքեյլափ էկոհամակարգեր (ցանցային նորարարներ և էկոհամակարգային դերակատարներ) (ընտրվել է Մոլդովայի կողմից)

Գործարար կապերի հաստատումն (նեթվորքինգ) օգնում է տարատեսակ փորձառություն և կարիքներ ունեցող շահագրգիռ կողմերին: Այն օգտակար է ինչպես հասուն (մեծաքանակ դերակատարների ներգրավվածություն), այնպես էլ՝ զարգացման վաղ շրջանում գտնվող էկոհամակարգերում (շահագրգիռ դերակատարների նույնականացման և նրանց համախմբման անհրաժեշտություն):

«EU4Digital» ծրագրի կողմից մշակված առաջարկություններն ուղղված կլինեն Մոլդովայում ստարտափ էկոհամակարգի ամրապնդմանը՝ ազգային նորարարական քաղաքականության կամ թվային քաղաքականության շրջանակում նորարարական կլաստերների, ցանցերի և համայնքների զարգացմանն աջակցելու միջոցով:

Եվրոպական միության օրինակները ներառում են. Մեկ պատուհան (ստարտափներն ու էկոհամակարգի ռահվիրաները հեշտ հասանելիություն ունեն ԵՄ մակարդակում առաջարկվող բոլոր ֆինանսավորման ծառայությունների և այլ աջակցության նկատմամբ), Ձեռնարկությունների եվրոպական ցանց, բիզնես կենտրոններ՝ Չինաստանում և Թաիլանդում, Արդյունաբերական համագործակցության ԵՄ-ճապոնական կենտրոն, Շուկայի հասանելիության տվյալների շտեմարան, Արտահանման տեղեկատու (դեպի ԵՄ տարածք ներմուծման կազմակերպման ու շուկայի հասանելիության վերաբերյալ տեղեկատու), Սոցիալական նորարարության համայնքի պորտալ, Բիզնես հրեշտակների, ներդրումային հիմնադրամների և շուկայի սկսնակ դերակատարների եվրոպական առևտրային ասոցիացիա, Եվրոպայի բիզնես հրեշտակներ, «Ստարտափ Եվրոպա» գործընկերություն, Աքսելերատորների համագումար, «Յունիքորնների» համաժողով, Ներդրողների համաժողով, «Ստարտափ Եվրոպայի»-յի ազգերի ցանց, Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակ, Թվային նորարարությունների հանգույցների համաեվրոպական ցանց:

ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման մատչելիություն (ընտրվել է Վրաստանի և ՈՒկրաինայի կողմից)

Իրենց զարգացման ընթացքում ՓՄՁ-ներն առերեսվում են տարբեր կարիքների հետ՝ ներդրումային միջոցների ինչպես չափի, այնպես էլ՝ տեսակի առումով.

  • Վաղ փուլեր (գաղափարի սահմանում, շուկայի որոնում) –  քրաուդսորսինգ, քրաուդֆանդինգ և քրաուդինվեսթինգ, նախաառևտրային գնումներ և նորարարական արժեթղթեր:
  • Սաղմնավորման և վաղ շրջանում գտնվող ստարտափ (լրացուցիչ գումարի անհրաժեշտություն, բարձր ռիսկայնություն) – բիզնես հրեշտակներ:
  • Ուշ շրջանում գտնվող ստարտափ (ապրանքի կամ ծառայության նկատամամբ ապացուցված շուկայական պահանջարկի առկայություն, ավելի մեծ ներդրումների անհրաժեշտություն) – վենչուրային հիմնադրամներ, բանկային վարկերի երաշխավորություններ:
  • Սքեյլափ (ընդլայնված) բիզնես – արժեթղթերի շուկա:

ԵՄ-ն ՓՄՁ-ներին օգնում է ֆինանսավորման նկատմամբ հասանելիություն ունենալ իրենց կենսացիկլի բոլոր փուլերում: ԱլԳ բոլոր երկրները խնդրել են մուտք ունենալ Եվրոպական միության՝ ՓՄՁ-ների համար նախատեսված ֆինանսավորման գործիքների ու ծրագրերի նկատմամբ:

EU4Digital-ի առաջարկություններն ԱլԳ երկրներին կօգնեն ֆինանսավորման գործիքներ և ծրագրեր ստեղծել ՏՀՏ նորարարությունների համար, ինչպես նաև օգտվել դրանց համար նախատեսված ԵՄ ֆինանսավորումից:

ԵՄ կողմից ՏՀՏ նորարարությունների ֆինանսավորման հնարավորությունների օրինակներ. «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME)» ծրագիր, «Հորիզոն 2020», «COSME» ծրագրի բաժնեմասնակցային ֆինանսավորման գործիք, «COSME» ծրագրի վարկային երաշխավորությունների գործիք, Ֆինտեխ գործողությունների ծրագիր, Եվրոպական վենչուրային կապիտալ հիմնադրամների կանոնակարգ, Քրաուդֆանդինգի ուղեցույց ՓՄՁ-ների համար, Բիզնես հրեշտակների, ներդրումային հիմնադրամների և շուկայի սկսնակ դերակատարների եվրոպական առևտրային ասոցիացիա, Եվրոպայի բիզնես հրեշտակներ, «Միացնելով Եվրոպան» (Connecting Europe) ծրագիր, Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամ:

Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում (ընտրվել է Հայաստանի կողմից)

Մտավոր սեփականության իրավունքը (ՄՍԻ) պաշտպանվում է կանոնակարգերով, որոնց միջոցով նորարարները որոշակի ժամանակահատվածում և որոշակի տարածության մեջ ստանում են մենաշնորհային իրավունքներ:

ՄՍԻ կառավարումը վերաբերում է ոչ թե պատենտի (արտոնագիր) ձեռք բերելուն, այլ նրան, թե ինչպես օգտագործել մտավոր սեփականության ակտիվները բիզնես ռազմավարության մեջ, ինչը ՓՄՁ-ների համար դժվար է:

Ներկայում ԱլԳ բոլոր երկրները հանդիսանում են Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության (WIPO) անդամ: Այսպիսով, արտոնագրերի և իրավակիրարկման, ինչպես նաև հեղինակային իրավունքի և հարակից այլ իրավունքների ստացման գործընթացների իրավական հիմքն արդեն իսկ ներդաշնակեցված է ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև: Այնուամենայնիվ, 2019 թվականին իրավաբանների միջազգային խմբի (Հայ իրավաբանական միություն և Հայաստանի ՄՍ/ՏՏ հանձնախումբ) կողմից Հայաստանում իրականացվել է մտավոր սեփականության իրավունքին առնչվող իրավական տեքստերի համապարփակ ուսումնասիրություն և ներկայացվել են դրանցում փոփոխություններ կատարելու առաջարկություններ: Նշված առաջարկությունների կիրարկման շուրջ քննարկումները վեր հանեցին Հայաստանում ինստիտուցիոնալ և կարողություններին առնչվող մի շարք

մարտահրավերներ, որոնք մանրակրկիտ կերպով պետք է ուսումնասիրվեն EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների բաղադրիչի ներքո նախատեսված գործողությունների շրջանակներում:

Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում ՓՄՁ-ների թվային վերափոխում) (ընտրված է Բելառուսի կողմից)

Եվրոպական միությունն իր գլոբալ մրցունակությունը պահպանելու նպատակով արագացնում է եվրոպական արդյունաբերության թվայնացման գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով ավանդական հատվածներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ), ինչպես նաև տարածաշրջանային անհամաչափություններին:

ԵՄ «Եվրոպական արդյունաբերության թվայնացում» նախաձեռնության (2016թ.) նպատակն է ապահովել, որպեսզի Եվրոպայում բոլոր չափսերի, տեղակայությունների և ոլորտների ձեռնարկությունները կարողանան ամբողջությամբ օգտվել թվային նորարարությունների առավելություններից:

ԵՄ-ն թվային նորարարությունների հանգույցները դիտարկում է որպես տարբեր հատվածներում և տարածաշրջաններում ՓՄՁ-ների թվայնացման ներկայիս անհամաչափությունների կամրջման հիմնական գործիք:

«EU4Digital» ծրագիրը կօգտագործի ԵՄ փորձը, որպեսզի օգնի պետական, բիզնես, գիտական և հասարակական հատվածների միջև արդյունաբերության թվայնացման ոլորտում համագործակցության շրջանակի ձևավորմանը, ինչը պետք է խրախուսի Բելառուսում երկխոսության հաստատմանն ու նոր նախաձեռնություններին: Եվրոպական միությունն իր «EU4Digital» նախաձեռնության միջոցով աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի ՏՀՏ հետազոտությունների, ստարտափների և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ փորձի և լավագույն փորձառությունների վրա:

Նորություններ

Ցուցադրել բոլորը